ԵՄ-ն մտադիր է Ռուսաստանի դեմ կիրառել պատմության մեջ ամենախիստ պատժամիջոցների փաթեթը
Եվրամիությունը մտադիր է պատմության մեջ պատժամիջոցների ամենախիստ փաթեթը կիրառե Ռուսաստանի դեմ:
Այս մասին այսօր Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ԵՄ արտգործնախարար Խոսեպ Բորելը:
«Մենք հինգշաբթի օրը կայանալիք ԵՄ արտակարգ գագաթնաժողովում քաղաքական մանդատ կստանանք՝ երբևէ կիրառված պատժամիջոցների ամենախիստ փաթեթը կիրառելու համար», – ասել նա՝ ընդգծելով, որ Եվրոպան ապրում է Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր՝ պատմության ամենամութ ժամերից:
Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենն էլ հայտնել է, որ ԵՄ-ն պատժամիջոցներ կկիրառի ռուսական տնտեսության ռազմավարական հատվածների դեմ՝ արգելափակելով մուտքը առանցքային շուկաներ։ «Այսօր մենք եվրոպական առաջնորդների հաստատմանը կներկայացնենք լայնածավալ և նպատակաուղղված պատժամիջոցների փաթեթ, որով մենք թիրախավորելու ենք Ռուսաստանի տնտեսության ռազմավարական հատվածները՝ արգելափակելով նրանց մուտքը հիմնական տեխնոլոգիաներ և շուկաներ: Մենք կթուլացնենք Ռուսաստանի տնտեսական բազան և դրա արդիականացման կարողությունը»,- ասել է Եվրահանձնաժողովի ղեկավարը: