Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 400.00-1.00 EUR SELL - 403.00-1.00
OIL:  BRENT - 96.55-1.45 WTI - 89.63-1.32
COMEX:  GOLD - 4065.90+0.03 SILVER - 51.85+0.10
COMEX:  PLATINUM - 1546.40+0.62
LME:  ALUMINIUM - 3062.50-0.21 COPPER - 13768.00-2.73
LME:  NICKEL - 16353.00+7.09 TIN - 46467.00-4.92
LME:  LEAD - 1885.50-1.26 ZINC - 3711.00-3.42
FOREX:  USD/JPY - 158.26-0.11 EUR/GBP - 1.116+0.15
FOREX:  EUR/USD - 1.116+0.15 GBP/USD - 1.3384+0.26
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
Արագածոտնում հիմնվել են մրգերի գերինտենսիվ և ինտենսիվ այգիներ
04/04/2022 19:49
Կիսվել

Արագածոտնում հիմնվել են մրգերի գերինտենսիվ և ինտենսիվ այգիներ

Խելացի գյուղատնտեսություն, եվրոպական լավագույն տեխնոլոգիաներ, հակակարկտային համակարգեր, կաթիլային ոռոգում  և որակյալ բերք։

Արագածոտնի Կարբի գյուղում՝ ավելի քան 45 հեկտար տարածքում, ArLeAM ընկերության ծիրանի, խնձորի և տանձի ինտենսիվ ու գերինտենսիվ այգիներն են։

ArLeAM-ը 2016 թվականից աճեցնում է մրգերի համաշխարհային ճանաչում ունեցող տեսակներ։ Տնկիները բերվել են Հոլանդիայից և Իտալիայից՝ 4 տեսակի խնձոր, 2 տեսակի տանձ և 4 տեսակի ծիրանի սորտեր։

ArLeAM-ի՝ ինտենսիվ և խելացի գյուղատնտեսության գործընկերը Ակբա Լիզինգն է։ Ընկերությունը  ներդրել է տեսակավորման եզակի արտադրական հոսքագիծ, կազմակերպել մրգերի արտադրման ամբողջ շղթան՝ աճեցումից մինչև բերքի սպառում։  Հոսքագծի ամբողջ կառավարումն իրականացվում է համակարգչից: էկրանի  վրա երևում է տեսակավորման արագությունը, արտադրական սեղանների ծանրաբեռնվածությունը, մրգերի չափն ու ծավալը։

Գործընկերոջ՝ Ակբա Լիզինգի աջակցությամբ ձեռք բերված ավտոմատացված համակարգի շնորհիվ, տարվա ընթացքում կատարված աշխատանքների մասին ստացվում է նաև վերլուծություն, ինչն էլ օգնում է պլանավորել արտադրական  հաջորդ տարին։

«Ինտենսիվ այգու կյանքը հաշվարկվում է մինչև 15 տարի։ Հետո պետք է դուրս գան ու իրենց փոխարեն նոր ծառեր տնկվեն։ 3-4 տարի հետո ամբողջ այգին կմտնի իր բերքատվության մեջ ու հեկտարից կստանանք 50-70 տոննա բերք, ծառերը կփարթամանան ու կունենանք ավելի առողջ ու բերքատու այգի։ Այգիները գերինտենսիվ և ինտենսիվ են: Ինտենսիվի դեպքում տնկվում է 3000 ծառ, գերինտենսիվի դեպքում՝ 4000-ից մինչև 4200 ծառ։ Մեր գործընկեր Ակբա Լիզինգի կողմից մեզ տրամադրված տեխնիկաները մեր աշխատանքները դարձնում են հեշտ և հարմարավետ, առանց որի ինտենսիվ գյուղատնտեսությունը պատկերացնել հնարավոր չէ։

Ակբա Լիզինգի օգնությամբ մենք ձեռք բերեցինք հոլանդական հայտնի «Գռեֆա» ֆիրմայի տեսակավորման հոսքագիծը, որն իր տեսակի մեջ բացառիկ է Հայաստանում և ըստ արտաքին որակական հատկանիշների տեսակավորման՝ Հայաստանում միակն է։ Այն պարզապես անհրաշետություն է մեծ այգիներում ինտենսիվ այգեգործությամբ զբաղվողների համար։ Վաճառքներ իրականցանելու համար կարևոր  է խնձորների միաչափ լինելը։ Միջազգային գործընկերները շատ են կարևորում արտահնված խնձորների միանման ու միաչափ լինելը»,- նշում է ArLeAM ընկերության գյուղատնտեսության, սառնարանի և տեսակավորման արտադրամասի պատասխանատու Փայլակ Փիլիպոսյանը:

ArLeAM-ը նախատեսում է զարգացնել ագրոտուրիզմը. հյուրերի համար կկազմակերպվեն բերքահավաքի աշխատանքներ, գյուղական մթերքների համտես, շինարարության մեջ է նաև հյուրատունը։

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52