Տնտեսական

USD BUY - 360.00-0.50 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 401.00-1.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 106.87-2.80 WTI - 99.51-1.87
COMEX:  GOLD - 4177.00+0.42 SILVER - 57.02+0.04
COMEX:  PLATINUM - 1663.80+1.88
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.99+0.00 EUR/GBP - 1.1218-0.12
FOREX:  EUR/USD - 1.1218-0.12 GBP/USD - 1.3323-0.04
STOCKS RUS:  RTSI - 915.88+1.53
STOCKS US: DOW JONES - 52002.41-0.34 NASDAQ - 26140.03-2.15
STOCKS US: S&P 500 - 7659.44-1.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 64916.70-0.62 TOPIX - 4067.48+0.04
STOCKS CHINA:  HANG SENG - 24186.83+0.00 SSEC - 3730.92+0.39
STOCKS EUR:  FTSE100 - 10881.90+0.38 CAC40 - 7956.70+0.28
STOCKS EUR:  DAX - 25622.61+0.95
19/10/2026  CBA:  USD - 361.36-0.98 GBP - 481.87-1.38
19/10/2026  CBA:  EURO - 405.41-2.51
19/10/2026  CBA:  GOLD - 48670+298 SILVER - 670.42+9.72
G7-ի ղեկավարները Քարբիս Բեյում կքննարկեն համավարակի հետեւանքներն աղքատ երկրների համար
10/06/2021 13:40
Կիսվել

G7-ի ղեկավարները Քարբիս Բեյում կքննարկեն համավարակի հետեւանքներն աղքատ երկրների համար

Յոթի խմբի (G7) երկրների ղեկավարները մտադիր են Քարբիս Բեյի գագաթնաժողովում քննարկել կորոնավիրուսի համավարակի հարուցած ճգնաժամի տնտեսական հետեւանքներն ամենաքիչ բարեկեցիկ երկրների համար: Հունիսի 9-ին այդ մասին հայտնել է Եվրահանձնաժողովի (ԵԽ) նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը Ստրասբուրգում Եվրախորհրդարանի (ԵԽ) նստաշրջանում:

«Մեր գլխավոր նպատակն է հաղթել կորոնավիրուսի համավարակը բոլոր երկրներում: Համավարակի ավարտը գլխավոր նախադրյալն է տնտեսության վերականգնման համար»,- ասել է ֆոն դեր Լյայենը, որի ելույթը հեռարձակվել է ԵԽ-ի կայքում: Նա նաեւ հայտարարել է այն բանի անհրաժեշտությունը, որ «բոլոր երկրները պատվաստանյութեր ձեռք բերելու հավասար եւ արդարացի հնարավորություն ունենան»: «G7-ի երկրների ղեկավարների հանդիպումը լավ հնարավորություն կընձեռի հավաստելու մեր պարտավորությունները եւ գնալու աելի հեռու: Այս հանդպմանը մենք նաեւ կքննարկենք համավարակի հարուցած ճգնաժամի տնտեսական ազդեցությունն այդ թվում աղքատ երկրների վրա»,- նշել է ԵՀ-ի նախագահը: ՄԱԿ-ի տվյալների համաձայն, որոնք ֆոն դեր Լյայենը բերել է իր ելույթի ժամանակ, «ներկայումս ավելի քան 34 միլիոն մարդ գտնվում է սովի եզրին»:

«Մենք պետք է պայքարենք այդ միտման դեմ՝ ամրապնդելով գլոբալ պարենային համակարգերը»,- հայտարարել է նա: Ինչպես հայտնել է Եվրահանձնաժողովի ղեկավարը, Եվրամիությունը G7-ի շրջանակներում «մտադիր է տրամադրել հումանիտար օգնության նոր փաթեթ 250 միլիոն եվրոյի չափով սովի դեմ պայքարի համար»: «Այդ գումարից գրեթե 50 միլիոն եվրոն պլանավորվում է ուղղորդել Սահելի եւ Արեւելյան Աֆրիկայի գոտու երկրներին»,- հավելել է նա: Նրա խոսքով՝ տարածաշրջանները «խիստ տուժել են համավարակի եւ կլիմայի փոփոխության տնտեսական հետեւանքներից»: Մեծ Բրիտանիան մտադիր է G7-ի գագաթնաժողովն ավանդական ձեւաչափով անցկացնել հունիսի 11-ից մինչեւ 13-ը Քարբիս Բեյ առոջարանային քաղաքում՝ Քոռնուոլի թերակղզու ատլանտյան ափին: Բացի Յոթի խմբի երկրների ղեկավաներից եւ Եվրահանձնաժողովի նախագահից, դրան կմասնակցի Եվրամիության նախագահ Շառլ Միշելը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

19/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.36
-0.98
Եվրո (EUR)
405.41
-2.51
Ռուբլի (RUR)
4.3731
+0.0385
Լարի (GEL)
139.24
-0.36
48670
+298
Արծաթ
670.42
+9.72