Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 400.00-1.00 EUR SELL - 403.00-1.00
OIL:  BRENT - 96.55-1.45 WTI - 89.63-1.32
COMEX:  GOLD - 4065.90+0.03 SILVER - 51.85+0.10
COMEX:  PLATINUM - 1546.40+0.62
LME:  ALUMINIUM - 3062.50-0.21 COPPER - 13768.00-2.73
LME:  NICKEL - 16353.00+7.09 TIN - 46467.00-4.92
LME:  LEAD - 1885.50-1.26 ZINC - 3711.00-3.42
FOREX:  USD/JPY - 158.26-0.11 EUR/GBP - 1.116+0.15
FOREX:  EUR/USD - 1.116+0.15 GBP/USD - 1.3384+0.26
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 58775.50+2.33 TOPIX - 3818.16+2.97
STOCKS CHINA:  HANG SENG - 24448.95-0.13 SSEC - 3660.79+0.32
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
09/11/2026  CBA:  USD - 360.43+0.09 GBP - 483.66+1.02
09/11/2026  CBA:  EURO - 403.36+0.75
09/11/2026  CBA:  GOLD - 46927-721 SILVER - 602.81-9.12
Նորվեգիան դարձել է ամենաթանկ ալկոհոլով երկիրը Եվրոպայում
30/08/2021 18:13
Կիսվել

Նորվեգիան դարձել է ամենաթանկ ալկոհոլով երկիրը Եվրոպայում

Նորվեգիայում ալկոհոլի գների մակարդակը դարձել է ամենաբարձրը Եվրոպայում. այն 151,2 տոկոսով բարձր է Եվրամիության միջին մակարդակից: Oգոստոսի 30-ին այդ մասին հաղորդել է Եվրոպայի վիճակագրական գործակալությունը՝ Եվրոստատը:

Մասնագետներն ուսումնասիրել են 37 երկրների տվյալները: Նորվեգիայից անմիջապես հետո հետեւում են Իսպանիան (գները 139,4 տոկոսով բարձր են Եվրամիության միջինից), Ֆինլանդիան (92,7 տոկոսով), Իռլանդիան (80,7 տոկոսով) եւ Շվեդիան (65,7 տոկոսով): Ամենաէժան ալկոհոլով պետությունները դարձել են Հունգարիան (գների մակարդակը Եվրամիության միջինից ցածր է 27,3 տոկոսով), Ռումինիան (26,2 տոկոսով) եւ Բուլղարիան (19,5 տոկոսով):

Եվրոստատի տվյալներով՝ 2019 թվականին ալկոհոլի չարաշահման դեպքերի մասով Եվրամիության առաջատարներն են դարձել Դանիան (նրա չափահաս բնակչության 38 տոկոսն ամսական թեկուզեւ մեկ անգամ խմել է ավելի քան 60 գրամ մաքուր էթանոլ մեկ ընդունմամբ), Ռումինիան (35 տոկոս) եւ Լյուքսեմբուրգը (34 տոկոս):

Եվրամիության չափահաս բնակիչների ավելի քան մեկ երրորդը (37,2 տոկոս) խմում Է ամեն օր (8,4 տոկոս) կամ շաբաթական առնվազն մեկ անգամ (28,8 տոկոս): Ամենից հաճախ ամեն օր ալկոհոլ են գործածում Պորտուգալիայում (չափահաս բնակիչների 20,7 տոկոսը), Իսպանիայում (13 տոկոսը) եւ Իտալիայում (12,1 տոկոսը), ավելի հազվադեպ՝ Լատվիայում եւ Լիտվայում (շուրջ 1 տոկոս): Եվրամիությունում ոգելից խմիչքների ամենօրյա գործածման գծով առաջատարներ են 74 տարեկանից բարձր մարդիկ. ամեն օր խմում է այդ տարիքային խմբի ներկայացուցիչների 16 տոկոսը: Ապրիլին ՌԴ-ի առողջապահւթյան նախարար Միխայիլ Մուրաշկոն հայտնել է, որ Ռուսաստանում 15 տարեկանից բարձր քաղաքացիների շրջանում ալկոհոլի գործածումը 2010 թվաանից կրճատվել է 32 տոկոսով. բնակչության մեկ շնչի հաշվով 15,8 լիտրից մինչեւ 10.8 լիտր: Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) Եվրոպայի տարածաշրջանային բյուրոյի՝ նույն ամսին հապարակված զեկույցի համաձայն՝ Ռուսաստանում 2010 – 2016 թվականներին ոգելից խմիչքների գործածումը կրճատվել է 26,1 տոկոսով՝ մեկ մարդու հաշվով 15,8 լիտրից մինչեւ 11,7 լիտր, մինչդեռ կազմակերպության Եվրոպայի տարածաշրջանի 51 երկրներում նույն ժամանակահատվածում այդ ցուանիշն իջել է սոսկ 12,5 տոկոսով՝ 11,2 լիտրից մինչեւ 9,8 լիտր. հաղորդել է ՏԱՍՍ-ը:

09/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0.09
Եվրո (EUR)
403.36
+0.75
Ռուբլի (RUR)
4.3787
-0.0214
Լարի (GEL)
138.94
-0.01
46927
-721
Արծաթ
602.81
-9.12