
Ֆրանսիացիներին հորդորել են տնտեսել էլեկտրաէներգիան եւ գազը
Ֆրանսիայի Էներգետիկայի կարգավորման հանձնաժողովի (CRE) նախագահ Ժան Ֆրանսուա Կարենկոն ֆրանսիացիներին հորդորում է տնտեսել էլեկտրաէներգիան եւ գազը հաջորդ ձմռանը մատակարարումների հետ կապված խափանումների ռիսկի առնչությամբ:
«Ֆրանսիայում էլեկտրաէներգիան եւ գազը պետք է տնտեսել արդեն այժմ, այլապես հաջորդ ձմռանն ամեն բան կարող է վատ լինել»,-ասել է Կարենկոն Echos հրատարակությանը տված հարցազրույցում:
Նա ընդգծել Է, որ ջանքեր պետք է գործադրեն բոլորը. արդյունաբերական հատվածը, սպասարկման ոլորտը, պետական կազմակերպություններն ու Ֆրանսիայի յուրաքանչյուր քաղաքացի՝ սահմանափակելով ջեռուցման եւ էլեկտրաէներգիայի օգտագործումը: Էներգակիրների գներն զգալիորեն աճել են Ուկրաինայում ռազմական հակամարտության ֆոնին:
Ֆրանսիայում էլեկտրաէներգիայի արտադրության վրա ազդել է մի քանի միջուկային ռեակտորների փակումը՝ անվտանգության համակարգերում կոռոզիական ճաքեր հայտնաբերելուց հետո: Այդ կապակցությամբ, CRE-ի գնահատումներով, էլեկտրաէներգիայի արտադրությունն ատոմային էլեկտրակայաններում հասել է 1991 թվականի մակարդակին, որը ցածր է եղել, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
10:30 07/07 | Առք | Վաճառք |
AMD / USD | 404.00 | 413.00 |
AMD / EUR | 410.00 | 423.00 |
AMD / RUR | 6.20 | 6.68 |
դոլար | ||
դոլար | ||
-
19:09 13/06Բորսաներում շրջանառվող Bitcoin-ների թիվը հասել է իր նվազագույնին՝ 2018թ․-ից ի վեր
-
16:14 27/042022թ. հունվար-մարտին Հայաստանի խոշոր հեռահաղորդակցական ընկերությունների մուծած հարկերի ծավալը նվազել է 3.48%-ով
-
11:18 26/04Մայիսի 1-ից Beeline-ը Հայաստանում կփոխարինվի Team Telecom Armenia նոր ապրանքանիշով