ՀԱՅՌՈՒՍԳԱԶԱՐԴ – ԸՆԹԱՑԻԿ ՏԱՐՎԱ ԻՆՆ ԱՄԻՍՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՆԵՐԿՐՎԵԼ Է ՇՈՒՐՋ 1 ՄԼՐԴ 583 ՄԼՆ Խ.Մ ԲՆԱԿԱՆ ԳԱԶ
2008թ. ինն ամիսների ընթացքում Հայաստան է ներկրվել շուրջ 1 մլրդ 583 մլն խորանարդ մետր բնական գազ, ինչը 191,173 մլն-ով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:
Այդ ընթացքում հանրապետությունում իրացվել է շուրջ 1 մլրդ 467,844 մլն խ.մ գազ, որից բնակչությունը սպառել է շուրջ 410 մլն խ.մ, արդյունաբերությունը՝ շուրջ 282 մլն խ.մ: էներգետիկայի բնագավառում սպառվել է շուրջ 415 մլն խ.մ, ԱԳԼՃԿ-ների կողմից իրացվել է շուրջ 190 մլն խ.մ բնական գազ: