Տնտեսական

USD BUY - 367.00+0.50 USD SELL - 369.50+0.50
EUR BUY - 425.50-1.50 EUR SELL - 432.00-1.50
OIL:  BRENT - 106.93+0.89 WTI - 102.39+0.93
COMEX:  GOLD - 4615.20-1.76 SILVER - 84.91-4.48
COMEX:  PLATINUM - 2029.80-5.45
LME:  ALUMINIUM - 3652.50+2.04 COPPER - 14153.00+1.51
LME:  NICKEL - 19177.00-0.39 TIN - 56046.00+0.61
LME:  LEAD - 2009.00+1.08 ZINC - 3528.50+1.39
FOREX:  USD/JPY - 158.47+0.33 EUR/GBP - 1.1651-0.53
FOREX:  EUR/USD - 1.1651-0.53 GBP/USD - 1.3373-1.13
STOCKS RUS:  RTSI - 1145.21-1.06
STOCKS US: DOW JONES - 50063.46+0.75 NASDAQ - 26635.22+0.88
STOCKS US: S&P 500 - 7501.24+0.77
STOCKS JAPAN:  NIKKEI - 61409.29-1.99 TOPIX - 3863.97-0.39
STOCKS CHINA:  HANG SENG - 25962.73-1.62 SSEC - 4135.39-1.02
STOCKS EUR:  FTSE100 - 10372.93+0.46 CAC40 - 8082.27+0.93
STOCKS EUR:  DAX - 24456.26+1.32
15/05/2026  CBA:  USD - 368.23-0.55 GBP - 492.77-5.49
15/05/2026  CBA:  EURO - 428.95-2.78
15/05/2026  CBA:  GOLD - 55442+4 SILVER - 1027.4-0.5
Աշխատավարձները BTC-ով ստանալու իրական պատկերը. Կրիպտո՝ Bybit-ի հետ
05/08/2022 14:11
Կիսվել

Աշխատավարձները BTC-ով ստանալու իրական պատկերը. Կրիպտո՝ Bybit-ի հետ

Բիթքոյն աշխատավարձերը դառնում են ավելի տարածված ամբողջ աշխարհում, հատկապես «սահմաններ չճանաչող» հեռավար աշխատողների շրջանում և որոշ տարածաշրջաններում, ինչպիսիք են Լատինական Ամերիկան:

Միանգամայն տարբեր բաներ են բիթքոյն (BTC) գնել ավելցուկային կանխիկով, և բոլորովին այլ բան՝ վերցնել աշխատավարձի զգալի մասը BTC-ով: Ավելին, կրիպտոյի վերաբերյալ հաճախակի են լինում հարկային և խնամակալության հարցեր, ինչպես նաև գների անկայունության հետ կապված մտահոգություններ: Հարցը նաև այն է, որ ներկայումս կրիպտոարժույթներով կարելի է ձեռք բերել որոշ իրական ապրանքներ և ծառայություններ:

Հետևաբար, զարմանալի չէ, որ բացի որոշ հայտնի մարզիկներից, ինչպիսիք են Թոմ Բրեդին և Ահարոն Ռոջերսը և Միացյալ Նահանգների որոշ բարձրաստիճան մեծ քաղաքների քաղաքապետերը, կրիպտո ոլորտից դուրս համեմատաբար քչերն են գնացել կրիպտոների ընդունման այս հաջորդ մեծ քայլին:

Հենց այդ համատեքստում է հաշվի առնել NYDIG-ի վերջին հայտարարությունն իր մամուլի հաղորդագրության մեջ, որտեղ ակնարկել է, որ բիթքոյնով աշխատավարձերը իրականում կարող են դառնալ աշխարհիկ միտում՝ հատկապես երիտասարդ աշխատողների շրջանում: Ըստ մամուլի հաղորդագրության.«NYDIG-ի հետազոտությունը ցույց է տալիս, որ 30 տարեկանից ցածր աշխատողների 36%-ը նշել է, որ շահագրգռված են իրենց աշխատավարձի մի մասը բիթքոյնին հատկացնել: Այդ աշխատակիցներից 3-ից գրեթե 1-ն ասել է, որ տարբեր գործատուների մոտ երկու միանման աշխատատեղերի միջև ընտրություն կատարելիս նախապատվություն կտան մի գործատուի, որն իրենց կվճարի բիթքոյնով»:

Իսկապես, 100,000-ից ավել աշխատողների պայմանագրերի վերաբերյալ գլոբալ վարձու ընկերություններից մեկի վերջին վերլուծությունը ցույց է տվել, որ կրիպտո-աշխատավարձերը, ըստ երևույթին, աճում են, հատկապես «սահմաններ չճանաչող» հեռավար աշխատողների և հատկապես բարձր գնաճ ունեցող որոշ տարածաշրջանների բնակիչների կամ անկայուն բանկային համակարգերի բնակիչների շրջանում, ինչպիսիք են Լատինական Ամերիկան։

Նոյեմբերին deVere Group-ի հարցումը հայտնեց, որ միլենյալների 1/3-ը և Z սերնդի կեսը ուրախ կլինեն ստանալ իրենց աշխատավարձի 50%-ը բիթքոյնով և/կամ այլ կրիպտոարժույթներով: Այնուամենայնիվ, այս հարցումն անցկացվել է այն ժամանակ, երբ կրիպտո շուկան ցլային փուլում էր: Արդյո՞ք ֆինանսական խորհրդատվական խումբը կարծում է, որ երիտասարդ սերունդները դեռ ցանկանում են ստանալ իրենց աշխատավարձերը կրիպտոարժույթներով՝ այդ ժամանակվանից ի վեր կրիպտո գների 50%-ից ավել նվազումից հետո:

