«ՀՐԱԶԴԱՆ-5»-ՈՒՄ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ՌԵԺԻՄԱՅԻՆ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐԻ
«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի «Հրազդան-5»-ի շինարարության տնօրինությունը ավարտին է հասցրել կայանում շինարարական աշխատանքների հիմնական մասը եւ այժմ նախապատրաստական աշխատանքներ են տարվում էներգաբլոկի թողարկման-կարգաբերման և ռեժիմային փորձարկումների ուղղությամբ:
Գործնականում ավարտված են էներգաբլոկի այն օբյեկտների շինմոնտաժային աշխատանքները, որոնք մասնակցում են էլեկտրական և ջերմային էներգիայի արտադրության տեխնոլոգիական պրոցեսներում: Այստեղ արդեն սկսված են ետմոնտաժային կարգաբերման աշխատանքները:
«Հրազդան-5»-ի տնօրինության տեղեկատվության համաձայն, հավաքակցման աշխատանքների ընթացքում թերություններ են հայտնաբերվել 1991թ. ներկրված К-300-240-3 շոգետուրբինի վրա, սարքավորումը ուղարկվել է «Սիլովիե մաշինի» ԲԲԸ (ՌԴ, ք.Սանկտ-Պետերբուրգ)՝ գործարանային պայմաններում թերությունները վերացնելու համար, ինչը նախատեսվում է ավարտել ս.թ. ապրիլ ամսին: