Տնտեսական

USD BUY - 365.00+0.50 USD SELL - 366.50-0.50
EUR BUY - 416.50-0.50 EUR SELL - 421.50-2.50
OIL:  BRENT - 90.09+2.27 WTI - 84.67+2.82
COMEX:  GOLD - 4049.10-0.65 SILVER - 57.59-2.72
COMEX:  PLATINUM - 1658.70+0.88
LME:  ALUMINIUM - 3184.00-0.27 COPPER - 13791.00-0.12
LME:  NICKEL - 17249.00+0.09 TIN - 55268.00+2.50
LME:  LEAD - 1877.50-1.00 ZINC - 3643.00+1.43
FOREX:  USD/JPY - 157.81-1.79 EUR/GBP - 1.1527+0.18
FOREX:  EUR/USD - 1.1527+0.18 GBP/USD - 1.348+0.26
STOCKS RUS:  RTSI - 882.61+1.25
STOCKS US: DOW JONES - 52485.03+0.53 NASDAQ - 25373.85+1.00
STOCKS US: S&P 500 - 7489.72+0.70
STOCKS JAPAN:  NIKKEI - 64362.02+4.03 TOPIX - 4003.30+1.29
STOCKS CHINA:  HANG SENG - 25884.43+0.10 SSEC - 3832.26+0.72
STOCKS EUR:  FTSE100 - 10868.05-0.27 CAC40 - 8509.64+0.28
STOCKS EUR:  DAX - 25629.24+0.07
31/07/2026  CBA:  USD - 366.2-0.43 GBP - 492.25+1.15
31/07/2026  CBA:  EURO - 421.13+0.46
31/07/2026  CBA:  GOLD - 48402+1242 SILVER - 683.52+6.98
ԳՈՒԼԻՎԵՐ ՍՏՅՈՒԱՐՏ. HSBC ԲԱՆԿԻ ՆՈՐ ԳԼԽԱՎՈՐ ՏՆՕՐԵՆ
04/10/2010 16:18
Կիսվել

ԳՈՒԼԻՎԵՐ ՍՏՅՈՒԱՐՏ. HSBC ԲԱՆԿԻ ՆՈՐ ԳԼԽԱՎՈՐ ՏՆՕՐԵՆ

Գուլիվերի նոր արկածները

Բոլորովին վերջերս Ստյուարտ Գուլիվերն իր գործընկերներին ասել էր, որ HSBC-ն չգլխավորելու պարագայում միշտ հնարավորություն կունենա իր սիրելի Հոնկոնգ վերադառնալու և հեջ-ֆոնդ ստեղծելու: Երևում է ճակատագիրն այլ կերպ որոշեց: Սեպտեմբերի 24-ին HSBC բանկի տնօրենների խորհրդի արտակարգ նիստի ընթացքում ընդունված որոշումը արագ հաստատեց ֆինանսական ծառայությունների ղեկավարությունը: Ինչից հետո և 51-ամյա Գուլիվերը ստանձնեց բանկի նոր գլխավոր տնօրենի պաշտոնը:

Գուլիվերից ոչ այնքան շուտ մեկ այլ ներդրումային բանկիր` Բոբ Դայմոնդը (կամ` ինչպես նրան անվանեց Financial Times թերթի հեղինակներից մեկը` Ալմազե Բոբը) նշանակվեց Barclays Capital-ի նոր գլխավոր տնօրեն: Սակայն եթե Դայմոնդին կարելի է տիպիկ կոշտ, բարձր կարգով վարձատրվող ներդրումային բանկիր անվանել, ապա Գուլիվերն անշուշտ նրա հակապատկերն է:

Ստյուարտ Գուլիվերը ծնվել և մեծացել է Մեծ Բրիտանիայի Պլիմուտ քաղաքում: Գուլիվերի դպրոցը ոչնչով չէր տարբերվում բազմաթիվ այլ դպրոցներից, սակայն Օքսֆորդում ունեցած բազում հաջողությունների շնորհիվ նա շատ արագ գտավ բարձր վարձատրվող աշխատանք` HSBC բանկի ներդրումային բաժնում: Եվ չնայած դրան` Գուլիվերի բնավորությունն ու վարքը շատ զուսպ ու հասարակ էին: Երեկույթների ու պաշտոնական միջոցառումների ժամանակ ոչ այնքան հաճախ կարելի է հանդիպել մեկին, ով այնքան անկաշկանդ կզրուցի յուրաքանչյուր ցանկացողի հետ, ինչպես դա մինչ օրս անում է Գուլիվերը:

Մրցակիցները առատորեն գովաբանում են Գուլիվերին, ոմանք նույնիսկ մարգարե են անվանում: «Նա հրաշալի մարդ է, յուրահատուկ բանկիր: Սա լավագույն նշանակումն է այն oրվանից, ինչ Ջեյմի Դայմոնը գլխավորեց JPMorgan-ը»:

Գուլիվերն աշխարհի ամենաբարձր վարձատրվող ներդրումային բանկիրներից մեկն է: Սակայն նա նախընտրում է մնալ ստվերում, ինչը միանշանակ համապատասխանում է HSBC բանկի քիչ աչքի ընկնող ներդրումային բիզնեսի քաղաքականությանը: Դրա հետ մեկ տեղ Գուլիվերն ակտիվ մասնակցություն է ցուցաբերում մինչ օրս շարունակվող այն բանավեճերին, որոնք վերաբերվում են կրեդիտային հիմնարկները ֆինանսական ցնցումների ընթացքում`  մինիմալ կապիտալի ավելացման շնորհիվ, ավելի կայուն դարձնելուն: Փոխարկելի պարտատոմսերը ճգնաժամի պարագայում կարող են դառնալ ֆինանսավորման սկզբնաղբյուր` այս կարծիքը Գուլիվերն արտահայտեց շատ ավելի վաղ, քան այն աշխարհում դարձավ համընդունելի:

Համակրելի «բռնցքամարտիկը»

Չորս տարի առաջ Գուլիվերը գլխավորեց ներդրումաբանկային ծառայությունների ստորաբաժանումը: Նրա շնորհիվ այս բիզնեսը սկսեց ավելի համապատասխանել խմբի հիմնական ստրատեգիկ ուղղվածությանը` առավել մեծ ուշադրություն զարգացող շուկաների նկատմամբ: Մինչ HSBC-իի այլ ստորաբաժանումներն` այդ թվում և ԱՄՆ-ի subprime-վարկավորման մասնաճյուղը, վնաս էին հասցնում ընդհանուր ցուցանիշներին, Գուլիվերի ստորաբաժանման եկամուտը մինչ հարկումը կազմեց 20 մլրդ:

Այդ արդյունքին Գուլիվերը հասավ աշխատանքի ընդունելով մի քանի անվանի բանկիրների, որոնց շնորհիվ խորհրդատվական ծառայությունների փորձն օր օրի աճեց: Գուլիվերն իր աշխատանքային սեգմենտում ստեղծեց HSBC-ի բանկին ամենից համապատասխան մթնոլորտը:

«Նա բիզնեսից քաղում է ադրենալին», – ասում են կոլեգաները: Գուլիվերի ունեցած վերաբերմունքը բանկային բիզնեսին նման է իր իսկ բռնցքամարտի պարապմունքներին` համառ, նպատակասլաց ու եռանդուն:

Այժմ` լինելով գլխավոր տնօրեն, Գուլիվերը վերջապես կկարողանա փոխել իր մանր արժութային թրեյդերի իմիջը, որը ստեղծվել է տնօրենի կարիերայի ամենասկզբում: Պետք է ասել, որ նույնիսկ այն ժամանակ շատերն իրավացի հերքում էին այդ կարծիքը:

Այս մարդիկ համոզված էին, որ Գուլիվերի հեռատեսորեն աշխատելու ունակությունը կօգնի այնպես, ինչպես դա եղավ ԱՄՆ-ում: Երբ 2007-ի սեպտեմբերին բրիտանական Northern Rock բանկում առաջացավ իրացվելիության ճգնաժամ, Գուլիվերը մաքսիմալ զերծ պահեց HSBC-ին Ուոլ Սթրիթի մրցակիցներից, դարձնելով բանկը  քիչ խոցելի:

Ընտանիքի մարդը

Կան սպասելիքներ, որ Գուլիվերը կցանկանա տանդեմով աշխատել իր մոտիկ ընկեր ֆինանսների տնօրեն Դուգլաս Ֆլինթի հետ, որն այժմ ստանձնել է Տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնը: Ֆլինթը ժամանակին մեք օգնություն է ցուցաբերել Գուլիվերին` բավականին արագ գտնելով ԱՄՆ-ում HSBC բանկի ունեցած խնդիրները:
Ճգնաժամի ամիսներին` 2007թ.-ի վերջից մինչ 2008-ի սկիզբը, Գուլիվերը աշխատում էր ոչ թե բանկի գլխավոր շտաբում, այլ դիլերների աշխատատարածքում` HSBC-ի խոցելիությունը ամենից լավ գնահատելու համար:

Ստյուարտ Գուլիվերն` իր երկրորդ կնոջ հետ միասին ապրում է Լոնդոնի Քենսինգթոնում: Ասում են` նա շատ դժվար է համակերպվում այն հանգամանքի հետ, որ նոր պաշտոնը կարող է փոխել իր և իր ընտանիքի կյանքը: Գուլիվերը շատ ընտանեկան մարդ է և չի սիրում լինել ուշադրության կենտրոնում:

Չնայած Գուլիվերի հանդեպ ունեցած իր կոլեգաների ու մրցակիցների համակրանքին` աշխարհում տնօրենի ունեցած համբավն ու հռչակն այնքան էլ մեծ չեն: Սիթիի ներդրողների հարցումը ցույց տվեց, որ Գուլիվերի նոր պաշտոնն այնքան էլ դուր չի գալիս մեծամասնությանը: Պատճառն, իհարկե, փորձի սակավությունն է այն ոլորտներում, որոնք չեն վերաբերվում ներդրումա-բանկային ուղղվածությանը: Դրանցից են HSBC-ի հիմնական սեկտորները` հատավաճառային ու կորպորատիվ: Գուլիվերի համար այս խնդրի շտկումը առաջնայիններից է:

Ինչևէ, անհավատալի կլինի, եթե տաղանդավոր ու համեստ արժութային թրեյդերը շարունակի մնալ ստվերում այն դեպքում, երբ նա կարողանա ողջ HSBC բանկում կրկնել այն հաջողությունը, որն իրեն հաջողվեց ներդրումային ստորաբաժանումում:

 

Financial times 

31/07/2026
դրամ
Դոլար (USD)
366.2
-0.43
Եվրո (EUR)
421.13
+0.46
Ռուբլի (RUR)
4.6065
+0.0345
Լարի (GEL)
139.52
-0.12
48402
+1242
Արծաթ
683.52
+6.98