Իսպանիան պատրաստակամություն է հայտնել փոխարինել ռուսական գազը Եվրոպայում
Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը հայտարարել է, որ իր երկիրն ի վիճակի է լուծել ռուսական էներգակիրների ներմուծումից Եվրոպայի կախվածության խնդիրը։ Այս մասին հայտնում է gazeta.ru կայքը։
«Իսպանիան և Հարավային Եվրոպան հնարավորություն կունենան արձագանքելու ռուսական հանածո վառելիքից էներգետիկ կախվածությանը», – ասել է Սանչեսը:
Նրա խոսքով՝ Պիրենեյան թերակղզու ընդերքը պարունակում է Եվրամիության հեղուկ գազի պաշարների մոտ կեսը։
Եվրահանձնաժողովի տվյալներով՝ ԵՄ երկրները Ռուսաստանից ներկրում են գազի 40%-ը, նավթի 27%-ը և ածուխի 46%-ը։
Նախկինում Իսպանիան Պորտուգալիայի հետ միասին ժամանակավոր գների սահմանափակումներ էր մտցրել բնական գազի և ածխի համար։