Տնտեսական

USD BUY - 386.00+0.00 USD SELL - 388.00+0.00
EUR BUY - 422.00+0.00 EUR SELL - 426.00+0.00
OIL:  BRENT - 77.16-0.39 WTI - 73.82+0.07
COMEX:  GOLD - 2629.00-0.25 SILVER - 30.71-0.26
COMEX:  PLATINUM - 968.70+0.72
LME:  ALUMINIUM - 2541.00-1.17 COPPER - 9675.00-0.69
LME:  NICKEL - 17371.00-2.28 TIN - 32485.00-1.16
LME:  LEAD - 2062.00-1.95 ZINC - 3020.00-2.30
FOREX:  USD/JPY - 149.26+0.61 EUR/GBP - 1.0943-0.21
FOREX:  EUR/USD - 1.0943-0.21 GBP/USD - 1.3076-0.08
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 42512.00+1.03 NASDAQ - 18291.62+0.60
STOCKS US: S&P 500 - 5792.04+0.71
STOCKS JAPAN:  NIKKEI - 39277.96+0.87 TOPIX - 2707.24+0.30
STOCKS CHINA:  HANG SENG - 20637.24-1.38 SSEC - 3258.86-6.62
STOCKS EUR:  FTSE100 - 8243.74+0.65 CAC40 - 7560.09+0.52
STOCKS EUR:  DAX - 19254.93+0.99
09/10/2024  CBA:  USD - 387.06-0.36 GBP - 506.78-0.66
09/10/2024  CBA:  EURO - 424.45-1.09
09/10/2024  CBA:  GOLD - 32851.62-43.63 SILVER - 389.26-7.83
Անցկացվել է աշխատաժողով՝ նվիրված Հայաստանում ագրոբիզնեսի զարգացման համար տրանսֆերտների ներդրմանը
29/07/2022 17:41
Կիսվել

Անցկացվել է աշխատաժողով՝ նվիրված Հայաստանում ագրոբիզնեսի զարգացման համար տրանսֆերտների ներդրմանը

ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը (ՊԳԿ) կազմակերպել էր աշխատաժողով, որը նվիրված էր փոքր և միջին ագրոբիզնեսի զարգացման նպատակով միգրանտների տրանսֆերտների ներդրումը խթանող քաղաքականության մշակմանը։

ՊԳԿ-ն աջակցություն է տրամադրում անդամ երկրներին՝ գյուղական բնակչության միգրացիային արձագանքելու և այն լավագույնս ի շահ համայնքի և ընտանիքների սոցիալ-տնտեսական զարգացման օգտագործելու համար: ՊԳԿ-ն օժանդակում է փորձի վրա հիմնված քաղաքականության և ծրագրերի մշակմանն ու ներդրմանը: Մասնավորապես, մի շարք երկրներում իրականացվել են փոքր փորձնական ծրագրեր, որոնց նպատակն էր համաֆինանսավորվող դրամաշնորհային ծրագրերի միջոցով աջակցել փոքր ու միջին գյուղատնտեսական բիզնեսի հիմնմանը։ Այդ ծրագրերը համալրել են շահառու հանդիսացող միգրանտների տնային տնտեսություների տրանսֆերտներից ներդրված միջոցները:

«Մոլդովայի կանանց ազգային պլատֆորմի» հետ համագործակցությամբ իրականացված առցանց աշխատաժողովի ընթացքում ներկայացվեց Մոլդովայի Հանրապետությունում ավելի քան 10 տարի հաջողությամբ իրականացվող «Տնտեսությունում տրանսֆերտների ներգրավման PARE 1+1» ազգային ծրագրի փորձը։ Անդրադարձ եղավ նաև «Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն – Հայաստան» հիմնադրամի իրականացրած հետազոտությանը, որն ուսումնասիրել է ագրոբիզնեսի զարգացման նպատակով դրամական փոխանցումների ներգրավմամբ մասնակցային դրամաշնորհային ծրագրերի իրագործելիությունը:

«Այս աշխատաժողովի միջոցով մենք նպատակ ունենք նպաստել գյուղատնտեսության և գյուղական զարգացման մեջ միգրացիայի կարևոր դերակատարման մասին իրազեկության բարձրացմանը, օգնել Հայաստանի կառավարությանը ձևավորել միգրացիայի վերաբերյալ ազգային օրակարգ՝ միտված միգրացիայի և գյուղական զարգացման քաղաքականության միջև փոխկապակցվածության ուժեղացմանը, միգրանտների և նրանց ընտանիքների սոցիալ-տնտեսական ներառմանն ու կարողությունների հզորացմանը՝ այդ ընտանիքների կենսապահովման բարելավման և գյուղատնտեսության զարգացման հնարավորությունների ապահովման նպատակով», – նշեց Հայաստանում ՊԳԿ ներկայացուցչի օգնական Գայանե Նասոյանը։

Միջոցառմանը մասնակցեցին Հայաստանի մի շարք պետական կառույցների՝ Էկոնոմիկայի նախարարության, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, Միգրացիոն ծառայության, ինչպես նաև դրամաշնորհատու կառույցների ներկայացուցիչներ։

 

09/10/2024
դրամ
Դոլար (USD)
387.06
-0.36
Եվրո (EUR)
424.45
-1.09
Ռուբլի (RUR)
3.99
-0.03
Լարի (GEL)
141.79
+0.14
32851.62
-43.63
Արծաթ
389.26
-7.83