Տնտեսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50+0.00
EUR BUY - 412.50-1.50 EUR SELL - 418.00-1.50
OIL:  BRENT - 102.21+3.78 WTI - 91.39+2.25
COMEX:  GOLD - 4281.30-1.33 SILVER - 64.38-2.35
COMEX:  PLATINUM - 1756.70-3.38
LME:  ALUMINIUM - 3265.00+0.63 COPPER - 14748.50+5.34
LME:  NICKEL - 16632.00+1.82 TIN - 54214.00+4.50
LME:  LEAD - 1936.00+2.90 ZINC - 3910.00+3.07
FOREX:  USD/JPY - 158.07+0.29 EUR/GBP - 1.1378-0.45
FOREX:  EUR/USD - 1.1378-0.45 GBP/USD - 1.3236-0.61
STOCKS RUS:  RTSI - 863.08+0.13
STOCKS US: DOW JONES - 51511.59-0.68 NASDAQ - 26936.04-1.13
STOCKS US: S&P 500 - 7706.03-0.75
STOCKS JAPAN:  NIKKEI - 65018.95+0.00 TOPIX - 4091.14+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 24834.12-1.01 SSEC - 3936.52-0.39
STOCKS EUR:  FTSE100 - 10705.26-0.03 CAC40 - 8123.41-0.39
STOCKS EUR:  DAX - 25410.63-0.66
23/09/2026  CBA:  USD - 363.44-0.02 GBP - 483.16-2.6
23/09/2026  CBA:  EURO - 414.98-1.76
23/09/2026  CBA:  GOLD - 50590+59 SILVER - 766.94-2.84
Մոլդովան ևս 1,5 միլիոն խորանարդ մետր գազ Է գնել միջազգային շուկայում
29/10/2021 18:24
Կիսվել

Մոլդովան ևս 1,5 միլիոն խորանարդ մետր գազ Է գնել միջազգային շուկայում

Մոլդովան հոկտեմբերի 28-ին եւս 1,5 միլիոն խորանարդ մետր գազ է գնել միջազգային շուկայում: Այդ մասին հաղորդել է Պետական սեփականության գործակալության մամուլի ծառայությունը՝ ամփոփելով անցկացված հայտամրցույթի արդյունքները: Հաղորդագրության համաձայն, հաղթող է հայտարարվել Ուկրաինայի «Նավթոգազ»-ի առաջարկությունը: Գնված գազը Մոլդովան կստանա հոկտեմբերի 29-ին՝ օրվա ընթացքում:

Գործարքի այլ մանրամասներ չեն հաղորդվում: Ինչպես հաղորդել է «Ինտերֆաքս»-ը, Մոլդովան որոշել է օրական ոչ մեծ ծավալի գազ գնել միջազգային շուկայում, որպեսզի լրացնի գազի պակասը եւ գազատարում թույլ չտա ճնշման անկում մինչեւ կրիտիկական մակարդակ: Գնման նպատակով կառավարությունը Energocom պետական ընկերությանը հանձնարարել է հայտարարել ամենօրյա հայտամրցույթներ: Հոկտեմբերի 25-ին առաջին հայտամրցույթը շահել է լեհական PGNiG-ը, իսկ հոկտեմբերի 26-ին՝ հոլանդական Vitol-ը: Նրանք արդեն Մոլդովային մատակարարել են 1-ական միլիոն խորանարդ մետր գազ: Հոկտեմբերի 27-ին 1,5 միլիոն խորանարդ մետր գազի հայտամրցույթը շահել է երկու ընկերությունների՝ DXT Commodities միջազգային ընկերության եւ լեհական PGNiG-ի համատեղ առաջարկությունը:

Մոլդովան շարունակում է «Գազպրոմ»-ի հետ բանակցությունները երկարաժամկետ պարտավորագիր կնքելու շուրջ: Ներկայիս պարտավորագրի համաձայն, որը կնքվել է հոկտեմբեր ամսվա համար, Մոլդովան գազն ստանում է 1000 խորանարդ մետրի դիմաց 790 դոլար գնով: Դրա հետ մեկտեղ պարտավորագիրը նախատեսում է հանրապետության կողմից անհրաժեշտ ծավալի միայն 67 տոկոսի ստացումը: Հոկտեմբերի 22-ին Մոլդովայի խորհրդարանը գազի ճգնաժամի կապակցությամբ հանրապետությունում հայտարարել է 30 օր ժամկետով՝ մինչեւ նոյեմբերի 20-ը, արտակարգ դրություն սահմանելու մասին:

23/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.44
-0.02
Եվրո (EUR)
414.98
-1.76
Ռուբլի (RUR)
4.322
+0.0128
Լարի (GEL)
138.67
-0.69
50590
+59
Արծաթ
766.94
-2.84