Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
ՊԵԿ. պարզեցվել է մաքսային արժեքի որոշման մեթոդների ընտրության գործընթացը
27/04/2022 16:06
Կիսվել

ՊԵԿ. պարզեցվել է մաքսային արժեքի որոշման մեթոդների ընտրության գործընթացը

Մաքսային ծառայությունում մեկնարկած բարեփոխումների շրջանակում շարունակվում է կատարելագործվել և պարզեցվել մաքսային հայտարագրերի ներկայացման գործընթացը: Մասնավորապես՝ մաքսային հսկողության արդյունավետության բարձրացման և գործընթացների կանոնակարգման նպատակով վերանայվել են մաքսային արժեքի մեծության և մաքսային արժեքի որոշման մեթոդների հայտարարագրման ընթացակարգերը:  

Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) հայտնում է, որ մայիսի 1-ից փոփոխություն է կատարվելու ապրանքային հայտարարագրերի ներկայացման կարգում: Արտաքին տնտեսական գործունեության մասնակիցները, մաքսային արժեքի որոշման մեթոդների ընտրության հերթականությունը ճիշտ կիրառելու նպատակով, ապրանքային հայտարարագրերը պետք է ներկայացնեն trade.gov.am-ի «ՀՀ արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան» համակարգում: 

ՊԵԿ-ը տնտեսվարողներին հորդորում է հայտարարագրերը ներկայացնել մաքսային արժեքի որոշման գործարքի արժեքի (1 մեթոդ)  մեթոդով, իսկ 1-ից տարբերվող մեթոդով ներկայացնելու պարագայում՝ տրամադրել հիմքեր, թե ինչ տեղեկատվության հիման վրա է իրականացվել հայտարարագրումը: Ընդ որում, անհրաժեշտ է հաշվի առնել, որ հայտարարագրվող տեղեկատվությունը պետք է լինի հավաստի, ունենա փաստաթղթային հիմնավորում, սակայն հիմնավորող փաստաթղթերը մաքսային մարմիններին հարկ կլինի ներկայացնել միայն այն դեպքում, երբ ավտոմատ ռիսկերի կառավարման համակարգով հայտարարագիրը կորակվի որպես ռիսկային (ընտրվի «դեղին» կամ «կարմիր» ընթացակարգ): Այս պարագայում հայտարարատուն մաքսային մարմիններին պետք է ներկայացնի առնվազն հետևյալ փաստաթղթերը.

  1. Հաշիվ-ապրանքագիր(invoice)
  2. Ներմուծվող ապրանքների դիմաց վճարման մասին փաստաթղթեր (եթե   այն հետաձգված չէ)

3․ Վճարման հետաձգման դեպքում՝ հետաձգումը հիմնավորող փաստաթուղթ։

Կարևոր է հիշել, որ ապրանքների հայտարարագրում մաքսային արժեքին առնչվող բոլոր տեղեկությունները պետք է ունենան փաստաթղթային հավաստում, որոնք հետագայում կարող են պահանջվել մաքսային մարմինների կողմից:

Կոմիտեն միաժամանակ հայտնում է, որ մաքսային արժեքի որոշման գործարքի արժեքի 1-ին մեթոդից տարբերվող այլ մեթոդների ընտրության դեպքում հայտարարատուն պետք է մաքսային մարմին ներկայացնի այն տեղեկությունները և փաստաթղթերը, որոնց հիման վրա  ներկայացվել է մաքսային արժեքի որոշման մեթոդը  և մաքսային արժեքի մեծությունը։ 

Օրինակ, մաքսային արժեքի որոշման 2-րդ մեթոդը ընտրելու պարագայում՝ հայտարարատուն պարտավոր է (համաձայն ԵՏՀ 257 որոշման) հայտարարագրի 44-րդ՝ «Լրացուցիչ տեղեկատվությունը/Ներկայացված փաստաթղթերը» դաշտում լրացնել նախորդ հայտարարագրի համարը, որի հիման վրա որոշվել է մաքսային արժեքի 2-րդ մեթոդը, իսկ մաքսային արժեքի որոշման 3-րդ, 4-րդ և 6-րդ մեթոդները ընտրելու պարագայում՝ հայտարարատուն պետք  է  (ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի 106-րդ հոդվածի 1 կետի 4 և 9 ենթակետերի և 108 հոդվածի 1-ին կետի 10-րդ ենթակետի համաձայն) ապրանքային հայտարարագրի 44-րդ դաշտում նշի այն տեղեկությունները և փաստաթղթերը, որոնց հիման վրա որոշվել է մաքսային արժեքի մեծությունը և մեթոդը։

Կարևոր է հիշել, որ այն հայտարարագրերը, որոնք  ռիսկերի կառավարման համակարգի միջոցով կստանան «դեղին» կամ «կարմիր» ուղի միջերեսային արտացոլում, ապա հայտարարատուն պետք է ներկայանա մաքսային մարմին և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնի մաքսային հսկողության: Հետագայում, ծրագրային որոշակի կարգավորումներից հետո, հայտարարատուն կարող է փաստաթղթերն ամբողջությամբ նաև ներկայացնել առցանց:

Ներմուծվող ապրանքների մաքսային արժեքը գործարքի արժեքի մեթոդով (մեթոդ 1) որոշելու նպատակով մաքսային հսկողության ընթացքում, ներկայացված տեղեկատվության արժանահավատության ստուգման համար, մաքսային մարմինները հայտարարատուներից կարող են պահանջել գործարքի արժեքը հիմնավորող հավելյալ փաստաթղթեր: Հակառակ դեպքում՝ առաջարկվում է այլ մեթոդների ընտրություն, ըստ հերթականության՝ նախորդը բացառելու սկզբունքով։ 

Ի դեպ, չի բացառվում, որ հայտարարատուի կողմից գործարքի գնի մեթոդից այլ մեթոդի ընտրության և հայտարարագրման դեպքում, հայտարարատուի ներկայացրած տեղեկատվությունը մի շարք օբյեկտիվ պատճառներով կարող է հիմք չընդունվել մաքսային մարմինների կողմից (քանի որ հայտարարատուն չի տիրապետում հայտարարագրված տեղեկատվությունների ընդհանուր շտեմարանին և  հիմնականում չի կարող առանց մաքսային մարմիններ հետ խորհրդակցության տիրապետել դիտարկվող ժամանակահատվածում մաքսային մարմինների կողմից ընդունված նույնական կամ համանման ապրանքների արժեքների մեծություններին և այդ մաքսային արժեքները ներկայացնող փաստաթղթերին): Նման դեպքերից խուսափելու համար, ՊԵԿ-ը տնտեսվարողներին  հորդորում է մաքսային արժեքի գործարքի գնի մեթոդով հայտարարագրելու դեպքում չներկայացնել սխալ, թերի կամ չճշգրտված տեղեկություններ։ Հակառակ դեպքում՝ հայտարարագիրը ենթակա կլինի լրացուցիչ ճշգրտման, ինչը հայտարարատուից կպահանջի հավելյալ ժամանակ և ֆինանսական ռեսուրս: Իսկ ճշգրիտ տեղեկատվություն ներկայացնելու պարագայում՝ էապես կհեշտացվի ապրանքների հայտարարագրման գործընթացը և տնտեսվարողը զերծ կմնա տարատեսակ անհարմարություններից: 

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52