Բիզնես

USD BUY - 367.50+0.00 USD SELL - 370.00+0.00
EUR BUY - 426.00+1.00 EUR SELL - 431.00+0.00
OIL:  BRENT - 95.45-1.44 WTI - 93.16-2.06
COMEX:  GOLD - 4434.40-0.29 SILVER - 73.78+0.92
COMEX:  PLATINUM - 1880.10+0.04
LME:  ALUMINIUM - 3666.50+0.84 COPPER - 13636.00+0.78
LME:  NICKEL - 19062.00+0.63 TIN - 55418.00+1.88
LME:  LEAD - 2016.00+0.50 ZINC - 3540.00+0.78
FOREX:  USD/JPY - 159.95+0.01 EUR/GBP - 1.1613+0.09
FOREX:  EUR/USD - 1.1613+0.09 GBP/USD - 1.3423+0.04
STOCKS RUS:  RTSI - 1093.91-2.10
STOCKS US: DOW JONES - 51561.93+1.73 NASDAQ - 26830.96-0.09
STOCKS US: S&P 500 - 7584.31+0.41
STOCKS JAPAN:  NIKKEI - 67470.69-1.36 TOPIX - 3951.85-1.11
STOCKS CHINA:  HANG SENG - 25253.40-1.48 SSEC - 4057.78-0.64
STOCKS EUR:  FTSE100 - 10360.32+0.27 CAC40 - 8244.29+1.15
STOCKS EUR:  DAX - 24944.95+0.60
04/06/2026  CBA:  USD - 368.59+0.07 GBP - 495.64-0.02
04/06/2026  CBA:  EURO - 428.71+0.67
04/06/2026  CBA:  GOLD - 52670-692 SILVER - 881.02-22.52
Forbes-ը Ֆիլիպ Մորրիս Ինթերնեյշնլ-ին ներառել է «Զրոյական արտանետումների առաջատարներ» ցանկում
05/06/2026 13:24
Կիսվել

Forbes-ը Ֆիլիպ Մորրիս Ինթերնեյշնլ-ին ներառել է «Զրոյական արտանետումների առաջատարներ» ցանկում

Ֆիլիպ Մորրիս Ինթերնեյշնլը (ՖՄԻ) (NYSE: PM) կրկին ընդգրկվել է Forbes-ի 2026 թվականի «Զրոյական արտանետումների առաջատարներ» ցանկում, որը գնահատում է ընկերությունների առաջնորդությունը և շարունակական առաջընթացը կլիմայական գործունեության իրականացման մեջ ամբողջ աշխարհում։

ՖՄԻ-ն զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը՝ արդեն չորրորդ տարին անընդմեջ արժանանալով ճանաչման՝ զրոյական արտանետումների նպատակին հասնելու ուղղությամբ զգալի առաջընթաց գրանցելու համար

Forbes-ի «Զրոյական արտանետումների առաջատարներ» ցանկն առանձնացնում է ԱՄՆ հանրային ընկերությունները, որոնք ամենալավ դիրքերում են մինչև 2050 թվականը զուտ զրոյական արտանետումների հասնելու համար ՝ հիմնվելով ոչ թե միայն հայտարարած պարտավորությունների, այլև չափելի արդյունքների վրա։ Չնայած ընկերությունների մեծ մասը նպատակադրված է զրոյական արտանետումների հասնել մինչև 2050 թվականը, ՖՄԻ-ն շարունակում է հավատարիմ մնալ մինչև 2040 թվականը զրոյական արտանետումների հասնելու իր հանձնառությանը, ինչպես սահմանված է 2025 թվականին հրապարակված Կլիմայական անցման ծրագրում (Climate Transition Plan)։ Այս հավակնոտ նպատակը արտացոլում է ՖՄԻ-ի վստահությունը, որ համատեղ առաջընթացը, նորարարությանը միտված հավակնությունները, քաղաքականության զարգացումը և համագործակցությունը կարող են արագացնել համակարգային փոփոխությունները։ Ամենից առաջ, այն արտահայտում է վստահություն, որ վաղ գործողությունների և հետևողականության շնորհիվ հնարավոր է խթանել շուկաների, տեխնոլոգիաների և մտածելակերպի փոփոխությունը՝ ոգեշնչելով նմանատիպ քայլեր ամբողջ արժեշղթայում։

