Տնտեսական

USD BUY - 392.00+0.00 USD SELL - 398.00+0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 415.00+1.00
OIL:  BRENT - 72.94+0.72 WTI - 69.58+0.91
COMEX:  GOLD - 2640.50+1.08 SILVER - 30.08+2.52
COMEX:  PLATINUM - 931.90+1.07
LME:  ALUMINIUM - 2507.00-0.85 COPPER - 8883.00-1.61
LME:  NICKEL - 15113.00-2.55 TIN - 28399.00-2.46
LME:  LEAD - 1971.50-0.50 ZINC - 2967.00-0.93
FOREX:  USD/JPY - 156.41-0.46 EUR/GBP - 1.0429+0.67
FOREX:  EUR/USD - 1.0429+0.67 GBP/USD - 1.2569+0.72
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 42840.26+1.18 NASDAQ - 19572.60+1.03
STOCKS US: S&P 500 - 5930.85+1.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 38701.90-0.29 TOPIX - 2701.99-0.44
STOCKS CHINA:  HANG SENG - 19720.70-0.16 SSEC - 3368.07-0.06
STOCKS EUR:  FTSE100 - 8084.61-0.26 CAC40 - 7274.48-0.27
STOCKS EUR:  DAX - 19884.75-0.43
20/12/2024  CBA:  USD - 395.05+0.14 GBP - 494.09-5.04
20/12/2024  CBA:  EURO - 410.46-0.52
20/12/2024  CBA:  GOLD - 32927.10-536.83 SILVER - 374.56-10.85
Համագործակցության նոր հորիզոններ․ ՀՊՏՀ-ն ու ՀայՓոստը հուշագիր են ստորագրել
23/09/2021 17:16
Կիսվել

Համագործակցության նոր հորիզոններ․ ՀՊՏՀ-ն ու ՀայՓոստը հուշագիր են ստորագրել

ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանը և ՀայՓոստ ՓԲԸ գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Կարապետյանը սեպտեմբերի 23-ին ստորագրեցին համագործակցության հուշագիր: Այն միտված է ուսանողների կրթության որակի բարձրացմանը, պրակտիկ փորձի հարստացմանը։

ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանը համոզմունք հայտնեց, որ երկկողմ գործակցությունն արդյունավետ հարթակ կծառայի համատեղ ծրագրերի իրականացման համար։

«21-րդ դարն իր պահանջներն ունի։ Չօգտագործել մեր ողջ ներուժն ու այն չներդնել կրթության զարգացումը որակական նոր աստիճանի բարձրացնելու համար, կնշանակի ոչինչ չանել։ Մենք ողջունում ենք ՀայՓոստ ընկերության ակտիվ ջանքերն այս ուղղությամբ։ Կարծում եմ՝ առաջիկայում բավականին հետաքրքիր քննարկումներ կունենանք, կընտրենք այնպիսի մարտավարություն, որը կխթանի և ավելի կսերտացնի մեր համագործակցությունը։ Ես առավել քան համոզված եմ, որ եթե համատեղենք մեր ջանքերը, ցանկալի արդյունքը չի սպասեցնի»,- նշեց Դիանա Գալոյանը։

ՀայՓոստ ՓԲԸ գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Կարապետյանը ՀՊՏՀ ռեկտորին ներկայացրեց փոխգործակցության հեռանկարների վերաբերյալ ընկերության պատկերացումները՝ հավաստելով, որ համագործակցությունը զարգացման տեսանելի հեռանկարներ ունի. «ՀՊՏՀ-ի հետ նոր համագործակցությամբ մեր երիտասարդներին հնարավորություն կտանք ՀՀ ամենամեծ ցանցն ունեցող կազմակերպությունում ստանալ պրակտիկ և խորը գիտելիքներ մեր այն աշխատակիցներից, որոնք ոլորտի պրոֆեսիոնալներ են: Այս քայլով մենք նաև հնարավորություն կտանք ուսանողներին աշխատել ՀայՓոստում, շարունակաբար կրթվել և զարգանալ՝ համախմբվածության, համագործակցային մթնոլորտում»:

Հուշագիրն ամրագրում է ուսանողների ուսումնաարտադրական և գիտահետազոտական պրակտիկաների անցկացումն ընկերությունում,  բաց դասերի, սեմինարների և մասնագիտական քննարկումների կազմակերպում։

Երկկողմ համագործակցությամբ թեստավորման և հարցազրույցների արդյունքում ուսանողներին աշխատանքով ապահովման հնարավորություն է ստեղծվում։

20/12/2024
դրամ
Դոլար (USD)
395.05
+0.14
Եվրո (EUR)
410.46
-0.52
Ռուբլի (RUR)
3.85
+0.02
Լարի (GEL)
141.22
+0.15
32927.10
-536.83
Արծաթ
374.56
-10.85