![Հունաստան ժամանողներից այլևս չի պահանջվում ունենալ կորոնավիրուսի վերաբերյալ փաստաթղթեր](https://b24.am/pub/uploads/2014/07/greece_flag_868148730.jpg)
Հունաստան ժամանողներից այլևս չի պահանջվում ունենալ կորոնավիրուսի վերաբերյալ փաստաթղթեր
Հունաստան բոլոր ժամանողներից այլևս չի պահանջվում ցուցադրել կորոնավիրուսի դեմ պատվաստման, ապաքինման վավեր վկայական կամ վարակի բացասական թեստի արդյունք։ Այս մասին հայտարարություն է տարածել Հունաստանում Հայաստանի դեսպանության ֆեյսբուքի պաշտոնական կայքէջը։
«2022 թվականի մայիսի 1-ից սկսած, և որքան դա թույլ կտան համաճարակաբանական տվյալները, Հունաստան բոլոր ժամանողներից, անկախ նրանց քաղաքացիության երկրից, այլևս չի պահանջվում ներկայացնել պատվաստման կամ COVID-19-ից ապաքինման վավեր վկայական, կամ SARS-CoV-2 վարակի բացասական թեստի արդյունքները (PCR կամ արագ հակագենային թեստի տարբերակով)»,- ասված է գրառման մեջ։