Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 400.00-1.00 EUR SELL - 403.00-1.00
OIL:  BRENT - 96.55-1.45 WTI - 89.63-1.32
COMEX:  GOLD - 4065.90+0.03 SILVER - 51.85+0.10
COMEX:  PLATINUM - 1546.40+0.62
LME:  ALUMINIUM - 3062.50-0.21 COPPER - 13768.00-2.73
LME:  NICKEL - 16353.00+7.09 TIN - 46467.00-4.92
LME:  LEAD - 1885.50-1.26 ZINC - 3711.00-3.42
FOREX:  USD/JPY - 158.26-0.11 EUR/GBP - 1.116+0.15
FOREX:  EUR/USD - 1.116+0.15 GBP/USD - 1.3384+0.26
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 58775.50+2.33 TOPIX - 3818.16+2.97
STOCKS CHINA:  HANG SENG - 24448.95-0.13 SSEC - 3660.79+0.32
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
09/11/2026  CBA:  USD - 360.43+0.09 GBP - 483.66+1.02
09/11/2026  CBA:  EURO - 403.36+0.75
09/11/2026  CBA:  GOLD - 46927-721 SILVER - 602.81-9.12
ՀՊՏՀ-ն կազմակերպում է «Բիզնես-գիտություն» կապի ամրապնդմանն ուղղված մրցույթ
19/10/2021 11:31
Կիսվել

ՀՊՏՀ-ն կազմակերպում է «Բիզնես-գիտություն» կապի ամրապնդմանն ուղղված մրցույթ

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը (ՀՊՏՀ) կազմակերպում է «Բիզնես-գիտություն» համագործակցության խթանմանն ուղղված մրցույթ, որին կարող են մասնակցել փոքր ու միջին ձեռնարկությունները (ՓՄՁ), որոնք հետաքրքրված են իրենց բիզնեսի առաջխաղացմամբ։

Հաղթող մասնակիցները կպարգևատրվեն հետևյալ մրցանակներով.

  • 1-ին հորիզոնական – հետազոտության և զարգացման (R&D) հեռանկարների մշակում,
  • 2-րդ հորիզոնական – շուկայի ուսումնասիրություն,
  • 3-րդ հորիզոնական – բիզնես խորհրդատվություն (կամ բիզնեսի զարգացման վերաբերյալ թրեյնինգ):

Մասնակցության պայմաններ

Մրցույթին մասնակցելու համար պետք է լրացնել դիմումի ձևաչափը պատասխանելով մի շարք հարցերի, ինչպիսիք են՝

  • արդյոք համագործակցում են նրանք գիտության տարբեր ներկայացուցիչների հետ,
  • եթե այո, ապա ինչ ուղղություններով,
  • եթե ոչ, ապա ինչու, ինչ խոչընդոտներ կան, ինչ աջակցության կարիք ունեն,
  • ինչ քայլեր են պատրաստ ձեռնարկել առաջիկայում՝ այդ կապն ամրապնդելու և դրանից օգուտ քաղելու համար և այլն:

Լրացված դիմումի ձևաչափն անհրաժեշտ է ուղարկել  [email protected] էլ.հասցեին՝ վերնագիր դաշտում նշելով IVF Contest: Դիմելու վերջնաժամկետն է հոկտեմբերի 27-ը, ժ․ 23։59։ Դիմումները գնահատվելու են նախագծի գործընկեր եվրոպացի փորձագետների կողմից՝ նախապես մշակված գնահատման չափանիշների համաձայն։

Մրցույթը կազմակերպվում է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի կողմից՝ «Վիշեգրադյան քառյակի փորձի յուրացումը գիտելիքի և տեխնոլոգիաների փոխադրման բնագավառում» միջազգային նախագծի շրջանակներում։ Նախագիծը համաֆինանսավորվում է Չեխիայի, Հունգարիայի, Լեհաստանի և Սլովակիայի կառավարությունների կողմից՝ Վիշեգրադի միջազգային ֆոնդի դրամաշնորհների միջոցով: Ֆոնդի առաքելությունը Կենտրոնական Եվրոպայում կայուն տարածաշրջանային համագործակցության գաղափարների առաջխաղացումն է:

09/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0.09
Եվրո (EUR)
403.36
+0.75
Ռուբլի (RUR)
4.3787
-0.0214
Լարի (GEL)
138.94
-0.01
46927
-721
Արծաթ
602.81
-9.12