Տնտեսական

USD BUY - 361.00-1.00 USD SELL - 363.50+0.00
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 410.00-3.00
OIL:  BRENT - 102.05+5.35 WTI - 92.50+3.79
COMEX:  GOLD - 4146.30-0.06 SILVER - 60.73+1.05
COMEX:  PLATINUM - 1746.30+0.78
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 157.92-0.15 EUR/GBP - 1.125-0.63
FOREX:  EUR/USD - 1.125-0.63 GBP/USD - 1.3205-0.34
STOCKS RUS:  RTSI - 863.54+1.01
STOCKS US: DOW JONES - 50926.56+0.04 NASDAQ - 26871.60+0.04
STOCKS US: S&P 500 - 7666.45+0.19
STOCKS JAPAN:  NIKKEI - 68309.46-0.94 TOPIX - 4091.00-0.99
STOCKS CHINA:  HANG SENG - 23972.29-2.60 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10428.27-1.68 CAC40 - 7835.31-1.62
STOCKS EUR:  DAX - 24939.35-1.03
02/10/2026  CBA:  USD - 362.55-0.27 GBP - 478.82-0.94
02/10/2026  CBA:  EURO - 407.29-2.41
02/10/2026  CBA:  GOLD - 48393-323 SILVER - 710.1+1.69
ՀԿԵ. «Համբարձում Ղանդիլյանը» «վերադառնում է» Հայաստանի երկաթուղի
09/04/2021 19:15
Կիսվել

ՀԿԵ. «Համբարձում Ղանդիլյանը» «վերադառնում է» Հայաստանի երկաթուղի

Ապրիլի 9-ին, Գյումրու լոկոմոտիվային դեպոյում տեղի է ունեցել «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության «Համբարձում Ղանդիլյան» անվանական էլեկտրաքարշի շահագործմանը հանձնելու հանդիսավոր արարողությունը: 28 տարվա ընդմիջումից հետո հայկական երկաթուղու անփոխարինելի ​​ղեկավարը կրկին «վերադարձավ» հարազատ ուղի:

Արարողությանը ներկա էին երկաթուղու վետերաններ, Ղանդիլյանի գործընկերները, ընկերները, ինչպես նաև զավակներն ու թոռները: Նրանցից ոմանք ՀԿԵ գործող աշխատակիցներ են:

Սա հայկական երկաթուղու նախկին ղեկավարների անուները կրող արդեն երկրորդ անվանական էլեկտրաքարշն է: Առաջինը՝ 2013-ին «Արարատ Խրիմյանն» էր:

«Համբարձում Ղանդիլյան» ՎԼ-10 1354 էլեկտրաքարշը կապիտալ վերանորոգվել է Հարավկովկասյան երկաթուղու Գյումրիի լոկոմոտիվային դեպոյում 2020 թվականին բացառապես ընկերության աշխատակիցների ուժերով:

Արարողության ժամանակ Հարավկովկասյան երկաթուղու գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը ասաց. «Համբարձում Ղանդիլյանը իր ամբողջ կյանքը նվիրեց երկաթուղուն, այդ թվում ավելի քան 20 տարի Հայկական ՍՍՀ-ում: Նա շատ բան արեց պատմության դժվար, շրջադարձային փուլում Հայաստանի երկաթուղիները պահպանելու համար: Եվ այսօր մեր հիմնական խնդիրներից մեկը պատմական հիշողությունը պահպանելն է: Երիտասարդ սերունդը պետք է իմանա անցյալի նվաճումների մասին և հպարտանա իր նախնիների ժառանգությամբ: Նույն շարքում, այս տարվա ընթացքում մենք նախատեսում ենք վերանորոգել Երկաթուղու թանգարանը, ինչպես նաև հրատարակել Հայաստանի երկաթուղիների պատմությանը նվիրված գիրք, որն ուղղված կլինի պատմության պահպանմանը և ժողովրդականացմանը»:

Ավելի քան երկու տասնամյակ՝ 1972 թվականից մինչև իր կյանքի վերջին օրը՝ 1993 թվականի մայիսի 3-ը, Համբարձում Ղանդիլյանի անունը անխզելիորեն կապված էր Հայաստանի երկաթուղու հետ:

Նա ծնվել էր 1927 թվականին Կրասնոդարի երկրամասի Արմավիր քաղաքում՝ բանվորի, Արևմտյան Հայաստանից ներգաղթյալի ընտանիքում: 1931-ին ընտանիքը տեղափոխվեց Լենինական, որտեղ Ղանդիլյանը ստացել է երկաթուղայինի մասնագիտություն, իսկ 1950 թվականին գործուղվել Դոնեցկի երկաթուղու Դեբալցեվո երկաթուղային կայարան:

1956 թվականին Ղանդիլյանն ավարտեց Թբիլիսիի երկաթուղային տրանսպորտի ինստիտուտի ինժեներական ֆակուլտետը, որից հետո աշխատել էր Դոնեցկի և Հարավ-արևելյան երկաթուղիներում, զբաղեցրել Մերձվոլգյան երկաթուղու Երշովի և Աստրախանի մասնաճյուղերի պետերի պաշտոնները: 1972-ին նշանակվել է Անդրկովկասյան երկաթուղու Երևանի բաժանմունքի ղեկավար (1992-ից՝ Հայկական երկաթուղի) և մեծ ներդրում ունեցել ոլորտի զարգացման և ձևավորման գործում՝ նախաձեռնելով լայնամասշտաբ նախագծերի իրականացում. երկաթուղային համակարգը ամբողջությամբ էլեկտրաֆիկացվեց և ավտոմատացվեց, կառուցվել են նոր կայարաններ և գծեր, մասնավորապես՝ Իջևան-Հրազդանը՝ 8-կիլոմետրանոց Մեղրաձորի թունելով և Մասիս-Նուռնուսը՝ Հրազդան գետի կիրճով անցնող եզակի երկհարկանի կամրջով:

Անգնահատելի է Սպիտակի ավերիչ երկրաշարժի հետեւանքների վերացման գործում Ղանդիլյանի ներդրումը. երկաթուղին վերականգնվեց կարճ ժամանակահատվածում, այն աշխատում էր ծանրաբեռնված գրաֆիկով՝ ապահովելով աղետի գոտու համար տարբեր բեռների տեղափոխումն ու բեռնաթափումը:

«ՀԿԵ» ՓԲԸ–ն  հանդիսանում  է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ–ի դուստր ընկերություն և իրականացնում է Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով:

02/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.55
-0.27
Եվրո (EUR)
407.29
-2.41
Ռուբլի (RUR)
4.3363
-0.012
Լարի (GEL)
139.25
-0.11
48393
-323
Արծաթ
710.1
+1.69