Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 399.00+0.00 EUR SELL - 405.00+0.00
OIL:  BRENT - 108.74-4.11 WTI - 99.79-4.16
COMEX:  GOLD - 3904.60+0.49 SILVER - 50.25+2.34
COMEX:  PLATINUM - 1435.50-0.03
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.95+0.27 EUR/GBP - 1.1216+0.56
FOREX:  EUR/USD - 1.1216+0.56 GBP/USD - 1.3416+0.19
STOCKS RUS:  RTSI - 981.25+0.43
STOCKS US: DOW JONES - 51770.31-1.09 NASDAQ - 25437.00-2.86
STOCKS US: S&P 500 - 7580.07-1.82
STOCKS JAPAN:  NIKKEI - 63081.86-0.33 TOPIX - 3930.28-0.88
STOCKS CHINA:  HANG SENG - 23393.32+0.42 SSEC - 3638.03+1.08
STOCKS EUR:  FTSE100 - 10729.78+0.07 CAC40 - 7969.42-0.01
STOCKS EUR:  DAX - 25818.21-0.85
02/11/2026  CBA:  USD - 360.5+0.36 GBP - 483.21-0.46
02/11/2026  CBA:  EURO - 403.9+0.54
02/11/2026  CBA:  GOLD - 45356-1264 SILVER - 580.68-26.28
Տարեսկզբից «e-Permits» համակարգով տրվել է քաղաքաշինական 1480 թույլտվություն
08/07/2022 13:12
Կիսվել

Տարեսկզբից «e-Permits» համակարգով տրվել է քաղաքաշինական 1480 թույլտվություն

Քաղաքաշինության կոմիտեն տեղեկացնում է, որ էլեկտրոնային եղանակով տրամադրվող քաղաքաշինական թույլտվությունների քանակն օրեցօր ավելանում է: 2022թ. առաջին կիսամյակի ընթացքում www.e-Permits.am միասնական համակարգում արդեն գրանցվել է 1100 օգտատեր, ներկայացվել է 2210 դիմում և տրամադրվել 1480 թույլտվություն։ ՀՀ կառավարության որոշման համաձայն՝ 2022 թվականի հունվարի 1-ից հանրապետության խոշորացված 4 համայնքում նախագծման և շինարարության թույլտվությունները տրամադրվում են բացառապես էլեկտրոնային եղանակով՝ www.e-Permits.am համակարգի միջոցով: Համակարգից օգտվում է Կոտայքի մարզի Նաիրի, Արմավիրի մարզի Վաղարշապատ, Արարատի մարզի Մասիս և Լոռու մարզի Վանաձոր համայնքների 41 բնակավայր:

Շինարարության ոլորտի ցուցանիշները վկայում են, որ տարբեր գերատեսչություններից և կազմակերպություններից «մեկ պատուհան» սկզբունքով միաժամանակյա համաձայնեցումներ ստանալու «e-Permits» համակարգի հնարավորության շնորհիվ բնակարանաշինությունը նշված համայնքներում ակտիվացել է:

Վեց ամիսների արդյունքները հաշվի առնելով՝ Քաղաքաշինության կոմիտեն շարունակելու է թվայնացման գործընթացը՝ առաջիկայում ներգրավելով նոր համայնքներ: Հիշեցնենք, որ մինչև 2025 թվականի հունվարի 1-ը Հայաստանի բոլոր համայնքներում պետք է անցում կատարվի քաղաքաշինական թույլտվությունների տրամադրման էլեկտրոնային համակարգի կիրառությանը: Մինչ այդ, համակարգի կիրառման ընթացքում առաջացող խնդիրների, ի հայտ եկած թերությունների շտկմամբ համակարգը պարբերաբար կկատարելագործվի:

02/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.5
+0.36
Եվրո (EUR)
403.9
+0.54
Ռուբլի (RUR)
4.4452
-0.0402
Լարի (GEL)
138.87
+0.09
45356
-1264
Արծաթ
580.68
-26.28