
Ստեփանակերտում կրկին աճել են բենզինի և դիզվառելիքի միջին գները
Ստեփանակերտի առևտրային օբյեկտներում, լայն սպառման ապրանքների մանրածախ գների ուսումնասիրման արդյունքում՝ կրկին արձանագրվել է բենզինի և դիզվառելիքի միջին գների աճ: Այս մասին տեղեկացնում են Արցախի հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող հանձնաժողովից: Դիտանցման արդյունքում պարզվել է, որ մասնավորապես ռեգուլյար տեսակի բենզինի միջին գինը 1 լիտրի դիմաց կազմում է 430 դրամ, նախորդ դիտանցման (01.03.2021)410 դրամի փոխարեն, իսկ դիզվառելիքի միջին գինն աճել է 30 դրամով՝ կազմելով 420 դրամ՝ 1 լիտրի դիմաց: