Տնտեսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50-0.50
EUR BUY - 415.00+0.00 EUR SELL - 419.50+0.00
OIL:  BRENT - 101.74-1.58 WTI - 98.34-1.95
COMEX:  GOLD - 4368.10-0.41 SILVER - 66.94+0.00
COMEX:  PLATINUM - 1805.90-0.03
LME:  ALUMINIUM - 3244.50-0.26 COPPER - 14001.00-1.68
LME:  NICKEL - 16334.00-0.82 TIN - 51879.00-2.78
LME:  LEAD - 1881.50-0.55 ZINC - 3793.50-2.25
FOREX:  USD/JPY - 157.12+0.17 EUR/GBP - 1.1479-0.03
FOREX:  EUR/USD - 1.1479-0.03 GBP/USD - 1.3383-0.07
STOCKS RUS:  RTSI - 852.33+1.67
STOCKS US: DOW JONES - 51682.64-0.18 NASDAQ - 26522.55+0.39
STOCKS US: S&P 500 - 7650.50+0.17
STOCKS JAPAN:  NIKKEI - 65018.95+1.38 TOPIX - 4091.14-0.07
STOCKS CHINA:  HANG SENG - 24750.78+0.60 SSEC - 3911.87+0.94
STOCKS EUR:  FTSE100 - 10659.13-1.45 CAC40 - 8065.02-1.49
STOCKS EUR:  DAX - 25304.06-1.60
18/09/2026  CBA:  USD - 363.44-0.06 GBP - 485.52-1.02
18/09/2026  CBA:  EURO - 417.05-0.18
18/09/2026  CBA:  GOLD - 51041+458 SILVER - 749.29-7.37
Կիրականացվեն կանաչ գյուղատնտեսության վերաբերյալ հանրային իրազեկման միջոցառումներ
18/11/2021 16:19
Կիսվել

Կիրականացվեն կանաչ գյուղատնտեսության վերաբերյալ հանրային իրազեկման միջոցառումներ

Եվրոպական միության, Ավստրիական զարգացման գործակալության և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի աջակցությամբ իրականացվող «Կանաչ գյուղատնտեսություն» ծրագիրը նպատակ ունի Հայաստանում խթանել կայուն, նորարարական ու շուկային միտված ագրոբիզնեսը։

Կանաչ գյուղատնտեսության շնորհիվ հողն ավելի արդյունավետ է կառավարվում և պահպանվում են շրջակա միջավայրն ու կենսաբազմազանությունը։ Կանաչ գյուղատնտեսության մեթոդների օգնությամբ բարելավվում է բերքատվությունը, այն սովորեցնում է՝ ինչպես հողը բերրի պահել և վանել վնասատուներին բնական միջոցներով։ Կանաչ գյուղատնտեսության միջոցով հնարավոր է ճիշտ արձագանքել փոփոխվող եղանակային պայմաններին և կրճատել ածխածնի արտանետումները, և ամենակարևորը՝ կանաչ գյուղատնտեսության արդյունքում ապահովվում է առողջարար գյուղատնտեսական մթերք։

Ծրագրի շրջանակներում գյուղատնտեսությամբ զբաղվողների համար կազմակերպվում են դասընթացներ, աջակցություն է ցուցաբերվում ագրոտեխնոլոգիական ստարտափներին, իրականացվում են բերքի փառատոներ, գյուղատնտեսներին տրվում է մարքեթինգային խորհրդատվություն, ֆերմերներին տրամադրվում են գյուղտեխնիկա, սառնարանային պահեստներ, չորանոցներ, ջերմոցներ և այլն։

Առաջիկա օրերին կանաչ գյուղատնտեսությանը, դրա օգտակարությանն ու արդյունավետությանը նվիրված հանրային միջոցառումներ` Green Weekend-ներ, տեղի կունենան Երևանի խոշոր առևտրի կետերում՝ հանրության լայն շերտերին իրազեկելով կանաչ գյուղատնտեսության առավելությունների, օգտակարության մասին։

Ժամը 17:00-ից 21:00-ը Green Weekend-ներ կանցկացվեն նոյեմբերի 20, 21-ին Դալմա Գարդեն մոլում, նոյեմբերի 27, 28-ին՝ Երևան մոլում և կամփոփվեն դեկտեմբերի 4, 5-ին Մեգամոլում:

Միջոցառումների ընթացքում մոլերի այցելու փոքրիկները կկարողանան լինել հողագործության անկյունում, որտեղ կսովորեն և տեղում ինքնուրույն կփորձեն տնկել սերմեր, ջրել ու խնամել բույսերը և կիմանան, թե ինչպես է պետք հոգ տանել բնության մասին ու պաշտպանել շրջակա միջավայրը։

Իսկ ծնողները հնարավորություն կունենան ծանոթանալու կանաչ գյուղատնտեսությանը, որն ապահովում է առողջություն, պահպանում է բնությունը և աջակցում գյուղական համայնքների զարգացմանը:

Կանաչ գյուղատնտեսության մասին պատմող տեսահոլովակը հետևյալ հղմամբ.

Եվրոպական միության անդամ պետությունները որոշել են միմյանց հետ կապել իրենց «նոու-հաուն», ռեսուրսները և ճակատագրերը: Նրանք միասին կառուցել են կայունության, ժողովրդավարության և կայուն զարգացման գոտի ՝ պահպանելով մշակութային բազմազանությունը, հանդուրժողականությունը և անհատական ազատությունները: Եվրոպական միությունը հանձն է առել իր նվաճումներն ու արժեքները կիսել իր սահմաններից դուրս գտնվող երկրների և ժողովուրդների հետ:

ԵՄ Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնությունը Հայաստանում (EU-GAIA) ֆինանսավորվում է Եվրամիության կողմից (9,7 միլիոն եվրո) և համաֆինանսավորվում է Ավստրիական զարգացման համագործակցության (2 միլիոն եվրո) կողմից: Ծրագիրն իրականացվում է Ավստրիական զարգացման գործակալության և Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից: Ծրագրի կառավարության գործընկերն է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը: EU- GAIA ծրագիրն աջակցում է կայուն, ներառական, նորարարական և շուկայահեն ագրոբիզնեսի զարգացմանը, մասնավորապես` Հայաստանի հյուսիսային մարզերում` Շիրակում, Լոռիում և Տավուշում: Ծրագիրն իրականացվելու է առաջիկա երեք տարվա ընթացքում: Ծրագրով ընտրված են հետեւյալ վեց գյուղատնտեսական արժեշղթաները՝ մրգերը, հատապտուղները, բանջարեղենը, հատիկաընդեղեն մշակաբույսերը, խոտաբույսերը եւ ոչխարաբուծությունը։

18/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.44
-0.06
Եվրո (EUR)
417.05
-0.18
Ռուբլի (RUR)
4.3123
+0.0049
Լարի (GEL)
139.53
-0.01
51041
+458
Արծաթ
749.29
-7.37