
ՀԱՅՌՈՒՍԳԱԶԱՐԴ – 2-3 ՕՐՈՎ ԴԱԴԱՐԵՑՎԵԼ Է ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ՄՈՒՏՔԸ ՀԱՅԱՍՏԱՆ
Հոկտեմբերի 19-ին ժամը 01:00-ից ժամանակավորապես դադարեցվել է բնական գազի մուտքը Հայաստան, ինչը պայմանավորված է Վրաստանի տարածքում, մայրուղային գազատարի վրա իրականացվող պլանային պրոֆիլակտիկ եւ վերականգնողական աշխատանքներով՝ ձմռանը անխափան եւ հուսալի գազամատակարարում ապահովելու նպատակով: Բնակչության գազամատակարարումը կիրականացվի պահուստային ռեզերվներից՝ ստորգետնյա պահեստ-կայանի պահեստավորված գազի հաշվին:
«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ կարգավարական վարչության տվյալներով, վերականգնողական աշխատանքները կտեւեն 2-3 օր: