Տնտեսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 397.00+0.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 418.00-1.00
OIL:  BRENT - 73.39-0.29 WTI - 70.01-0.38
COMEX:  GOLD - 2710.10-1.39 SILVER - 31.43-4.61
COMEX:  PLATINUM - 939.60-1.62
LME:  ALUMINIUM - 2601.00-0.29 COPPER - 9192.00-0.27
LME:  NICKEL - 15858.00+0.91 TIN - 29957.00+0.61
LME:  LEAD - 2043.00-1.04 ZINC - 3125.50-0.30
FOREX:  USD/JPY - 153.01+0.47 EUR/GBP - 1.0459-0.45
FOREX:  EUR/USD - 1.0459-0.45 GBP/USD - 1.2657-0.85
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43914.12-0.53 NASDAQ - 19902.84-0.66
STOCKS US: S&P 500 - 6051.25-0.54
STOCKS JAPAN:  NIKKEI - 39849.14+1.21 TOPIX - 2773.03+0.86
STOCKS CHINA:  HANG SENG - 20397.05+1.20 SSEC - 3461.50+0.85
STOCKS EUR:  FTSE100 - 8311.76+0.12 CAC40 - 7420.94-0.03
STOCKS EUR:  DAX - 20426.27+0.13
12/12/2024  CBA:  USD - 394.31-0.04 GBP - 502.43+0.70
12/12/2024  CBA:  EURO - 413.87+0.00
12/12/2024  CBA:  GOLD - 34297.96+197.47 SILVER - 401.87-2.58
Ուջանի խաղողագործները փակել են Երևան-Աշտարակ մայրուղին
06/09/2021 21:39
Կիսվել

Ուջանի խաղողագործները փակել են Երևան-Աշտարակ մայրուղին

Ուջանի խաղողագործները փակել են Երևան-Աշտարակ մայրուղին՝ բողոքելով, որ մթերողները հրաժարվում են խաղող ընդունել։

Արմենպրեսի հաղորդմամբ՝ բողոքի ակցիայի մասնակիցներից մեկն ասաց, որ իրենք պահանջում են, որպեսզի մարզպետը հանդիպի իրենց հետ, ինչպես նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից որևէ մեկը խնդրին լուծում տա։

«Խաղողի գործարանների կեսն այսօր հրաժարվում է ընդունել խաղողը։ Նրանք ասում են, որ հորերն անցած տարվանից լի են և չեն կարող անգամ 1 կգ խաղող ընդունել։ Վերցնելու դեպքում էլ 1 կգ-ը 115 դրամով են հաշվում։ Պռոշյանի կետը Հոկտեմբերյանում արդեն բացվել է և 2 օրում 100 մեքենա արդեն հերթում է կանգնած։ Պայմանագրերում էլ հատուկ նշված կետեր ունեն, որ համապատասխան որակը չապահովելու դեպքում գնիջեցում է տեղի ունենում։ Խաղողն անգամ մեկ շիշ սովորական ջրի գին չի կազմում, այսօր էլ ասում են, որ գնիջեցում են անելու։ Մեզ հայտնում են նաև, որ գումարը վճարելու են 270 օր հետո», – նշեց խաղողագործը։

Ակցիայի մասնակիցները բողոքում են, թե ինչպես պետք է ապրեն նման պայմաններում, քանի որ պետք է հարկեր տան, կոմունալ ծախսեր վճարեն և այլ հարցեր լուծեն։

12/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.31
-0.04
Եվրո (EUR)
413.87
+0.00
Ռուբլի (RUR)
3.81
+0.01
Լարի (GEL)
138.84
-0.95
34297.96
+197.47
Արծաթ
401.87
-2.58