«Գլոբալ բիզնեսի վերափոխումը մեզ ցույց է տվել, որ ապագային լավագույնս պատրաստված ընկերությունները նրանք են, որ երկարաժամկետ արժեքի ստեղծումը դիտարկում են որպես ռազմավարական առավելություն, այլ ոչ թե զուգահեռ օրակարգ։ Կլիմայական գործունեությունը մեր կողմից կայուն արժեք ստեղծելու հիմքում է՝ մեր բաժնետերերի, մատակարարների, գործընկերների և այն հասարակությունների համար, որտեղ մենք գործում ենք»,- նշել է ՖՄԻ-ի Կայուն զարգացման գլխավոր տնօրեն Ջենիֆեր Մոթլսը։

«Forbes-ի կողմից կրկին որպես կլիմայական առաջնորդ ճանաչվելը հաստատում է, որ այսօր մեր կայացրած ռազմավարական, ներդրումային և կառավարման որոշումները ձևավորում են այն բիզնեսի կայունությունը, որը կունենանք վաղը»։

Ֆիլիպ Մորրիս Ինթերնեյշնլ-ն առաջին տեղն է զբաղեցրել արագ սպառվող ապրանքների (FMCG) ոլորտում՝ լինելով այդ ոլորտի միակ ընկերությունը, որը հայտնվել է լավագույն տասնյակում, և ընդհանուր հաշվարկով զբաղեցրել է 4-րդ տեղը։ Այս արդյունքն արտացոլում է ընկերության արդյունավետ ռիսկերի կառավարումը, գործառնական կայունությունը, կորպորատիվ ղեկավարումն և կազմակերպական պատրաստվածությունը։ Forbes-ը գնահատել է ընկերություններին՝ օգտագործելով Sustainalytics և Morningstar կազմակերպությունների տվյալները՝ ուսումնասիրելով կառավարման համակարգերը, ռիսկերի կառավարումը, ռազմավարությունը, Scope 1, 2 և 3 կատեգորիաներով արտանետումների կրճատման ցուցանիշները, ինչպես նաև ֆինանսական դիմակայունությունը։

«Մեր մոտեցումը համատեղում է արտանետումների նվազեցումն ու հարմարվողականությունը՝ բարձրացնելով արտադրական հզորությունների և գյուղատնտեսական մատակարարման շղթաների դիմադրողականությունը»,- նշել է ՖՄԻ-ի Գլոբալ գործառնությունների գլխավոր տնօրեն Սքոթ Քաութսը։

«Սա վերաբերում է ոչ միայն ներկայիս բիզնեսի պաշտպանությանը, այլև այն ապագա կլիմայական ռիսկերին, ազդեցություններին և հնարավորություններին նախապատրաստելուն։ ՖՄԻ-ի համար կլիմայական գործողությունները գործառնական արդյունավետության, շարունակականության և երկարաժամկետ մրցունակության հիմնարար բաղադրիչ են»։

Անցած տարվա ընթացքում ՖՄԻ-ն շարունակել է ամրապնդել իր կլիմայական ռազմավարության հիմքերը և այն ավելի խորապես ինտեգրել երկարաժամկետ արժեք ստեղծելու գործընթացին։ Կարևորագույն նվաճումներն են՝

  • Value Plan 2030+ համապարփակ ծրագրի մեկնարկը, որը սահմանում է ՖՄԻ-ի կողմից երկարաժամկետ արժեք ստեղծելու հաջորդ փուլը,
  • Թարմացված Կլիմայի փոխակերպման ծրագրի հրապարակումը, որտեղ ներկայացված են մինչև 2040 թվականը ամբողջ արժեքշղթայում ջերմոցային գազերի զրոյական արտանետումների նպատակին հասնելու ուղղությամբ կատարված գործողությունները, կառավարման մեխանիզմները, ժամկետներն ու նպատակները,
  • Առաջընթացը գիտականորեն հիմնավորված դեկարբոնիզացիայի նպատակների ուղղությամբ, որոնք հաստատվել են Science Based Targets initiative (SBTi) նախաձեռնության կողմից։

