Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 399.50-1.50 EUR SELL - 406.50-0.50
OIL:  BRENT - 114.73-2.26 WTI - 100.78-2.41
COMEX:  GOLD - 4022.30+0.78 SILVER - 54.11+0.74
COMEX:  PLATINUM - 1520.10-2.71
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.68+0.55 EUR/GBP - 1.1172-0.27
FOREX:  EUR/USD - 1.1172-0.27 GBP/USD - 1.334-0.24
STOCKS RUS:  RTSI - 973.16+0.75
STOCKS US: DOW JONES - 52361.58+0.28 NASDAQ - 26169.38+0.82
STOCKS US: S&P 500 - 7676.77+0.70
STOCKS JAPAN:  NIKKEI - 63268.37+1.73 TOPIX - 3997.37+0.61
STOCKS CHINA:  HANG SENG - 23041.32-0.73 SSEC - 3648.30-1.33
STOCKS EUR:  FTSE100 - 10767.33+0.72 CAC40 - 7847.32+0.83
STOCKS EUR:  DAX - 25410.84+0.91
27/10/2026  CBA:  USD - 360.93+0.05 GBP - 480.65-1.12
27/10/2026  CBA:  EURO - 402.36-1.75
27/10/2026  CBA:  GOLD - 46692+127 SILVER - 627.21+1.83
14/10/2008 21:25
Կիսվել

ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՈՒՄՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ – 6 ԱՄՍՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՍՏԱՑՎԵԼ Է ՇՈՒՐՋ 5000 ԶԱՆԳ, ՇՈՒՐՋ 100 ԲՈՂՈՔ ԲԱՎԱՐԱՐՎԵԼ Է

«…Եթե մաքսային ծառայողի կողմից անհարկի ձգձգվում է մաքսային ձևակերպումների գործընթացը…առաջ են քաշվում ոչ օրինական պահանջներ…եթե մաքսային ծառայողը  Ձեր նկատմամբ եղել է ոչ քաղաքավարի… Դիմեք «Թեժ գծի» օգնությանըª  53-55-73»:

Այս բովանդակությամբ հայտարարություններ կես տարի առաջ հայտնվեցին բոլոր մաքսակետերում/մաքսատներում, վստահության հեռախոսի համարը տեղադրված է նաև մաքսային ծառայության պաշտոնական կայքում:

Որպես մաքսայինի «Թեժ գիծ», 53-55-73 հեռախոսահամարն արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող սուբյեկտներին հայտնի է ապրիլից: Առ այսօր արձանագրված զանգերի վերլուծությունը փաստում է, որ նման ծառայության առկայությունը խիստ անհրաժեշտ էր համակարգի հետ այս կամ այն կերպ առնչվող անձանց համար:

Վերջին 6 ամսվա ընթացքում հարյուրավոր տնտեսվարողների բողոքի ձայնը հասել է անմիջապես Կոմիտեի նախագահին, ում հանձնարարությամբ, առավելագույնը մեկ օրում, իսկ հարկ եղած դեպքում` հաշված ժամերի-րոպեների ընթացքում գտնվել է առաջացած բոլոր խնդիրների լուծումը:
«Պետական եկամուտների կոմիտեի նախագահի կողմից հստակ պահանջ է դրվել` էլ ավելի բարձրացնել վստահությունը համակարգի նկատմամբ. քաղաքացին պետք է հավատա, որ ի զորու է պայքարել ոտնահարված իրավունքների վերականգնման համար: Այդ նպատակն իրականություն դարձնելու համար ընտրվեց արդյունավետ տարբերակ` քաղաքացիներին հնարավորություն տրվեց իրենց բողոքներն ու առաջարկները ներկայացնել «Թեժ գծի» և էլեկտրոնային փոստի միջոցով: Իր բողոքը բարձրաձայնող քաղաքացին պետք է վստահ լինի, որ իր խնդիրն անմիջապես ներկայացվում է Կոմիտեի նախագահին»,- լրագրողների հետ հանդիպման ընթացքում նշել է Կոմիտեի նախագահի խորհրդական Միքայել Փաշայանը` միաժամանակ կոչ անելով այս կամ այն խնդրին բախվելիս անմիջապես հիշել «Թեժ գծի» մասին:
Այսպիսով, «Թեժ գծով» ստացվող յուրաքանչյուր բողոքի կամ առաջարկի մասին անմիջապես տեղեկանում է Կոմիտեի ղեկավարը:

