Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 400.00-1.00 EUR SELL - 403.00-1.00
OIL:  BRENT - 96.55-1.45 WTI - 89.63-1.32
COMEX:  GOLD - 4065.90+0.03 SILVER - 51.85+0.10
COMEX:  PLATINUM - 1546.40+0.62
LME:  ALUMINIUM - 3062.50-0.21 COPPER - 13768.00-2.73
LME:  NICKEL - 16353.00+7.09 TIN - 46467.00-4.92
LME:  LEAD - 1885.50-1.26 ZINC - 3711.00-3.42
FOREX:  USD/JPY - 158.26-0.11 EUR/GBP - 1.116+0.15
FOREX:  EUR/USD - 1.116+0.15 GBP/USD - 1.3384+0.26
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
Դիզելային վառելիքի գինը գերազանցել է պատմական ռեկորդը
16/06/2021 15:32
Կիսվել

Դիզելային վառելիքի գինը գերազանցել է պատմական ռեկորդը

Դիզելային վառելիքի արժեքը Սանկտ Պետերբուրգի միջազգային ապրանքա-հումքային սակարանում (ՍՊբՄԱՀՍ) իր առավելագույն մեծության է հասել 2018 թվականից ի վեր դիտարկումների ողջ պատմության ընթացքում: Այդ մասին վկայում են սակարկությունների տվյալները:

Հունիսի 15-ի առեւտրաշրջանի արդյունքներով՝ ամառային դիզելային վառելիքի գինը, ազգային ինդեքսով, 1 տոննայի դիմաց հասել է 52 հազար 615 ռուբլու՝ ավելանալով 0,28 տոկոսով, իսկ ամսվա սկզբից ի վեր ինդեքսն աճել է 2,21 տոկոսով: Ռուսաստանի ներքին շուկայում վառելիքի գները զսպելու համար ստեղծվել է այսպես կոչված մեղմիչ մեխանիզմ:

Ընդհանուր գծերով, եթե բենզինի եւ դիզելային վառելիքի գինը բարձր է պայմանական ներռուսաստանյանից, ապա պետությունը նավթընկերություններին փոխհատուցում է այդ տարբերության մի մասը, որպեսզի նրանք գները չբարձրացնեն ՌԴ-ում:

Իսկ եթե ռուսաստանյան գները բարձր են արտահանականներից, ապա նավթագործները պետության հետ կիսվում են վառելիքի ներքին վաճառքներից ստացված շահույթի մի մասով: ՌԴ-ի կառավարությունն այս տարի որոշում է ընդունել մեղմիչ մեխանիզմի պարամետրերի վերափոխման մասին:

ՌԻԱ Նովոստիի աղբյուրն ասել Է, որ 2021 թվականին տատանամեղմիչը կարող է վերափոխվել միայն բենզինի համար, իսկ դիզելային վառելիքի համար՝ 2022 թվականին: Արդյունքում որոշում է ընդունվել առայժմ պարամետրերը կարգավորել միայն բենզինի համար: Օրինագիծն արդեն երկրորդ ընթերցման է ներկայացվել Պետդումա, սակայն դրանում բովանդակվող նորմերը փաստորեն սկսել են աշխատել մայիսի 1-ից, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52