Ֆիլիպ Մորրիս Ինթերնեյշնլ․ գլոբալ առաջատար դեպի անծուխ ապագա

Ֆիլիպ Մորրիս Ինթերնեյշնլն սպառողական ապրանքներ արտադրող առաջատար միջազգային ընկերություն է, որն ակտիվորեն աշխատում է անծուխ ապագա կառուցելու ուղղությամբ և երկարաժամկետ զարգացնում իր պորտֆելը՝ ներառելով նաև ծխախոտի և նիկոտինի ոլորտից դուրս արտադրանքներ։

Ընկերության ներկայիս պորտֆելը հիմնականում ներառում է սիգարետ և անծուխ արտադրանքներ՝ այդ թվում ծխախոտը տաքացնող, բայց այրում չառաջացնող սարքեր, նիկոտինային բարձիկներ և վեյփեր։ ՖՄԻ-ի անծուխ արտադրանքը վաճառվում է ավելի քան 105 շուկաներում, և 2025 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ, ըստ ՖՄԻ-ի գնահատականների, դրանք օգտագործում են ավելի քան 43 միլիոն չափահաս սպառողներ ամբողջ աշխարհում, որոնցից շատերը ամբողջությամբ հրաժարվել են սիգարետներից կամ զգալիորեն նվազեցրել դրանց օգտագործումը։

2025 թվականին PMI-ի ընդհանուր մաքուր եկամուտների 41.5%-ը կազմել է անծուխ բիզնեսը։ 2008 թվականից ի վեր ՖՄԻ-ն ավելի քան 16 միլիարդ դոլար է ներդրել նորարարական անծուխ արտադրանքների մշակման, գիտական հիմնավորման և առևտրայնացման համար՝ նախատեսված չափահասների համար, որոնք հակառակ դեպքում կշարունակեին ծխել։ Այս ներդրումները ներառում են նաև համաշխարհային մակարդակի գիտական գնահատման կարողությունների զարգացում՝ նախակլինիկական համակարգային տոքսիկոլոգիայի, կլինիկական և վարքագծային հետազոտությունների, ինչպես նաև հետշուկայական ուսումնասիրությունների ոլորտներում։

Գիտական մանրակրկիտ ուսումնասիրությունից հետո ԱՄՆ Սննդամթերքի և դեղորայքի վերահսկողության վարչությունը (FDA) թույլատրել է Swedish Match-ի General snus-ի և ZYN նիկոտինային բարձիկների, ինչպես նաև ՖՄԻ-ի ծխախոտի տաքացման սարքերի և դրանց սպառողական ապրանքների որոշ տարբերակների շուկայավարումը՝ իրենց կատեգորիաներում առաջին նման թույլտվություններով։ IQOS սարքերի որոշ տարբերակներ և General snus-ը FDA-ի կողմից ստացել են նաև «Մոդիֆիկացված ռիսկով ծխախոտային արտադրանք» թույլտվությունները։

Կենսական գիտությունների ոլորտում ամուր հիմքի և փորձի շնորհիվ ՖՄԻ-ն ունի նաև երկարաժամկետ նպատակ ընդլայնվելու առողջության և բարեկեցության ոլորտներում։

«ՖՄԻ», «մենք», «մեր» և «մեզ» ձևակերպումները վերաբերում են Philip Morris International Inc.-ին և նրա դուստր ընկերություններին։ Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք www.pmi.com և www.pmiscience.com։

04/06/2026
դրամ
Դոլար (USD)
368.59
+0.07
Եվրո (EUR)
428.71
+0.67
Ռուբլի (RUR)
4.9615
-0.0293
Լարի (GEL)
138.36
+0.04
52670
-692
Արծաթ
881.02
-22.52