Տնտեսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 397.00+0.00
EUR BUY - 409.00-2.00 EUR SELL - 419.00-1.00
OIL:  BRENT - 72.58+0.99 WTI - 69.00+1.38
COMEX:  GOLD - 2737.70+1.69 SILVER - 32.72+0.31
COMEX:  PLATINUM - 953.10+0.86
LME:  ALUMINIUM - 2608.50+0.79 COPPER - 9216.50-0.17
LME:  NICKEL - 15715.00-1.76 TIN - 29776.00-0.47
LME:  LEAD - 2064.50-0.15 ZINC - 3135.00+0.29
FOREX:  USD/JPY - 151.46+0.28 EUR/GBP - 1.0527-0.27
FOREX:  EUR/USD - 1.0527-0.27 GBP/USD - 1.277+0.20
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44247.83-0.35 NASDAQ - 19687.24-0.25
STOCKS US: S&P 500 - 6034.91-0.30
STOCKS JAPAN:  NIKKEI - 39372.23+0.01 TOPIX - 2749.31+0.29
STOCKS CHINA:  HANG SENG - 20155.05-0.77 SSEC - 3432.49+0.29
STOCKS EUR:  FTSE100 - 8280.36-0.86 CAC40 - 7394.78-1.14
STOCKS EUR:  DAX - 20329.16-0.08
11/12/2024  CBA:  USD - 394.35-0.52 GBP - 501.73-2.01
11/12/2024  CBA:  EURO - 413.87-1.77
11/12/2024  CBA:  GOLD - 34100.49+179.75 SILVER - 404.45+2.90
Հայաստանի ատոմային ոլորտը 55 տարեկան է
22/02/2021 16:48
Կիսվել

Հայաստանի ատոմային ոլորտը 55 տարեկան է

2021թ․ Հայաստանը կնշի ատոմային ոլորտի 55-ամյակը․ 55 տարի առաջ՝ 1966 թ-ին, ԽՍՀՄ Նախարարների խորհուրդը որոշում կայացրեց կառուցել Կովկասում առաջին ատոմակայանը՝ Հայկական ԱԷԿ-ը:

Հենց այս իրադարձությունն էլ դարձավ երկրի հարուստ ատոմային պատմության սկիզբը. ոլորտի մասնագետները ապահովում են Հայաստանը մատչելի և էկոլոգիապես մաքուր էներգիայով, զարգացնում գիտությունն ու ժամանակակից տեխնոլոգիաները՝ մարդկանց կյանքի որակը բարելավելու համար:

«Դժվար է գերագնահատել ատոմային ոլորտի դերը Հայաստանի համար: Անկասկած, առաջատարը Հայկական ԱԷԿ-ն է, որը տալիս է երկրի ամբողջ էլեկտրաէներգիայի մեկ երրորդից ավելին և ապահովում է մեր էներգետիկ անվտանգությունն ու անկախությունը: Բայց այսօր ես ուզում եմ նշել նաև միջուկային տեխնոլոգիաների օգտագործման աճը բժշկության և գիտության մեջ: Ատոմային փորձագիտության առկայությունը երկրում նույնպես նպաստում է ժամանակակից տեխնոլոգիաների զարգացմանը, ավելի բարձր մակարդակի վրա է հասցնում անձնակազմի վերապատրաստումը: Մեր երկրում միջուկային արդյունաբերությունը զարգացել է բազմաթիվ գիտական ​​կազմակերպությունների և ոլորտային ձեռնարկությունների աշխատանքի շնորհիվ: Դրանք են՝ Էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտը, ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական ​​կոմիտեն, ԱԷԿ-ի շահագործման հայկական հետազոտական ​​ինստիտուտը, Միջուկային բժշկության եվրոպական կենտրոնը, Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնը, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը և այլ գիտական ​​կենտրոններ և հաստատություններ», – ասաց Հայաստանի Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը: «Ուզում եմ իմ երախտագիտությունը հայտնել վետերաններին, ովքեր զրոյից ստեղծեցին և հաջողությամբ զարգացրին Հայաստանում ատոմային ոլորտն, ու երիտասարդ սերնդի մասնագետներին, ովքեր դարձել են արժանի հետնորդներ ու նպաստում են ճյուղի հետագա զարգացմանը»:

Հայաստանի ատոմային ոլորտի զարգացումը պատմականորեն ընթանում է ռուսաստանյան գործընկերների հետ համագորխակցությամբ։ Ոլորտի զարգացման համար նման գործընկերային հարաբերությունների մեծ կարևորությունն ընդգծեց «ՀԱԷԿ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը․

«Հայաստանի էներգետիկայի զարգացման ծրագրով ատոմային բաղադրիչին գերիշխող դեր է հատկացվում, ինչի կապակցությամբ «Ռոսատոմ» Պետկորպորացիայի կառուցվածքում գործող Ռուսաստանի Դաշնության առաջատար իստիտուտների և ձեռնարկությունների հետ համագործակցությունը ստանում է երկարաժամկետ բնույթ։ Ռեակտորների նորագույն տեսակների նախագծման հարցում ռուսաստանյան ինստիտուտների հսկայական փորձը և լուրջ մշակումները օգտակար կլինեն միջուկային էներգիայի օգտագործման նոր ժամանակակից  օբյեկտի կառուցմամբ ՀԱԷԿ-ին փոխարինելու մեր նպատակների իրագործման հենց սկզբնական փուլից»։

Հոբելյանական տարում կարեւոր է նշել, որ Հայկական ԱԷԿ-ի կառուցումն ու շահագործումը նպաստել են ոչ միայն երկրի տնտեսության զարգացմանը, այլեւ ներդրում են ունեցել համաշխարհային ատոմային արդյունաբերության մեջ: «Սա առաջին ատոմակայանն էր բարձր սեյսմիկությամբ շրջանների համար։ Բոլոր մշակումներն ու նոր մոտեցումները հետագայում ընդգրկվել են ԱԷԿ-ի կառուցման նորմերում եւ ակտիվորեն օգտագործվում են մինչ այժմ, մասնավորապես, այնպիսի սեյսմավտանգ շրջաններում, ինչպիսիք են Իրանը, Հնդկաստանը և Բանգլադեշը: Այժմ մեր երկրի ատոմային ոլորտն ապրում է նոր, իր պատմության մեջ չափազանց կարևոր փուլ. «Ռոսատոմ»-ի հետ համատեղ աշխատանքներ են տարվում կայանի արդիականացման ուղղությամբ։ Հայկական ԱԷԿ-ը նոր կյանք կստանա՝ անվտանգության ավելի բարձր մակարդակով դրա շահագործումը կերկարաձգվի մինչեւ 2026 թվականը, իսկ հեռանկարում նաև մինչև 2036՝ դա անկասկած լավագույն նվերն է հոբելյանի առթիվ»,- նշել է Հայաստանի ատոմային ոլորտի ստեղծման մասնակից, Հայկական ԱԷԿ-ի տնօրենի խորհրդական, Գերա Սևիկյանը։

Այսօր միջուկային տեխնոլոգիաների զարգացումը խթանում է կայուն զարգացումը և գիտատական հետազոտությունը: Կուտակված նյութական, տեխնիկական ու գիտական ​​բազայի շնորհիվ զարգանում են ատոմի օգտագործման նոր ուղղությունները:

«Ամբողջ աշխարհում միջուկային տեխնոլոգիաներն օգտագործվում են ի շահ մարդկանց. օգնում են լուծել առողջապահական և մաքուր ջրի հասանելիության խնդիրները, խթանում են նոր թվային արտադրանքի զարգացմանը և տիեզերական հետազոտությանը, ինչպես նաև օգնում են պայքարել կլիմայի փոփոխության դեմ: Օրինակ՝ Հայաստանում վերջին տարիներին միջուկային բժշկությունը թափ է հավաքում. սկսվել է իզոտոպների արտադրությունը, առաջին անգամ իրականացվել է պոզիտրոնա-էմիսիոն տոմոգրաֆիան, և բացվել է Միջուկային բժշկության եվրոպական կենտրոնը: Այժմ Հայաստանի բնակիչները կարող են օգնություն ստանալ ոչ միայն այլ երկրներում, այլ հենց Հայաստանում։ Իր հերթին, հայկական ԱԷԿ-ը մաքուր էներգիայի կայուն մատակարար է, և արդյունաբերության զարգացումը կօգնի նվազեցնել ածխաթթու գազի արտանետումները մթնոլորտ և Հայաստանը դարձնել առաջատար այս ցուցանիշով», – ասաց Հայաստանում ՄԱԿ-ի էներգետիկայի փորձագետ Արա Մարջանյանը:

Ատոմային ոլորտը նաեւ երկրին հնարավորություն է տվել ձեւավորել սեփական ճյուղային գիտական կլաստեր։ Հայկական ԱԷԿ-ում, ճյուղային կազմակերպություններում ու հարակից ձեռնարկություններում աշխատում են հազարավոր մարդիկ: Տարեցտարի աճում է նաև բարձր որակավորում ունեցող կադրերի պահանջարկը, իսկ արդիականացման և հեռանկարում նոր ԱԷԿ-ի կառուցման հետ կապված կպահանջվեն մեծ թվով երիտասարդ մասնագետներ, որոնք կկարողանան ապահովել երկրի ատոմային օբյեկտների անվտանգությունը:

«Երբ ես ավարտեցի դպրոցը, արդեն վստահ էի, որ արժե իմ կրթությունը շարունակել տեխնիկական ուղղությամբ։ Հայրս ինժեներ է, և ունեմ հարազատներ, որոնք սերտորեն կապված են ատոմային ոլորտի հետ։ Այդ պատճառով վաղ մանկությունից բազմիցս եղել եմ Մեծամորում և միշտ անհամբերությամբ եմ սպասել մեր ատոմակայանի հսկայական սառեցնող հովացման աշտարակները տեսնելու հնարավորությանը», – ասում է ՀԱԷԿ-ի շահագործման հայկական գիտահետազոտական ինստիտուտի («Հայատոմ» ԳՀԻ ՓԲԸ) ինժեներ Արաքս Մարգարյանը։ «Հիմա էլ ինժեներ եմ աշխատում և շատ ուրախ եմ, որ էներգետիկայի ոլորտի առաջատար կազմակերպություններից մեկի աշխատակից եմ։ Ղեկավարությունը եւ ավագ գործընկերները կիսում են իրենց փորձն ու սովորեցնում են գործնականում կիրառել բուհում ձեռք բերված տեսական գիտելիքները: Իմ աշխատանքը համարում եմ շատ հետաքրքիր ու հեռանկարային։ Ես ուրախ եմ, որ ընտրել եմ հենց այդ ուղղությունը, չէ որ ատոմային ոլորտը միշտ պահանջված կլինի, և առանց դրա ժամանակակից աշխարհում գոյություն ունենալն արդեն ուղղակի անհնար է պատկերացնել»։

Հայաստանի ատոմային ոլորտի 55-ամյակ

2021թ Հայաստանում նշվում է ատոմային ոլորտի 55-ամյակը։ 1966թ սեպտեմբերի 17-ը դարձավ ատոմային ճյուղի պատմության ելակետը՝ Հայաստանի ԽՍՀ Կառավարության նախաձեռնությամբ ԽՍՀՄ Նախարարների Խորուրդը Հայաստանում առաջին ատոմակայան կառուցելու որոշում ընդունեց։ Նորմատիվային ամբողջ բազան ստեղծվում էր «զրոյից»։ Հայկական ԱԷԿ-ի նախագիծը խորհրդային ատոմագործների ունիկալ տեխնոլոգիական լուծում էր։ Սա առաջին կայանն էր բարձր սեյսմիկությամբ տարածաշրջանների համար։ Դրա օրինակով են այսօր կառուցվում կայանները աշխարհի բարձր սեյսմիկ շրջաններում։ Հայկական ԱԷԿ-ի առաջին էներգաբլոկը շահագործման հանձնվեց 1976թ․ դեկտեմբերի 25-ին, իսկ երկրորդը՝ 1980թ․ հունվարի 5-ին։ Այսօր ՀԱԷԿ-ն ապահովում է Հայաստանի էլեկտրաէներգիայի մեկ երրորդից ավելին և ապահովում երկրի էներգետիկ անվտանգությունն ու անկախությունը։ Հայաստանի ատոմային ոլորտը զարգացել է շնորհիվ երկրի գիտական կենտրոնների և ճյուղային ձեռնարկությունների․ Էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտի, ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական ​​կոմիտեի, ԱԷԿ-ի շահագործման հայկական հետազոտական ​​ինստիտուտի, , Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի և այլ։

Ատոմային ոլորտը չի սահմանափակվում էներգետիկայով և թույլ է տվել կիրառել տեխնոլոգիաներն այնպիսի ոլորտներում ինչպիսիք են բժշկությունը, գյուղատնտեսությունը, տիեզերքը։ Մասնավորապես, Հայաստանում ակտիվ զարգանում է միջուկային բժշկությունը․ վերջին մի քանի տարիներին երկրում սկվեց իզոտոպների արտադրությունը, առաջին անգամ անցկացվեց պոզիտրոնաէմիսսիոն տոմոգրաֆիան։ Այս ուղղությամբ աշխատանքներ են իրականացնում Ա․Ալիխանյանի անվան Ազգային գիտական լաբորատորիան (ԵրՖԻ), Վ․Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության Ազգային կենտրոնը, Ռոդիոակտիվ իզոտոպերի կենտրոնը, Միջուկային բժշկության կենտրոնը։

 

11/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.35
-0.52
Եվրո (EUR)
413.87
-1.77
Ռուբլի (RUR)
3.80
-0.13
Լարի (GEL)
139.79
-1.95
34100.49
+179.75
Արծաթ
404.45
+2.90