Տնտեսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 420.00-1.00 EUR SELL - 424.00+0.50
OIL:  BRENT - 99.28+1.83 WTI - 94.18+1.36
COMEX:  GOLD - 4393.90-0.16 SILVER - 66.30+0.17
COMEX:  PLATINUM - 1840.60+0.02
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 153.43+0.12 EUR/GBP - 1.163+0.07
FOREX:  EUR/USD - 1.163+0.07 GBP/USD - 1.3545+0.08
STOCKS RUS:  RTSI - 828.45+0.04
STOCKS US: DOW JONES - 52786.07-1.18 NASDAQ - 26421.41-0.32
STOCKS US: S&P 500 - 7673.52-0.58
STOCKS JAPAN:  NIKKEI - 65142.78-0.19 TOPIX - 4046.64-0.09
STOCKS CHINA:  HANG SENG - 25274.96-0.17 SSEC - 3951.51+0.28
STOCKS EUR:  FTSE100 - 10811.66-0.10 CAC40 - 8317.98+0.14
STOCKS EUR:  DAX - 26007.63+0.00
09/09/2026  CBA:  USD - 363.58-0.06 GBP - 492.14+0.24
09/09/2026  CBA:  EURO - 422.88+0.62
09/09/2026  CBA:  GOLD - 51423-49 SILVER - 770.5+3.9
ՊԵԿ. Համալիր հարկային ստուգումների տարեկան ծրագրում ընդգրկված է 725 հարկ վճարող
28/06/2022 12:51
Կիսվել

ՊԵԿ. Համալիր հարկային ստուգումների տարեկան ծրագրում ընդգրկված է 725 հարկ վճարող

725 հարկ վճարողի մոտ ՊԵԿ-ը, 2022թ. հուլիսի 1-ից մինչև 2023թ. հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում, կիրականացնի համալիր հարկային ստուգումներ:

Տնտեսվարողները ստուգումների տարեկան ծրագրում ընդգրկվում են բացառապես ռիսկերի գնահատման ինքնաշխատ համակարգի միջոցով՝ տնտեսվարողի ներկայացրած հաշվարկ-հաշվետվությունների և դրանցում արտացոլված ցուցանիշների հիման վրա: Այս տարվա ստուգումների ծրագրում նույնպես գերակշռում են բարձր ռիսկայնության խմբում ներառված սուբյեկտները` շուրջ 98.5%: Համալիր հարկային ստուգումները նույն հարկ վճարողի մոտ, կախված ռիսկայնության աստիճանից, կարող են իրականացվել հետևյալ հաճախականությամբ. բարձր ռիսկայնության դեպքում` ոչ ավելի հաճախ, քան հարկային տարվա ընթացքում մեկ անգամ: Միջին ռիսկայնության դեպքում` ոչ ավելի հաճախ, քան երեք հաջորդական հարկային տարիների ընթացքում մեկ անգամ: Ցածր ռիսկայնության դեպքում` ոչ ավելի հաճախ, քան հինգ հաջորդական հարկային տարիների ընթացքում մեկ անգամ:

Հարկային վարչարարության կազմակերպման, դիտարկման և հսկողության վարչության մասնագետներն ընդգծում են, որ ստուգումների տարեկան ծրագրի կազմման գործընթացում նախապատվությունը տրվում է առավել մեծ ռիսկի միավոր ստացած և, հետևաբար, բարձր ռիսկային համարված, ինչպես նաև իրացման համեմատաբար մեծ շրջանառություն հայտարարագրած հարկ վճարողներին: Ծրագրում ընդգրկված  հարկ վճարողների 2021 թվականի իրացման շրջանառությունը կազմում է գնահատված բոլոր հարկ վճարողների հայտարարագրած իրացման շրջանառության շուրջ 53%-ը։

2022-2023 թվականների ստուգումների տարեկան ծրագրում ընդգրկված տնտեսվարող սուբյեկտները հիմանականում գործում են մանրամեծածախ առևտրի (43% կամ 313 սուբյեկտ), մշակող արդյունաբերության (14.6% կամ 106 սուբյեկտ), շինարարության (7.9% կամ 57 սուբյեկտ), ֆինանսական և ապահովագրական գործունեության (5.4% կամ 39 սուբյեկտ) ոլորտներում: Ընդ որում, ծրագրում ընդգրկվածների ավելի քան 95%-ն ընդհանուր հարկման ռեժիմում գործունեություն իրականացնող տնտեսվարողներ են, այսինքն ավելացված արժեքի հարկով հարկվող սուբյեկտները։

09/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.58
-0.06
Եվրո (EUR)
422.88
+0.62
Ռուբլի (RUR)
4.2331
+0.0335
Լարի (GEL)
139.3
+0.03
51423
-49
Արծաթ
770.5
+3.9