ԿՍԿՍՎԻ ՈՒՂՈՒՑՔԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԶԱՆՑՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՋՈՐԴ ՓՈՒԼԸ
Նոյեմբերի 23-ին Հայաստանի Հանրապետության Կառավարության և «ԱյԲիԷյ» մոլեկուլյար ընկերության միջև կայացավ պրոտոնային արագացուցչի ձեռքբերման պայմանագրի կնքում: Հայաստանի Հանրապետության կառավարության անունից պայմանագիրը ստորագրեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը, իսկ «Այ Բի Էյ» մոլեկուլյար ընկերության անունից` «Այ Բի Էյ» մոլեկուլյար ընկերության մարքեթինգի և վաճառքի տնօրեն Փիթեր Լեիթները:
Այս կապակցությամբ տեղի ունեցավ նաև վարկային համաձայնագրի կնքում Հայաստանի Հանրապետության կառավարության և բելգիական «ՔեյԲիՍի» բանկի միջև:
Այս պայմանագրերի կնքմամբ կսկսվի Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնի աշխատանքների իրականացման հաջորդ փուլը: Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնի հիմնադրումը ՀՀ էկոնոմիկայի և առողջապահության նախարարությունների ու Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի համատեղ ծրագիրն է:
Պայմանագրերի կնքմանը հաջորդեց մամլո ասուլիս: Ասուլիսի բանախոսներն էին ՀՀ Էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը, «ՔեյԲիՍի» բանկի առևտրային վարկավորման հարցերով ավագ ղեկավար Գիրթ Ութերսը և «ԱյԲիԷյ մոլեկուլյար» ընկերության մարքեթինգի և վաճառքի տնօրեն Փիթեր Լեիթները, ինչպես նաև Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի գործադիր տնօրեն Բեկոր Փափազյանը:
Ասուլիսի ժամանակ Ներսես Երիցյանը մանրամասնեց պրոտոնային արագացուցչի ձեռքբերման, ինչպես նաև Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնի հիմնադրման ծրագի առանձնահատկությունները, նշելով."Նման գերժամանակակից սարքավորման ձեռք բերումը շատ կարևոր է թե” Հայաստանի բնակչության, և թե” երկրի ընդհանուր մրցունակության բարձրացման առումներով":