Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 400.00-1.00 EUR SELL - 403.00-1.00
OIL:  BRENT - 96.55-1.45 WTI - 89.63-1.32
COMEX:  GOLD - 4065.90+0.03 SILVER - 51.85+0.10
COMEX:  PLATINUM - 1546.40+0.62
LME:  ALUMINIUM - 3062.50-0.21 COPPER - 13768.00-2.73
LME:  NICKEL - 16353.00+7.09 TIN - 46467.00-4.92
LME:  LEAD - 1885.50-1.26 ZINC - 3711.00-3.42
FOREX:  USD/JPY - 158.26-0.11 EUR/GBP - 1.116+0.15
FOREX:  EUR/USD - 1.116+0.15 GBP/USD - 1.3384+0.26
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
Աֆրիկայի 345 միլիոնից ավելի բնակիչներ տառապում են պարենի դեֆիցիտից
15/06/2022 18:06
Կիսվել

Աֆրիկայի 345 միլիոնից ավելի բնակիչներ տառապում են պարենի դեֆիցիտից

Աֆրիկայի երկրների, մասնավորապես, Սուդանի, Եթովպիայի եւ ՀԱՀ-ի, ավելի քան 345 միլիոն բնակիչներ պարենի լուրջ անբավարարություն ունեն: Այդ մասին հաղորդում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ): «Աֆրիկայի ավելի քան 345 միլիոն բնակիչներ տառապում են պարենի սուր անբավարարությունից:

Իրադրությունն անհանգստություն է առաջացնում»,-ասվում է Twitter-ում զետեղված կազմակերպության հաղորդագրության մեջ: Նրա տվյալներով՝ պարենի դեֆիցիտի են բախվում նաեւ Բուրկինա Ֆասոն, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը, Կամերունը, Քենիան, Մավրիտանիան, Մալին, Նիգերը, Նիգերիան, Սոմալին, Չադը:

Արեւմտյան ԶԼՄ-ներն իրենց հերթին հաղորդում են, որ ՄԱԿ-ում հանդես են գալիս Հարավային Սուդանին 426 միլիոն դոլար հատկացնելու կոչով՝ այնտեղ պարենային աղետը կանխելու նպատակով: Անցած շաբաթ ՄԱԿ-ի Պարենավորման ու գյուղատնտեսական կազմակերպության (ՖԱՕ) շուկաների եւ առեւտրի բաժնի տնօրեն Բուբակեր Բեն Բելհասենը հայտարարել է, որ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրադրությունը կարող է 2022-2023 թվականներին աշխարհում հանգեցնել 11-19 միլիոն սովյալների թվի աճի: Նա նշել է, որ խոսքը միայն խնդրի մասշտաբների նախնական գնահատման մասին է:

Բեն Բելհասենը պարզաբանել է, որ առավել մեծ ռիսկի են այժմ ենթարկվում Մերձավոր Արեւելքի եւ Հյուսիսային Աֆրիկայի երկրները, որոնք խիստ կախված են ցորենի, բուսական եւ արեւածաղկի ձեթից: Ներկայիս ճգնաժամը լրջորեն ճարակել է նաեւ Սահարայից դեպի հարավ ընկած Աֆրիկայի եւ Ասիայի մի շարք երկրներ, ներառյալ Բանգլադեշը եւ Ինդոնեզիան, հավելել է նա: Այս շաբաթ ավելի վաղ ՄԱԿ-ի պարենային, էներգետիկական եւ ֆինանսական համակարգերի հարցերով գլոբալ ճգնաժամային խումբը հրապարակել է զեկույց, որի համաձայն ամբողջ աշխարհում շուրջ 1,6 միլիարդ մարդ գտնվում է սովի եւ աղքատության սպառնալիքի ներքո, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52