Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 400.00-1.00 EUR SELL - 403.00-1.00
OIL:  BRENT - 96.55-1.45 WTI - 89.63-1.32
COMEX:  GOLD - 4065.90+0.03 SILVER - 51.85+0.10
COMEX:  PLATINUM - 1546.40+0.62
LME:  ALUMINIUM - 3062.50-0.21 COPPER - 13768.00-2.73
LME:  NICKEL - 16353.00+7.09 TIN - 46467.00-4.92
LME:  LEAD - 1885.50-1.26 ZINC - 3711.00-3.42
FOREX:  USD/JPY - 158.26-0.11 EUR/GBP - 1.116+0.15
FOREX:  EUR/USD - 1.116+0.15 GBP/USD - 1.3384+0.26
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
«Տնտեսագիտական կրթության և հետազոտությունների աջակցման կենտրոն»-ը հայտարարում է դրամաշնորհների տրամադրման մրցույթ
16/02/2021 14:22
Կիսվել

«Տնտեսագիտական կրթության և հետազոտությունների աջակցման կենտրոն»-ը հայտարարում է դրամաշնորհների տրամադրման մրցույթ

«Տնտեսագիտական կրթության և հետազոտությունների աջակցման կենտրոն» հիմնադրամը հայտարարում է անհատական  հետազոտական դրամաշնորհների տրամադրման մրցույթ /տեղադրված է www.cpeer.am  կայքում/: Այս մասին հայտնում են ՀՀ Կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից:

Դրամաշնորհները տրվում են այն հետազոտողներին, որոնք աշխատում են կրթական, հետազոտական և խորհրդատվական կազմակերպություններում, ունեն առնվազն  տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան և ներկայացվող հետազոտական թեմայով հրատարակված աշխատանքներ: Ծրագրերը ֆինանսավորվում են առավելագույնը երկու տարվա տևողությամբ մինչև 8մլն. դրամի սահմաններում:

Ֆինանսավորման համար կենտրոն ներկայացվող հետազոտական ծրագրերը պետք է բավարարեն հետևյալ պահանջներին:

  1. Հստակ սահմանված լինեն հետազոտության արդիականությունը, նպատակը և այն խնդիրները, որոնց լուծման միջոցով պետք է ապահովվի  հետազոտության նպատակի իրագործումը:
  2. Ներկայացվեն հետազոտությունից ակնկալվող արդյունքները և դրանց գիտա-գործնական և կրթական նշանակությունը:
  3. Ներկայացվեն հետազոտության իրականացման քանակական և որակական մեթոդները և գործիքակազմը :
  4. Ներկայացվի հետազոտության իրականացման աշխատանքային ծրագիրը՝ յուրաքանչյուր 6 ամսվա համար և յուրաքանչյուր փուլի համար ակնկալվող արդյունքները:
  5. Հետազոտության արդյունքների պարբերաբար հրատարակում, իսկ ավարտից հետո ավարտական հաշվետվության ներկայացում, այդ թվում՝ գիտաժողովի կամ սեմինարի միջոցով:
  6. Հետազոտության իրականացման ծախսերի ներկայացում՝ ըստ հիմնական ուղղությունների:

Ծրագրի ֆինանսավորման վերաբերյալ որոշումը կենտրոնը ընդունում է համապատասխան դիմումն ընդունելուց հետո՝ առավելագույնը 20 օրվա ընթացքում: Ծրագրերը կարող են վերադարձվել դիմամատուին՝ լրացուցիչ պարզաբանումներ և լրացումներ կատարելու՝ հիմնադրամի կողմից սահմանված չափանիշներին բավարարելու համար: Նույն դիմումը կրկին ներկայացնելու դեպքում կենտրոնը իր որոշման մասին դիմումատուին հայտնում է 7 օրվա ընթացքում:

Կենտրոնի կողմից հետազոտական աշխատանքների համար վճարումները իրականացվում են փուլերով և հավասար չափաբաժիններով՝ առաջինը կանխավճարն է, հաջորդ փուլերը՝ յուրաքանչյուր 6 ամիս՝ համապատասխան հաշվետվությունը ներկայացնելուց հետո: Ֆինանսավորումը առաջին փուլից հետո իրականացվում է յուրաքանչյուր փուլի համար նախատեսած արդյունքները ըստ տեխնիկական առաջադրանքի  ներկայացնելու և կենտրոնի կողմից ընդունելու դեպքում:

Առաջարկությունների ընդունման վերջնաժամկետն է ս.թ. ապրիլի 15-ը:

Առաջարկությունները կարող են ներկայացվել [email protected] էլեկտրոնային հասցեով:

Կոնտակտային հեռախոսներ՝ Քաղաքային հեռախոս։ 011 509 400
Բջջային հեռախոս։        033 500598

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52