Տնտեսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 397.00+0.00
EUR BUY - 409.00-2.00 EUR SELL - 419.00-1.00
OIL:  BRENT - 72.58+0.99 WTI - 69.00+1.38
COMEX:  GOLD - 2737.70+1.69 SILVER - 32.72+0.31
COMEX:  PLATINUM - 953.10+0.86
LME:  ALUMINIUM - 2588.00-0.60 COPPER - 9232.00+1.20
LME:  NICKEL - 15996.00-0.32 TIN - 29918.00+2.63
LME:  LEAD - 2067.50-0.19 ZINC - 3126.00+1.77
FOREX:  USD/JPY - 151.46+0.28 EUR/GBP - 1.0527-0.27
FOREX:  EUR/USD - 1.0527-0.27 GBP/USD - 1.277+0.20
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44247.83-0.35 NASDAQ - 19687.24-0.25
STOCKS US: S&P 500 - 6034.91-0.30
STOCKS JAPAN:  NIKKEI - 39372.23+0.01 TOPIX - 2749.31+0.29
STOCKS CHINA:  HANG SENG - 20155.05-0.77 SSEC - 3432.49+0.29
STOCKS EUR:  FTSE100 - 8280.36-0.86 CAC40 - 7394.78-1.14
STOCKS EUR:  DAX - 20329.16-0.08
11/12/2024  CBA:  USD - 394.35-0.52 GBP - 501.73-2.01
11/12/2024  CBA:  EURO - 413.87-1.77
11/12/2024  CBA:  GOLD - 34100.49+179.75 SILVER - 404.45+2.90
Ժողովուրդ․ Շաքարավազը ոչ միայն թանկացել է, այլ նաև քանակի խնդիր կա, խանութներ կան՝ չկա շաքարավազ
07/09/2021 11:01
Կիսվել

Ժողովուրդ․ Շաքարավազը ոչ միայն թանկացել է, այլ նաև քանակի խնդիր կա, խանութներ կան՝ չկա շաքարավազ

«Հայաստանում շաքարավազի շուկան դարձյալ քաոսային վիճակում է գտնվում. շաքարավազի ոչ միայն գինն է բարձր, այլև խանութներ կան՝ շաքարավազ չկա։ «Ժողովուրդ» օրաթերթն արդեն մի քանի օր է՝ քաղաքացիներից հեռախոսազանգեր է ստանում այն մասին, որ վերջին օրերին խանութներում և սուպերմարկետներում շաքարավազ չեն կարողանում պարկով գնել։ Ի դեպ, մարզային որոշ գյուղերի խանութներում բնակիչները շաքարավազ չեն կարողանում անգամ մեկ կիլոգրամ գնել, քանի որ չկա։

Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը հեռախոսազանգի միջոցով երևանյան մի քանի սուպերմարկետներից հետաքրքրվեց՝ հնարավոր է պարկով շաքարավազ գնել, թե ոչ. ստացանք բացասական պատասխան։ Ավելին՝ սուպերմարկետներից մեզ փոխանցեցին, որ ծայրահեղ դեպքում կարող են 20 կգ շաքարավազ վաճառել՝ պատճառաբանելով, որ քանակի խնդիր ունեն։ Եվ սա այն դեպքում, երբ հիմա փակոցների շրջանն է, այս ընթացքում տնային տնտեսուհիները փակոցներ են անում, և շաքարավազը խիստ անհրաժեշտ է։ Շաքարավազի շուկայում նման պատկեր արձանագրվել էր նաև հուլիս ամսին. սուպերմարկետներում քաղաքացիներին հրաժարվում էին 2-3կգ ավելի շաքարավազ վաճառել, բացի այս, գինն էլ 360 դրամից բարձրացել էր՝ դառնալով 400 դրամ։

Հիմա շաքարավազի մեկ կիլոգրամը վաճառվում է 420-450 դրամի սահմաններում։ Արձանագրենք, որ շաքարավազի շուկայում ստեղծված իրավիճակի միակ պատասխանատուները ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն է և Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը։ Էկոնոմիկայի նախարարությանը կարծես թե չի հետաքրքրում՝ հանրապետության առևտրի կետերում շաքարավազ կա, թե ոչ, իսկ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովն էլ իր հերթին չի մտահոգվում՝ շաքարավազի՝ օր-օրի բարձրացող գնով։ Այս ամենի հետևանքով տուժում է շարքային քաղաքացին», – գրում է Ժողովուրդ օրաթերթը։

11/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.35
-0.52
Եվրո (EUR)
413.87
-1.77
Ռուբլի (RUR)
3.80
-0.13
Լարի (GEL)
139.79
-1.95
34100.49
+179.75
Արծաթ
404.45
+2.90