Տնտեսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 73.39-0.29 WTI - 70.01-0.38
COMEX:  GOLD - 2710.10-1.39 SILVER - 31.43-4.61
COMEX:  PLATINUM - 939.60-1.62
LME:  ALUMINIUM - 2599.50-0.06 COPPER - 9091.50-1.09
LME:  NICKEL - 16168.00+1.95 TIN - 29534.00-1.41
LME:  LEAD - 2005.50-1.84 ZINC - 3075.00-1.62
FOREX:  USD/JPY - 153.01+0.47 EUR/GBP - 1.0459-0.45
FOREX:  EUR/USD - 1.0459-0.45 GBP/USD - 1.2657-0.85
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43914.12-0.53 NASDAQ - 19902.84-0.66
STOCKS US: S&P 500 - 6051.25-0.54
STOCKS JAPAN:  NIKKEI - 39470.44-0.95 TOPIX - 2746.56-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 19971.24-2.09 SSEC - 3391.88-2.01
STOCKS EUR:  FTSE100 - 8311.76+0.12 CAC40 - 7420.94-0.03
STOCKS EUR:  DAX - 20426.27+0.13
13/12/2024  CBA:  USD - 394.01-0.30 GBP - 498.30-4.13
13/12/2024  CBA:  EURO - 413.24-0.63
13/12/2024  CBA:  GOLD - 34004.58-293.38 SILVER - 403.85+1.98
Shtigen Group-ն ու Ագրարային համալսարանը հուշագիր են կնքել
24/05/2022 20:56
Կիսվել

Shtigen Group-ն ու Ագրարային համալսարանը հուշագիր են կնքել

Shtigen Group-ը և Հայաստանի ազգային ագրարային համալսարանը հուշագիր են կնքել, որով սկսում են լայն գործակցություն կրթության և կարիերայի ոլորտում։ Համալսարանի ուսանողները հնարավորություն կունենան՝ ոչ միայն պրակտիկա անցնելու Shtigen Group-ում և մասնագիտանալու այլընտանքային էներգետիկայի ու էլեկտրամոբիլների ոլորտում, այլև աշխատանքի անցնելու Հայաստանի առաջատար ընկերություններից մեկում՝ Shtigen-ում։

«Աշխարհը շարժվում է դեպի այլընտրանքային էներգետիկայի ոլորտ, և մենք՝ որպես պետություն, պարտավոր ենք հետ չմնալ ժամանակակից միտումներից։ Այս առումով չափազանց կարևոր է, որ կրթական ոլորտը ևս պատրաստ լինի։ Ապագայում ոչ թե փողի, այլ մասնագետների պակասն է խնդիր լինելու, հետևաբար վաղվա խնդրին մենք պետք է պատրաստվենք այսօր»,- հուշագրի ստորագրման արարողությանը նշեց Shtigen Group-ի հիմնադիր տնօրեն Հայկ Շեկյանը։

Ագրարային համալսարանը Հայաստանում առաջին բուհն է, որը տեղադրել է արևային կայան։ Բուհում գիտակցում են ոլորտի կարևորությունն ու նոր գործակցության հեռանկարը։

«Մենք այսօր պետք է մեր քայլերն ուղղենք դեպի ավտոմատացման և ինժեներական լուծումների բնագավառ։ Shtigen Group-ի հետ գործակցությունն այս առումով կարող է որակական փոփոխություն մտցնել մասնագետների պատրաստման գործընթացում, ինչու ոչ` նաև  արտադրություն սկսելու պլաններում»,- ընդգծեց Ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանը։

Shtigen Group-ում շատ լավ են պատկերացնում՝ դեպի ուր է գնում էներգետիկ ոլորտը և ինչ անելիք ունեն այնտեղ։

«Մեր յուրաքանչյուր քայլ ունի ծանրակշիռ հիմնավորում ու հստակ նպատակ։ Մեր նպատակներից մեկն այսօր գյուղական համայնքներում կյանքի որակը փոխելն է, ինչին կարող ենք հասնել, եթե ապահովենք ժամանակակից տեխնոլոգիաների մուտքը գյուղեր։ Այդ կարևոր գործը մենք սկսել ենք կրթությունից»,- ասաց Հայկ Շեկյանը։

Shtigen Group-ը 2018 թ․-ից իրականացնում է Shtigen Academy և Shtigen Kids նախագծերը, որոնց նպատակն է ուսանողների և դպրոցականների շրջանում բարձրացնել վերականգնվող էներգետիկայի և էներգիայի նոր աղբյուրների վերաբերյալ տեղեկացվածության մակարդակը՝ միաժամանակ նպաստելով նրանց մասնագիտական կողմնորոշմանը։

Ագրարային համալսարանում պատրաստ են բուհի որոշ մասնագիտացված ամբիոններ անգամ վերապրոֆիլավորել։

«Բուհի շրջանակում կարող ենք նաև կարճաժամկետ դասընթացներ կազմակերպել, որպեսզի օպերատիվ արդյունք ապահովենք։ Այսինքն՝ չենք սպասի 4-6 տարի, որպեսզի մասնագետներ թողարկվեն»,- նշեց պրոռեկտոր Հրաչյա Զաքոյանը։

Shtigen Group-ի և Ազգային ագրարային համալսարանի ղեկավարները պայմանավորվեցին հենց այս ամառ սկսել գործակցությունը․Shtigen-ն առաջիկա ամիսներին կընդունի առաջին պրակտիկանտներին։

Արարողության ավարտին համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանը գործընկերոջը՝ Հայկ Շեկյանին նվիրեց բուհի արտադրած «Սերունդ» գինին:

«Այս գինին կբացենք, երբ տոնենք առաջին մեծ ձեռքբերումը, ինչը, վստահ եմ, սարերի հետևում չէ»,- միջոցառումն ամփոփեց Հայկ Շեկյանը։

13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
34004.58
-293.38
Արծաթ
403.85
+1.98