«Ինչու է մաքսակետում առաջացել այս կամ այն խնդիրը և ում մեղքով. Գագիկ Խաչատրյանի հանձնարարությամբ ու անմիջական վերահսկողությամբ ստորաբաժանումների ղեկավարներն օպերատիվ ժամանակահատվածում մանրամասն ուսումնասիրում են ահազանգի իրական պատճառները և պահանջվող ժամկետներում զեկուցում: Այնպես որ, ոչ մի զանգ անպատասխան չի մնում: Ավելին, կախված անհրաժեշտությունից, պատասխանատուները զանգահարում են քաղաքացուն, գրավոր պատասխանում, հրավիրում Կոմիտե` անձամբ պարզաբանումներ տալու նպատակով»:

Արձանագրվում են նաև այնպիսի դեպքեր, երբ բողոքն իրականում որևէ առնչություն չի ունենում Կոմիտեի գործառույթների հետ, բայց, չնայած դրան, Կոմիտեում ընդառաջում են տվյալ քաղաքացուն: Այս հանգամանքը շեշտել է Պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նելլի Մանուչարյանը, մեջբերելով  կոնկրետ  օրինակներ:

«Օրինակ, «Թեժ գծին» դիմող քաղաքացիներից մեկի բեռը, մաքսակետը հատելուց հետո Վրաստան ուղևորվելու ճանապարհին անհետացել էր: Քաղաքացուն ինչ-որ կերպ օգնելու նպատակով նախ հրավիրել էին Կոմիտե, որտեղ համապատասխան ստորաբաժանման ղեկավարը զրուցել էր նրա հետ և ծանոթացել գործի մանրամասներին: Այնուհետև Կոմիտեն հարցում էր ուղղարկել Վրաստանի մաքսային գերատեսչությանը, և արդյունքում ճշտվել էր, որ բեռը գտնվում է «Փոթի» նավահանգստում: Ընկերության ներկայացուցիչն այնուհետև կրկին զանգահարել էր Կոմիտե և հայտնել իր գոհունակությունը, որ, թեև հարցի լուծումը Կոմիտեի իրավասության շրջանակներում չէր, սակայն հենց այդ կառույցն օգնեց կարգավորել խնդիրը»:

Նելլի Մանուչարյանը տեղեկացրել է, որ Կոմիտեն արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող անձանց էապես աջակցել է նաև վրաց-օսական հակամարտության ժամանակ: Որոշ բողոքների հիման վրա  Պետական եկամուտների կոմիտեի ղեկավարը գրություն է հղել ՌԴ մաքսային ծառայության ղեկավարին` խնդրանքով հաշվի առնել հակամարտության հետևանքով ՀՀ արտահանողների համար ծագած խնդիրներն ու դրանց լուծման համար քայլեր ձեռնարկել:
Լրագրողներին հետաքրքրել է նաև, թե ինչ կարգի բողոքներ են հիմնականում ստացվում, կան դեպքեր, երբ խնդրի առաջացման պատճառը մաքսավորն է եղել: Կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետը հայտնել է, որ որոշ ահազանգեր վերաբերել են մաքսավորների վարքին. քաղաքացիները բողոքել են իրենց նկատմամբ կոպիտ վերաբերմունքից: Նման դեպքերում Կոմիտեի վերահսկողության վարչությունը ծառայողական քննություն է իրականացրել: Եթե բողոքը հիմնավոր է եղել, ապա խնդրին համապատասխան լուծում է տրվել: Սակայն բազմաթիվ են նաև այնպիսի դեպքերը, երբ բողոքը հանգամանալից ուսումնասիրելուց հետո Կոմիտե հրավիրված քաղաքացին ընդունել է, որ իր բողոքն, իրոք, անհիմն է:

Բողոքներ կամ առաջարկներ ներկայացնելուց բացի (ապրիլի 21-ից մինչև հոկտեմբերի 14-ը բողոքների թիվը շուրջ 100 է), «Թեժ գծով» զանգահարողներին հիմնականում հետաքրքրում են`
• Մաքսային ծառայության պաշտոնական կայքից օգտվելու ձևերը
• Ծառայության ստորաբաժանումների հեռախոսահամարներ
• Մաքսային մարմիններից խորհրդատվություն ստանալու կարգը (նրանց հանգամանալից տեղեկացվում է, որ տարածքային մաքսային մարմիններում խորհրդատվություն կազմակերպվում է ամեն օր, իսկ կենտրոնական ապարատում` շաբաթ օրերին, ժամը 11-ից 13-ն ընկած ժամանակահատվածում):

 

Հարկային ծառայության  «Թեժ գծին»( 59-46-18) դիմողները ևս դժգոհ չեն մնացել
 
Հարկային համակարգում «Թեժ գիծ» գործում է տարեսկզբից: Հենց վստահության հեռախոսի միջոցով պարզ դարձավ, որ հարկատուներն օրենսդրության և դրանցում կատարվող փոփոխությունների իրազեկման կարիք ունեն: Մինչ այդ չկար մի ենթակառույց, որտեղ նրանք կարող էին հետաքրքրող հարցերի լիարժեք պատասխան ստանալ:
Քաղաքացիների ակտիվությունը նկատվել է «Թեժ գծի» ներդրման առաջին իսկ օրերից (հունվարի 31-ից). միայն առաջին 15 օրվա ընթացքում «Թեժ գծին» դիմել են շուրջ 1200 հարկ վճարող և սեփական գործ սկսող քաղաքացիներ, ովքեր պարզաբանումներ են ստացել հարկային օրենսդրության վերաբերյալ:
Յուրաքանչյուր երրորդ հարցը վերաբերել է պարզեցված հարկի փոփոխություններին, հիմնականում բողոքի տեսքով` արտադրող փոքր ձեռնարկությունների ներկայացուցիչների կողմից:

«Թեժ գծի» օգնությանը դիմել են վաղուց լուծարված ԱՁ-ներ, ՍՊԸ-ներ, որոնք միլիոնների հասնող տույժ ու տուգանքներ են կուտակել` օրենքի չիմացության կամ տեսչությունների անփույթ աշխատանքի պատճառով: Խնդրի բարձրաձայնման արդյունքում այն ընդգրկվել է բարեփոխումների փաթեթում:
Հարկայինի «Թեժ գծի» օգնությանը դիմող քաղաքացիների մի մասի դժգոհությունը կապված է եղել հարկային վարչարարության հետ:
Այս փուլում «Թեժ գծին» դիմողները հիմնականում հետաքրքրվում են առևտրի կազմակերպման վայրերում ՀԴՄ-ների տեղադրման գործընթացով և օրենսդրական վերջին փոփոխություններով: Մասնագետները նրանց պարզաբանումներ են տալիս օպերատիվ կարգով: Հարկային մարմնի հետ առնչվող անձանց համար  նաև խորհրդատվություն է կազմակերպվում. հետաքրքրող բոլոր հարցերի պատասխանները նրանք կարող են ստանալ տարածքային հարկային մարմինների  սպասարկման բաժիններում:
 

AMP
27/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.93
+0.05
Եվրո (EUR)
402.36
-1.75
Ռուբլի (RUR)
4.4786
+0.0024
Լարի (GEL)
139.06
+0
46692
+127
Արծաթ
627.21
+1.83