Տնտեսական

USD BUY - 388.00+0.00 USD SELL - 390.00+0.00
EUR BUY - 409.00-1.00 EUR SELL - 415.00+2.00
OIL:  BRENT - 73.47+3.13 WTI - 69.38+3.32
COMEX:  GOLD - 2628.50+1.31 SILVER - 31.46+2.44
COMEX:  PLATINUM - 977.70+2.24
LME:  ALUMINIUM - 2649.50+5.29 COPPER - 9002.50+0.14
LME:  NICKEL - 15540.00-0.51 TIN - 28742.00-0.66
LME:  LEAD - 1957.00-0.15 ZINC - 2947.50+0.17
FOREX:  USD/JPY - 154.24-0.32 EUR/GBP - 1.0596+0.53
FOREX:  EUR/USD - 1.0596+0.53 GBP/USD - 1.2681+0.47
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43389.60-0.13 NASDAQ - 18791.81+0.60
STOCKS US: S&P 500 - 5893.62+0.39
STOCKS JAPAN:  NIKKEI - 38220.85-1.09 TOPIX - 2691.76-0.73
STOCKS CHINA:  HANG SENG - 19576.61+0.77 SSEC - 3323.85-0.21
STOCKS EUR:  FTSE100 - 8109.32+0.57 CAC40 - 7278.23+0.12
STOCKS EUR:  DAX - 19189.19-0.11
18/11/2024  CBA:  USD - 388.89+0.64 GBP - 491.13-0.86
18/11/2024  CBA:  EURO - 410.12-0.30
18/11/2024  CBA:  GOLD - 32155.48+109.09 SILVER - 383.35+9.00
Հայաստանում հայտնի են դարձել «Կյանքի էներգիա» ֆոտոմրցույթի հաղթողները
27/04/2021 13:40
Կիսվել

Հայաստանում հայտնի են դարձել «Կյանքի էներգիա» ֆոտոմրցույթի հաղթողները

Հայաստանում որոշվել են երկրի ատոմային ոլորտի 55-ամյակին նվիրված «Կյանքի էներգիա» ֆոտոմրցույթի հաղթողները։ Ֆոտոմրցույթի կազմակերպիչներն են՝ Հայկական ԱԷԿ-ը և «Ռոսատոմ» պետկորպորացիան, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ինչպես նաև Երևանում և Գյումրիում գիտության և մշակույթի ռուսաստանյան կենտրոնների հետ համագործակությամբ։

Մրցույթին մասնակցում էին պրոֆեսիոնալ և սիրողական լուսանկարիչներ, Հայկական ԱԷԿ-ի աշխատակիցներ և Հայաստանի բնակիչներ, ովքեր ցանկանում էին կիսվել իրենց «կյանքի էներգիայով»: Ուղարկվել են Հայկական ԱԷԿ-ի լուսանկարներ, աշխատանքներ, որոնք ցույց են տալիս մեր բնության անհավանական գեղեցկությունը: Ընդհանուր առմամբ, մրցույթին ներկայացվել էր ավելի քան 120 լուսանկար: Զարմացրեց նաև «ֆոտոգործիքների» բազմազանությունը. մասնակիցները լուսանկարում էին թվային ֆոտոխցիկներով, սմարթֆոններով և նույնիսկ դրոներով: Հատուկ ջերմությամբ ուրախացրեցին ընտանեկան արխիվներից ուղարկված լուսանկարները, որոնք արվել էին ժապավենային ֆոտոխցիկով:

Մասնակիցների աշխատանքները գնահատել են ժյուրիի անդամներ՝ Մարգարիտա Բալայանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության էներգետիկայի վարչության ատոմային էներգետիկայի բաժնի պետ; Արկադի Պապոյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության արտաքին կապերի վարչության պետ; Պայքար Գաբոյանը, Հայկական ԱԷԿ-ի ինժեներ; Դավիթ Հակոբյանը, լուսանկարիչ, որը երկար տարիներ լուսաբանում էր Հայաստանում և աշխարհում տեղի ունեցող իրադարձությունները, իր տեսախցիկների օբյեկտիվում ՝ աշխարհի պետությունների ղեկավարներ, մշակույթի և սպորտի մեծ գործիչներ; Արամ Ներսեսյանը, «Sputnik Արմենիա» լրատվական գործակալության ֆոտոլրագրող։

