Տնտեսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 73.39-0.29 WTI - 70.01-0.38
COMEX:  GOLD - 2710.10-1.39 SILVER - 31.43-4.61
COMEX:  PLATINUM - 939.60-1.62
LME:  ALUMINIUM - 2599.50-0.06 COPPER - 9091.50-1.09
LME:  NICKEL - 16168.00+1.95 TIN - 29534.00-1.41
LME:  LEAD - 2005.50-1.84 ZINC - 3075.00-1.62
FOREX:  USD/JPY - 153.01+0.47 EUR/GBP - 1.0459-0.45
FOREX:  EUR/USD - 1.0459-0.45 GBP/USD - 1.2657-0.85
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43914.12-0.53 NASDAQ - 19902.84-0.66
STOCKS US: S&P 500 - 6051.25-0.54
STOCKS JAPAN:  NIKKEI - 39470.44-0.95 TOPIX - 2746.56-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 19971.24-2.09 SSEC - 3391.88-2.01
STOCKS EUR:  FTSE100 - 8311.76+0.12 CAC40 - 7420.94-0.03
STOCKS EUR:  DAX - 20426.27+0.13
13/12/2024  CBA:  USD - 394.01-0.30 GBP - 498.30-4.13
13/12/2024  CBA:  EURO - 413.24-0.63
13/12/2024  CBA:  GOLD - 34004.58-293.38 SILVER - 403.85+1.98
Ժողովուրդ. Մակարոնի արտադրության ոլորտը վտանգված է
18/05/2021 10:50
Կիսվել

Ժողովուրդ. Մակարոնի արտադրության ոլորտը վտանգված է

«Հայաստանում մակարոնի արտադրության ոլորտը վտանգված է։ Պատճառը դրսից ներկրվող մակարոնն է, որով ողողված է հայկական ողջ շուկան, և տեղական արտադրողները չեն դիմանում մրցակցությանը։ Նշենք, որ ռուսական արտադրության մակարոնը մեր շուկայում մեծ տեսակարար կշիռ ունի։

«Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ մեր հանրապետությունում մակարոնի արտադրության ծավալներն այս տարվա հունվար-մարտ ամիսներին 33.8 տոկոսով պակասել են։ Այս տարվա առաջին երեք ամիսներին արտադրվել է 1131 տոննա մակարոն՝ նախորդ տարվա 1710 տոննայի դիմաց։ Մակարոնի՝ տեղական շուկայում ստեղծված այս իրավիճակի հետևանքով որոշ տնտեսվարողներ, հնարավոր է, առաջիկայում դադարեցնեն իրենց արտադրությունը:

Մակարոն արտադրողները խիստ մտահոգված են, որովհետև իրենք մակարոն արտադրելու համար մեծ ծախսեր են անում. էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացել է, որն էլ մակարոնի արտադրության ոլորտում տեսակարար կշիռ ունի։ Ի դեպ, մակարոն ներմուծողները (հիմնականում ներկրվում է ՌԴ-ից) ավելի շատ են օգտվում, քան նրանք, որոնք մակարոն են արտադրում: Եվ արդյունքում տեղական արտադրողները չեն կարողանում իրենց ունեցածը սպառել կամ էլ այն իրացնում են ավելի էժան` այդպիսով մեծ վնասներ կրելով», – գրում է Ժողովուրդ օրաթերթը։

Նյութն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։

13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
34004.58
-293.38
Արծաթ
403.85
+1.98