
2022թ. հունվար-հունիսին Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 11.8%-ով
2022թ. հունվար-հունիս ամիսներին, 2021թ. համադրելի ժամանակահատվածի համեմատ, Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է 11.8%-ով: Այս մասին «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ՀՀ վիճակագրական կոմիտեից:
Ըստ ներկայացված տվյալների՝ հաշվետու ժամանակաշրջանում աճել են արդյունաբերական արտադրանքի, առևտրի շրջանառության, շինարարության և ծառայությունների ոլորտները։ Անկում է արձանագրվել միայն գյուղատնտեսության ոլորտում։
Այսպես, հունվարին-հունիսին ամիսներին արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 5.8%-ով, շինարարությունն աճել է 12.7%-ով, առևտրի շրջանառությունն աճել է 10.7%-ով, գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը նվազել է 5.5%-ով, իսկ բնակչության մատուցված ծառայությունների ծավալն աճել է 26.9%-ով:
Բացարձակ արտահայտությամբ արդյունաբերության համախառն արտադրանքի ծավալը կազմել է 1,193,639.3 մլն ՀՀ դրամ, առևտրի շրջանառությունը՝ 1,800,105.8 մլն ՀՀ դրամ, ծառայությունների ծավալը՝ 1,133,328.2 մլն ՀՀ դրամ, շինարարության ծավալը՝ 149,030.6 մլն ՀՀ դրամ, իսկ գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը՝ 291 864.6 մլն ՀՀ դրամ։
10:30 03/02 | Առք | Վաճառք |
AMD / USD | 398.00 | 401.50 |
AMD / EUR | 428.50 | 437.00 |
AMD / RUR | 5.58 | 5.70 |
դոլար | ||
դոլար | ||
-
21:00 02/02Հայկ Եսայան. 2023թ.-ին ևս 120,000 տնտեսություն հնարավորություն կունենա օգտվել գերարագ կապից
-
16:52 31/01Team Telecom Armenia-ն ու Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը թողարկել են հայկական ռինգթոններ
-
14:39 26/01Team Telecom Armenia. ՀԱՊՀ-ում բացվեցին տեխնիկապես հագեցած 7 համակարգչային լաբորատորիաներ
-
12:50 26/012022թ.-ին Հայաստանի խոշոր հեռահաղորդակցական ընկերությունների մուծած հարկերի ծավալը նվազել է 4.57%-ով
-
13:14 24/01Ucom-ը սոցկայքերի օգտատերերին առաջարկում է մասնակցել #Միսպասիր մրցույթին և ստանալ նվերներ
-
15:07 15/12Ucom-ի հովանավորությամբ կայացել է «Բուկինիստ» գրախանութի հիմնադրման 90-ամյակի տոնակատարությունը