«Նման մրցույթների անցկացումը ոչ միայն նպաստում է ատոմային էներգետիկայի օբյեկտիվ ներկայացմանը, այլև հոգատար վերաբերմունք է ձևավորում բնության նկատմամբ, ցույց է տալիս հիանալի օրինակներ, թե ինչպես է հնարավոր համատեղել տեխնոլոգիաները և չվնասել շրջակա միջավայրին: Մասնակիցների բոլոր լուսանկարները թույլ են տալիս մի պահ կանգ առնել և տեսնել, թե ինչ հրաշալի երկրում ենք ապրում և որքան կարևոր է մտածել դրա ապագայի մասին», – ասաց Մարգարիտա Բալայանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության էներգետիկայի վարչության ատոմային էներգետիկայի բաժնի պետ:

Մրցույթի շրջանակներում որոշվել են 6 հաղթողներ: Առաջին եռյակին ընտրեցին ժյուրիի անդամները, իսկ լավագույն աշխատանքները մասնակցեցին «Հանդիսատեսի համակրանքի» մրցանակի քվեարկությանը Facebook սոցիալական ցանցում ՝ «Look Around Armenia» կրթական նախագծի էջում: Մրցույթի կազմակերպիչները `Հայկական ԱԷԿ-ը և «Ռոսատոմ» պետկորպորացիան, երկու մասնակիցներին պարգևատրեցին հատուկ մրցանակներ:

«Կյանքի էներգիա» ֆոտոմրցույթը նվիրված է կարևոր հոբելյանին՝ Հայաստանի ատոմային ոլորտի 55-ամյակին: Հայկական ԱԷԿ-ի աշխատակիցներն աշխատում են ամենայն պատասխանատվությամբ ու նվիրվածությամբ` բնակչությանը ապահովելով անհրաժեշտ էլեկտրաէներգիայով: Մենք շատ ուրախ ենք տեսնել, որ մրցույթին ուղարկված լուսանկարները ջերմություն են փոխանցում ի պատասխան մեզ: Ընտրություն կատարելը հեշտ չէր, բայց Հայկական ԱԷԿ-ի հատուկ մրցանակով մենք որոշեցինք առանձնացնել Կարեն Սարգսյանի աշխատանքը, որը, մեր կարծիքով, ցույց է տալիս բնության և ատոմային օբյեկտի համերաշխությունը: Լուսանկարում հստակ կարելի է տեսնել ԱԷԿ-ի անվտանգությունն ու էկոլոգիապես մաքուր լինելը, ԱԷԿ-ի շրջակայքում եղած գեղեցկությունը», – ասաց Հայկական ԱԷԿ-ի տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը:

«Դեռ երեկ մենք հիանում էինք  տեխնոլոգիայի միջոցով ստացված մշուշոտ նկարներով, բայց այժմ առաջընթացը անսահման հնարավորություններ է տալիս. Մենք նույնիսկ հեռավոր աստղեր կարող ենք տեսնել», – ասաց Յուրի Սվիրիդենկոն՝ Հայկական ԱԷԿ-ի արդիականացման նախագծի ռուսական կողմից ղեկավար – «Մեծ հայտնագործությունների հետևում միշտ մարդ է կանգնած, և Ռոսատոմը պատրաստ է աջակցել տաղանդների բացահայտմանն ու աջակցմանը միտված նախագծերին: Մենք ընտրել ենք Անահիտ Եղյանի ֆոտոպատմությունը ՝ ընկերության հատուկ մրցանակի արժանանալու համար: Դա մեզ ցույց է տալիս Հայաստանից մի երիտասարդ մարզիկի կյանքի մի պահ, երբ նա մոտ է հաղթանակին: Լուսանկարը ցուցադրում է նրա կամքը և նոր նվաճումների ցանկությունը: Շնորհավորում ենք մրցույթի հաղթողներին և բոլոր մասնակիցներին »:

«Կյանքի էներգիա» ֆոտոմրցույթի հաղթողներն ե ՝ 1-ին տեղ՝ Գրետա Գասպարյան; 2-րդ տեղ – Հայկ Հովհաննիսյան; 3-րդ տեղ՝ Արթուր Հարությունյան: Հանդիսատեսի համակրանք անվանակարգում  հաղթող դարձավ Սերյոժա Խաչատրյանը: Հաղթողների լուսանկարները ներկայացված են Ռոսատոմի կրթական նածագծի էջում՝ Look around Armenia-ում․ https://www.facebook.com/lookaround.am/posts/289056242752081

Հայաստանի ատոմային ոլորտի 55-ամյակ

2021թ Հայաստանում նշվում է ատոմային ոլորտի 55-ամյակը։ 1966թ սեպտեմբերի 17-ը դարձավ ատոմային ճյուղի պատմության ելակետը՝ Հայաստանի ԽՍՀ Կառավարության նախաձեռնությամբ ԽՍՀՄ Նախարարների Խորուրդը Հայաստանում առաջին ատոմակայան կառուցելու որոշում ընդունեց։ Նորմատիվային ամբողջ բազան ստեղծվում էր «զրոյից»։ Հայկական ԱԷԿ-ի նախագիծը խորհրդային ատոմագործների ունիկալ տեխնոլոգիական լուծում էր։ Սա առաջին կայանն էր բարձր սեյսմիկությամբ տարածաշրջանների համար։ Դրա օրինակով են այսօր կառուցվում կայանները աշխարհի բարձր սեյսմիկ շրջաններում։ Հայկական ԱԷԿ-ի առաջին էներգաբլոկը շահագործման հանձնվեց 1976թ․ դեկտեմբերի 25-ին, իսկ երկրորդը՝ 1980թ․ հունվարի 5-ին։ Այսօր ՀԱԷԿ-ն ապահովում է Հայաստանի էլեկտրաէներգիայի մեկ երրորդից ավելին և ապահովում երկրի էներգետիկ անվտանգությունն ու անկախությունը։ Հայաստանի ատոմային ոլորտը զարգացել է շնորհիվ երկրի գիտական կենտրոնների և ճյուղային ձեռնարկությունների․ Էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտի, ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական ​​կոմիտեի, ԱԷԿ-ի շահագործման հայկական հետազոտական ​​ինստիտուտի, , Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի և այլ։

Ատոմային ոլորտը չի սահմանափակվում էներգետիկայով և թույլ է տվել կիրառել տեխնոլոգիաներն այնպիսի ոլորտներում ինչպիսիք են բժշկությունը, գյուղատնտեսությունը, տիեզերքը։ Մասնավորապես, Հայաստանում ակտիվ զարգանում է միջուկային բժշկությունը․ վերջին մի քանի տարիներին երկրում սկվեց իզոտոպների արտադրությունը, առաջին անգամ անցկացվեց պոզիտրոնաէմիսսիոն տոմոգրաֆիան։ Այս ուղղությամբ աշխատանքներ են իրականացնում Ա․Ալիխանյանի անվան Ազգային գիտական լաբորատորիան (ԵրՖԻ), Վ․Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության Ազգային կենտրոնը, Ռոդիոակտիվ իզոտոպերի կենտրոնը, Միջուկային բժշկության կենտրոնը։

Հայկական ԱԷԿ-ը՝ Հարավային Կովկասի միակ ատոմային կայանն է, որն արտադրում է Հայաստանի էլեկտրաէներգիայի ավելի քան 30 տոկոսը։ Ատոմային էներգետիկայի բնագավառում Հայաստանի և Ռուսաստանի առանցքային նախագիծն է՝ Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի արդիականացումն ու շահագործան ժամկետի երկարաձգումը։ Հայաստանը կուտակել է ԱԷԿ-ի շահագործման եզակի փորձ։ Երկրորդ էներգաբլոկը վերագործարկվել է շուրջ 6.5 տարվա դադարից հետո։ Կայանը կարևորագույն դեր է խաղում Հայաստանի էներգահամակարգի զարգացման և երկրի սոցիալ-տնտեսական կյանքի համար։ Հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգման նախագծի գլխավոր կապալառուն է «Ռուսատոմ Սերվիս» ընկերությունը։

«Ռոսատոմ» ատոմային էներգիայի պետական կորպորացիան՝ աշխարհում միակ ընկերությունն է, որն ունի պաշարներ և իրավասություններ միջուկային էներգիայի արտադրության ցանցի բոլոր հատվածներում հաջող գործունեության համար, ներառյալ՝ նախագծում, շինարարություն, ատոմակայանների շահագործում, ուրանի արդյունահանում, վերամշակում ու հարստացում, միջուկային վառելիքի մատակարարում, ծախսված վառելիքի պահպանում, փոխադրում և անվտանգ վերամշակում: Ռոսատոի-ի գործունեության շրջանակը ներառում է նաև միջուկային բժշկության կարիքների համար սարքավորումների և իզոտոպային ապրանքների արտադրություն, գիտական ​​հետազոտությունների անցկացում, նյութագիտություն, թվային արտադրանքի արտադրություն և տարբեր նորարարական ապրանքների արտադրություն: Պետական ​​կորպորացիայի ռազմավարությունն է՝ մշակել ցածր ածխածնի արտադրության նախագծերի զարգացում, ներառյալ հողմաէներգետիկան: Այսօր «Ռոսատոմը» միավորում է ավելի քան 330 ձեռնարկություն և կազմակերպություն, ընդհանուր առմամբ դրանցում աշխատում է շուրջ 266 հազար մարդ:

18/11/2024
դրամ
Դոլար (USD)
388.89
+0.64
Եվրո (EUR)
410.12
-0.30
Ռուբլի (RUR)
3.87
-0.03
Լարի (GEL)
142.50
+0.31
32155.48
+109.09
Արծաթ
383.35
+9.00