Տնտեսական

USD BUY - 377.00+0.00 USD SELL - 379.50-0.50
EUR BUY - 444.00-2.00 EUR SELL - 449.50-2.00
OIL:  BRENT - 66.02+0.33 WTI - 61.90+0.34
COMEX:  GOLD - 4790.00+3.33 SILVER - 81.70+5.26
COMEX:  PLATINUM - 2153.00+6.89
LME:  ALUMINIUM - 3056.00-2.80 COPPER - 12891.50-2.02
LME:  NICKEL - 16827.00-6.28 TIN - 46591.00-10.32
LME:  LEAD - 1963.00-2.29 ZINC - 3323.50-2.31
FOREX:  USD/JPY - 155.38+0.30 EUR/GBP - 1.1814-0.34
FOREX:  EUR/USD - 1.1814-0.34 GBP/USD - 1.3689-0.02
STOCKS RUS:  RTSI - 1132.34-2.18
STOCKS US: DOW JONES - 49407.66+1.05 NASDAQ - 23592.11+0.56
STOCKS US: S&P 500 - 6976.44+0.54
STOCKS JAPAN:  NIKKEI - 52655.18-1.25 TOPIX - 3536.13-0.85
STOCKS CHINA:  HANG SENG - 26775.57-2.23 SSEC - 4015.75-2.48
STOCKS EUR:  FTSE100 - 10341.56+1.15 CAC40 - 8181.17+0.67
STOCKS EUR:  DAX - 24797.52+1.05
02/02/2026  CBA:  USD - 379.03+0.39 GBP - 519.38-1.17
02/02/2026  CBA:  EURO - 449.83-1.55
02/02/2026  CBA:  GOLD - 60709-5089 SILVER - 1257.5-184.5
ՍԱՏՄ. Ժամանակավորապես կարգելվի «Կինդեր» ապրանքանիշի շոկոլադի և շոկոլադային արտադրանքի ներմուծումը
11/04/2022 17:41
Կիսվել

ՍԱՏՄ. Ժամանակավորապես կարգելվի «Կինդեր» ապրանքանիշի շոկոլադի և շոկոլադային արտադրանքի ներմուծումը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, ուսումնասիրելով տեղեկատվությունն այն մասին, որ Եվրոպական մի շարք երկրներում արձանագրվել են շոկոլադի, մասնավորապես՝ «Կինդեր» շոկոլադե ձվերի, օգտագործման արդյունքում սալմոնելայով վարակվելու տասնյակ դեպքեր՝ վերահսկողական միջոցառումներ է սկսել «Կինդեր» ապրանքանիշի շոկոլադի և շոկոլադային արտադրանքի նկատմամբ։

ՀՀ ՍԱՏՄ-ից հայտնում են, որ նշված ապրանքանիշը ներկրող երկու կազմակերպություններում՝ «Սլավ Գրուպ» ՓԲԸ-ում (ներկրում է Ռուսաստանից) և «ՍԱՍ Գրուպ» ՍՊԸ-ում (ներկրում է Գերմանիայից) իրականացվում է պետական վերահսկողություն՝ ստուգում, որի շրջանակներում ընկերություններում առկա խմբաքանակներից կկատարվի նմուշառում և կներկայացվի լաբորատոր փորձաքննության:

Տրվել է նաև Գերմանիայից ներկրվող «Կինդեր» ապրանքանիշի շոկոլադի և շոկոլադային արտադրանքի ներմուծման ժամանակավոր արգելանքի հրաման:

Լաբորատոր փորձարկումների արդյունքները կհրապարակվեն։

02/02/2026
դրամ
Դոլար (USD)
379.03
+0.39
Եվրո (EUR)
449.83
-1.55
Ռուբլի (RUR)
4.9456
-0.0372
Լարի (GEL)
140.75
-0.02
60709
-5089
Արծաթ
1257.5
-184.5