Տնտեսական

USD BUY - 360.00-0.50 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 401.00-1.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 106.87-2.80 WTI - 99.51-1.87
COMEX:  GOLD - 4177.00+0.42 SILVER - 57.02+0.04
COMEX:  PLATINUM - 1663.80+1.88
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.99+0.00 EUR/GBP - 1.1218-0.12
FOREX:  EUR/USD - 1.1218-0.12 GBP/USD - 1.3323-0.04
STOCKS RUS:  RTSI - 915.88+1.53
STOCKS US: DOW JONES - 52002.41-0.34 NASDAQ - 26140.03-2.15
STOCKS US: S&P 500 - 7659.44-1.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 64916.70-0.62 TOPIX - 4067.48+0.04
STOCKS CHINA:  HANG SENG - 24186.83+0.00 SSEC - 3730.92+0.39
STOCKS EUR:  FTSE100 - 10881.90+0.38 CAC40 - 7956.70+0.28
STOCKS EUR:  DAX - 25622.61+0.95
19/10/2026  CBA:  USD - 361.36-0.98 GBP - 481.87-1.38
19/10/2026  CBA:  EURO - 405.41-2.51
19/10/2026  CBA:  GOLD - 48670+298 SILVER - 670.42+9.72
Եգիպտոսը եւ Պաղեստինը կզարգացնեն գազի հանքավայրը Գազայի հատվածում
22/02/2021 19:00
Կիսվել

Եգիպտոսը եւ Պաղեստինը կզարգացնեն գազի հանքավայրը Գազայի հատվածում

Եգիպտոսը եւ Պաղեստինը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել Գազայի հատվածում գազի հանքավայրը զարգացնելու նպատակով: Այդ մասին հաղորդել է Եգիպտոսի նավթի նախարարությունը

BG բրիտանական նավթընկերությունը, որն ավելի ուշ մտել է Shell-ի կազմի մեջ, Gaza Marine գազի հանքավայրը հայտնաբերել է 1999, սակայն այդ բոլոր տարիներին, տարբեր քաղաքական իրադարձությունների նկատառումներով, այնտեղ արդյունահանումն այդպես Էլ չի սկսվել: ԶԼՄ-ների տվյալներով, հանքավայրի պաշարները կարող են կազմել շուրջ 32 միլիարդ խորանարդ մետր գազ: Հուշագիրն ստորագրել են ԵԱՀ-ի նավթի նախարար Թարեք ալ Մուլլան եւ Պաղեստինի ազգային վարչակազմի (ՊԱՎ) ղեկավարի խորհրդական Մուհամադ Մուստաֆան, որը նաեւ գլխավորում է Պաղեստինի ներդրումային հիմնադրամը: Կողմերն ընդգծել են, որ հանքավայրի զարգացումը թույլ կտա վերջնականապես լուծել Գազայում ԷլեկտրաԷներգիայի պակասի խնդիրը: Ներկայում Գազայի հատվածը նեղություններ է կրում Էլեկտրականության մատակարարման կանոնավոր խափանումներից:

«Համագործակցության շրջանակներում կողմերը մտադիր են զարգացնել Գազայի հանքավայրը եւ անհրաժեշտ ենթակառուցվածքը»,-ասվում է հաղորդագրության մեջ: Նշվում է, որ արդյունահանված գազի մի մասը, հնարավոր է, կներմուծվի Եգիպտոս: Ավելի վաղ փետրվարի 21-ին Եգիպտոսի նավթի նախարար Թարեք ալ Մուլլան այցով մեկնել էր Իսրայել եւ Պաղեստին: Նավթի նախարարության տվյալներով՝ ուղեւորության նպատակն էր մշակել գազի տարածաշրջանային շուկայի զարգացման հեռանկարների ընդհանուր տեսլականը եւ քննարկել համագործակցությունը Արեւելյան Միջերկրածովի գազային համաժողովի շրջանակներում, որի կազմի մեջ մտնում է յոթ երկիր՝ Եգիպտոսը, Պաղեստինը, Իսրայելը, Կիպրոսը, Հունաստանը, Հորդանանը եւ Իտալիան, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

19/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.36
-0.98
Եվրո (EUR)
405.41
-2.51
Ռուբլի (RUR)
4.3731
+0.0385
Լարի (GEL)
139.24
-0.36
48670
+298
Արծաթ
670.42
+9.72