
Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա փետրվարի համեմատ նվազել է 13 սանտիմետրով
Սևանա լճի մակարդակը 2022 թվականի փետրվարի 1-ի դրությամբ ծովի մակերեւույթից գտնվել է 1900 մետր 39 սանտիմետր բարձրության վրա։
Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ «Հայհիդրոմետ» ծառայությունից, նախորդ տարվա նույն օրվա համեմատ լճի մակարդակն իջել է 13 սանտիմետրով։ Այս տարվա առաջին ամսվա ընթացքում Արփա-Սևան թունելային ջրատարով, ներառյալ ստորերկրյա հոսքը, Սեւանա լիճ է տեղափոխվել 7 միլիոն 338 հազար խորանարդ մետր ջուր։ Սեւանա լիճ թափվող գետերը գտնվում են ձմեռային սակավաջուր փուլում։
Խոսրով Խլղաթյան