Տնտեսական

USD BUY - 392.00+0.00 USD SELL - 398.00+0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 415.00+1.00
OIL:  BRENT - 72.42-0.93 WTI - 68.95-1.77
COMEX:  GOLD - 2612.40-0.40 SILVER - 29.34-1.84
COMEX:  PLATINUM - 922.00-0.53
LME:  ALUMINIUM - 2507.00-0.85 COPPER - 8883.00-1.61
LME:  NICKEL - 15113.00-2.55 TIN - 28399.00-2.46
LME:  LEAD - 1971.50-0.50 ZINC - 2967.00-0.93
FOREX:  USD/JPY - 157.14+1.21 EUR/GBP - 1.036-0.16
FOREX:  EUR/USD - 1.036-0.16 GBP/USD - 1.2479-0.82
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 42342.24+0.04 NASDAQ - 19372.77-0.10
STOCKS US: S&P 500 - 5867.08-0.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 38701.90-0.29 TOPIX - 2701.99-0.44
STOCKS CHINA:  HANG SENG - 19720.70-0.16 SSEC - 3368.07-0.06
STOCKS EUR:  FTSE100 - 8105.32-1.14 CAC40 - 7294.37-1.22
STOCKS EUR:  DAX - 19969.86-1.35
20/12/2024  CBA:  USD - 395.05+0.14 GBP - 494.09-5.04
20/12/2024  CBA:  EURO - 410.46-0.52
20/12/2024  CBA:  GOLD - 32927.10-536.83 SILVER - 374.56-10.85
Իտալիայում ընթանում է ՄԱԿ 2021թ. Պարենային համակարգերի նախագագաթնաժողովը
29/07/2021 15:57
Կիսվել

Իտալիայում ընթանում է ՄԱԿ 2021թ. Պարենային համակարգերի նախագագաթնաժողովը

Իտալիայում ընթանում է Միացյալ ազգերի կազմակերպության 2021 թվականի Պարենային համակարգերի նախագագաթնաժողովը։ Հայաստանից միջոցառմանը մասնակցում են Էկոնոմիկայի փոխնախարարը և Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանը։

Նախագագաթնաժողովի նպատակն է ներկայացնել պարենային համակարգերի վերափոխման վերաբերյալ ողջ աշխարհում գործող փաստերի վրա հիմնված և գիտական ամենավերջին մոտեցումները, գործողությունների կոալիցիաների միջոցով գործարկել մի շարք նոր հանձնառություններ և մոբիլիզացնել նոր ֆինանսավորում ու գործընկերություն։

Նախագագաթնաժողովին նախորդել են ազգային աշխատաժողովները, որոնք  նվիրված են եղել անվտանգ սննդի ապահովմանը, էկոլոգիապես մաքուր ապրանքների լայնածավալ արտադրության խթանմանը, հաճախ փոփոխվող տնտեսական միջավայրին դիմակայելու կարողությունների ուժեղացմանը, ինչպես նաև այն միջոցառումներին, որոնք կօգնեն մեզ հիմնել պարենային կայուն համակարգեր՝ ապահովելով ներառական տնտեսական զարգացում։

Նախագագաթնաժողովը մեկ հարկի տակ է համախմբել հազարավոր երիտասարդների, ֆերմերների, քաղաքացիական հասարակության, գիտնականների, մասնավոր հատվածի,  գյուղատնտեսության, բնապահպանության, առողջապահության, սննդամթերքի ոլորտների ներկայացուցիչների ավելի քան 140 երկրներից։

Այցի շրջանակում հուլիսի 27-ին էկոնոմիկայի փոխնախարարը և տարբեր երկրների նախարարներ ու փոխնախարարներ մասնակցել են կլոր-սեղան քննարկմանը, որը կրում էր «Սննդի համակարգերի վերափոխում կայուն զարգացման նպատակներին հասնելու համար. դիմագրավելով մարտահրավերներին» խորագիրը։ Այն նվիրված էր ազգային և տարածաշրջանային սննդի համակարգերի վերափոխման ուղիների ուսումնասիրմանը։ Հանդիպման ընթացքում տարբեր երկրների գյուղատնտեսության նախարարները միմյանց հետ կիսվել են իրենց փորձով, նշել իրենց առաջնահերթությունները, վերլուծել իրենց դիրքորոշումների նմանություններն ու տարբերությունները: Քննարկման ընթացքում հատուկ անդրադարձ է կատարվել երկրներում սննդի համակարգերի վերափոխման անհրաժեշտությանը։

«Հաճախ մենք կարծում ենք, որ այն մարտահրավերները, որոնց առերեսվում ենք,  վերաբերում են միայն մեր երկրին: Մինչդեռ, երբ մենք ունկնդրում ենք մեր գործընկերներին, ապա հասկանում ենք, որ բոլոր երկրներում առկա մարտահրավերները հիմնականում նույնն են՝ չնչին տարբերություններով։ Ուստի՝ շատ կարևոր է հավաքական ջանքերի գործադրումը, ինչպես նաև նման միջոցառումների կազմակերպումը, փորձի փոխանակումը և արդյունքում այս ուղղությամբ ընդհանուր ռազմավարության մշակումը», – իր խոսքում նշել է փոխնախարարը։

Նախարարի տեղակալն իր ելույթում կարևորել է գյուղատնտեսության բնագավառում մարդկային կապիտալի, մասնագիտական գիտելիքների, որակյալ կրթության և երիտասարդների ներգրավման մեծ դերը տնտեսական աճի ապահովման հարցում։

Գագաթնաժողովի շրջանակում 2020 թվականից պարբերաբար անց են կացվում առցանց հանդիպումներ, հանրային ֆորումներ, որոնց ընթացքում բարձրացված խնդիրներն ու դրանց լուծման հնարավոր տարբերակները կամփոփվեն, իսկ անդամ երկրները կուսումնասիրեն ներկայացված լավագույն գաղափարների գործարկման հնարավորությունները։

Նախագագաթնաժողովին կհաջորդի Պարենային համակարգերի գագաթնաժողովը, որը կկայանա սեպտեմբերին Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հետ համատեղ։

20/12/2024
դրամ
Դոլար (USD)
395.05
+0.14
Եվրո (EUR)
410.46
-0.52
Ռուբլի (RUR)
3.85
+0.02
Լարի (GEL)
141.22
+0.15
32927.10
-536.83
Արծաթ
374.56
-10.85