
2021թ. հունվար-օգոստոսին Հայաստանում գինու արտադրությունն աճել է 43.7%-ով
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2021թ. հունվար-օգոստոս ամիսներին Հայաստանում արտադրվել է 7,990.1 հազար լիտր գինի, որից 375.5 հազար լիտրը փրփրուն՝ «Շամպայն» տեսակի։ 2020թ. համադրելի ցուցանիշի համեմատ արտադրության ծավալներն աճել են 43.7%-ով, իսկ փրփրուն գինիների դեպքում՝ 39.2%։
Միևնույն ժամանակ, վիսկիի արտադրությունն աճել է 3.0 անգամ և կազմել 478.9 հազար լիտր, օղու արտադրությունն աճել է 13.0%-ով և կազմել 2,819.3 հազար լիտր, իսկ գարեջրի արտադրությունն աճել է 24.1%-ով և կազմել 21,133.5 հազար լիտր։