Տնտեսական

USD BUY - 361.00+0.00 USD SELL - 363.00+0.00
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 409.00-1.00
OIL:  BRENT - 102.61+0.55 WTI - 91.11-1.50
COMEX:  GOLD - 4133.70-0.30 SILVER - 59.98-1.23
COMEX:  PLATINUM - 1700.00-2.65
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 157.83-0.06 EUR/GBP - 1.125+0.00
FOREX:  EUR/USD - 1.125+0.00 GBP/USD - 1.3241+0.27
STOCKS RUS:  RTSI - 860.25-0.38
STOCKS US: DOW JONES - 51176.96+0.49 NASDAQ - 27190.86+1.19
STOCKS US: S&P 500 - 7722.72+0.73
STOCKS JAPAN:  NIKKEI - 69946.86+2.40 TOPIX - 4145.22+1.33
STOCKS CHINA:  HANG SENG - 24040.34+0.28 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10461.95+0.32 CAC40 - 7897.19+0.79
STOCKS EUR:  DAX - 25231.20+1.17
05/10/2026  CBA:  USD - 361.81-0.74 GBP - 478.42-0.4
05/10/2026  CBA:  EURO - 405.3-1.99
05/10/2026  CBA:  GOLD - 48741+348 SILVER - 709.99-0.11
Բնակարանների առուվաճառքի գործարքների նվազում, Երևանում գների բարձրացում. ինչ միտումներ են նկատվել 2020-ին
12/02/2021 09:57
Կիսվել

Բնակարանների առուվաճառքի գործարքների նվազում, Երևանում գների բարձրացում. ինչ միտումներ են նկատվել 2020-ին

Հայաստանում 2020-ին՝ համավարակի և պատերազմի տարում, նվազել են բազմաբնակարան շենքերի բնակարանների առուվաճառքի գործարքները, զուգահեռ Երևանում ավելացել են դրանց միջին գները: Այս մասին են վկայում ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները:

2020-ին եղել է բազմաբնակարան շենքերի բնակարանների օտարման 17 հազար 99 գործարք՝ 2019-ի 24 հազար 131 գործարքի համեմատ: Ընդ որում 2020-ին գրանցվել է բազմաբնակարան շենքերի բնակարանների առուվաճառքի 12 հազար 635 գործարք՝ 2019-ի 17 հազար 452-ի համեմատ:

Ընդ որում, Երևանում բոլոր վարչական շրջաններում 1 քմ մակերեսի հաշվարկով բազմաբնակարան շենքերի բնակարանների շուկայական միջին գներն ավելի բարձր են եղել, քան 2019-ին: Օրինակ, Կենտրոնում 1 քմ մակերեսի հաշվարկով շուկայական միջին գինը եղել է 644 հազար 800 դրամ՝ 2019-ի 607 հազար 400-ի նկատմամբ, Դավթաշենում 2020-ին եղել է 313 հազար 600՝ 2019-ի 286 հազար 100-ի նկատմամբ:

Նվազել է նաև բնակելի տների օտարման գործարքների թիվը: 2020-ին բնակելի տների օտարման 10 հազար 895 գործարք է գրանցվել՝ 2019-ի 12 հազար 782 գործարքի դիմաց: Ընդ որում, բնակելի տների առուվաճառքի գործարքները 2020-ին եղել են 7133, իսկ 2019-ին՝ 7 815:

Նվազել են նաև արտադրական նշանակության օբյեկտների օտարումների քանակը եղել է 769՝ 2019-ի 795-ի համեմատ: Արտադրական նշանակության օբյեկտների առուվաճառքի գործարքները 2020-ին եղել են 631, իսկ 2019-ին՝ 652:

Սակայն ավելացել են հողերի՝ այդ թվում գյուղատնտեսական նշանակության հողերի առուվաճառքի գործարքները: 2020-ին գրանցվել է առուվաճառքի 21 հազար 464 գործարք, 2019-ին՝ 20 հազար 612-ի նկատմամբ:

Ընդհանուր առմամբ անշարժ գույքի նկատմամբ 2020-ին իրականացվել է օտարման 60 հազար 253 գործարք, իսկ 2019-ին՝ 71 հազար 135 գործարք: Անշարժ գույքի առուվաճառքի գործարքները 2020-ին եղել են 46 հազար 159, իսկ 2019-ին՝ 51 հազար 508: Նվազել են նաև անշարժ գույքի նվիրատվության գործարքները: Սակայն ավելացել են անշարժ գույքի փոխանակման գործարքները: 2020-ին իրականացվել է անշարժ գույքի փոխանակման 245 գործարք, իսկ 2019-ին՝ 215: 2020-ին անշարժ գույքի առուվաճառքի ամենաշատ գործարքները գրանցվել են Երևանում՝ 13 հազար 899, այնուհետև Կոտայքում՝ 8 հազար 810  և Արարատի մարզում՝ 5 հազար 255:

Անշարժ գույքի նկատմամբ իրականացված վարձակալության գործարքները 2020-ին կազմել են 10 հազար 707, իսկ 2019-ին՝ 12 հազար 178: 2020-ին ամենաշատ վարձակալության գործարքներ իրականացվել են հասարակական նշանակության շինությունների նկատմամբ՝ 3884:

05/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.81
-0.74
Եվրո (EUR)
405.3
-1.99
Ռուբլի (RUR)
4.2671
-0.0692
Լարի (GEL)
139.08
-0.17
48741
+348
Արծաթ
709.99
-0.11