«Երիտասարդ սերունդները դեռ ցանկանում են ստանալ իրենց աշխատավարձերը կրիպտոարժույթներով, քանի որ նրանք մեծացել են տեխնոլոգիայի վրա: Նրանք «թվային բնիկներ» են», – Cointelegraph-ին ասել է deVere Group-ի գործադիր տնօրեն Նայջել Գրինը, և ավելի հարմար են իրենց զգում կրիպտոարժույթների օգտագործման մեջ, քան ավագ սերունդները: Ավելին, «նրանք գիտեն, որ ապագան տեխնոլոգիաների մեջ է և գնահատում են սահմաներից զուրկ, թվային, գլոբալ, գրաքննության հանդեպ դիմացկուն և չբռնագրավվող արժույթների բնածին արժեքը»:

Հունիսին Ascent-ի հարցումը հայտնել էր, որ «ամերիկացիների 44%-ը կդիտարկի իրենց աշխատավարձի մի մասը կրիպտոարժույթով ստանալը, իսկ 36%-ը կդիտարկի իր ամբողջ աշխատավարձը կրիպտոարժույթով ստանալը»: Այնուամենայնիվ, 2000 չափահաս ամերիկացիների շրջանում այդ հարցումն անցկացվել է 2021թ․ մայիսի 6-ին և 2022թ․ մայիսի 25-ին, երբ BTC-ն դեռ մոտ 30,000 դոլար էր: Օգոստոսի 1-ի համեմատ՝ գինը մոտ 23,000 դոլար էր:

Deel-ը, որը համաշխարհային աշխատավարձային հարթակ է, կանոնավոր կերպով ուսումնասիրում է 100,000-ից ավել անդրսահմանային վարձակալության պայմանագրեր 150 երկրներում՝ բացահայտելու միտումները: Ընկերությունը հայտնում է, որ ավելի ու ավելի շատ աշխատակիցներ ընդունում են կրիպտո՝ որպես իրենց աշխատավարձի մաս:

Հունվարի 1-ից հունիսի 30-ը վեցամսյա ժամանակահատվածում Deel հարթակից ամսական բոլոր վճարումների շուրջ 5%-ը կատարվել է կրիպտո տարբերակով, նախորդ վեցամսյա ժամանակահատվածում ընդամենը 2%-ի դիմաց: Deel-ի գլխավոր գործառնական տնօրեն Դեն Վեսթգարթը Cointelegraph-ին ասել, որ ակնկալում է այս աճի շարունակությունը, իսկ 2022թ․ երկրորդ կեսին 8% իրական հավանականություն կա: Ավելին, այս միտումը հիմնականում «շուկայական ագնոստիկ» է, այսինքն՝ կապված չէ կրիպտոյի շուկայական գնի հետ:

Այնուամենայնիվ, ըստ աշխարհագրական տարածաշրջանի, զգալի տարբերություն կա: 2022թ․ առաջին կիսամյակում Deel-ի կրիպտո աշխատավարձերի 67%-ը եղել է Լատինական Ամերիկայի (LATAM) երկրներից, ևս 24%-ը՝ Եվրոպայից, Մերձավոր Արևելքից և Աֆրիկայից (EMEA): Համեմատության համար՝ Հյուսիսային Ամերիկան ​​բաժին է ընկել կրիպտո-աշխատավարձերի միայն 7%-ը, իսկ Ասիա-Խաղաղօվկիանոսյան (APAC) տարածաշրջանին՝ ընդամենը 2%-ը։

Ինչպե՞ս կարելի է բացատրել այս տարբերությունները: Վեսթգարտի կարծիքով՝ 3 տարբեր խմբեր են առաջնորդում այս միտումը: Առաջինը ներդրողներն են, որոնք փնտրում են լավ երկարաժամկետ ներդրումներ: Երկրորդ խումբը հեռահար աշխատողներն են, որոնք բնակվում են հին բանկային համակարգերով երկրներում: Եվ երրորդ խումբը հեռահար աշխատողներն են բարձր գնաճ ունեցող երկրներում, ինչպիսիք են Թուրքիան կամ Արգենտինան:

LATAM տարածաշրջանի բանկային համակարգերից շատերը հին են, և այդ երկրներ վճարային փոխանցումների արժեքը ժամանակատար և ծախսատար է, բացատրեց Վեստգարթը: Կրիպտո փոխանցումները, համեմատաբար, արագ և էժան են, ուստի աշխատողներն իրենց ամբողջ աշխատավարձի մի մասը վերցնում են կրիպտո տարբերակով և հաճախ այն անմիջապես վերածում տեղական արժույթի: Արգենտինայի նման վայրերում աշխատողները կարող են դասվել բոլոր երեք խմբերի, օրինակ՝ հին բանկային համակարգերով բարձր գնաճային տարածքներում ապրող ներդրողները:

Երբ աշխատակիցները նախընտրում են վերցնել իրենց աշխատավարձը կրիպտո տարբերակով, այն միշտ չէ, որ բիթքոյնով է՝ ըստ Deel-ի: Deel-ի վերջին հետազոտության կեսից պակասը (47%) ստացել է որոշակի վճարումներ BTC-ով, թեև սա դեռ առաջատար տարբերակն էր, որին հաջորդում են USD Coin-ը (USDC) (29%), էթերը (ETH) (14%), SOL-ը (8%) և Dash-ը (2%):

Զբաղվածության այլ միտումները նույնպես նպաստում են կրիպտո աշխատավարձերին: Շատ ոլորտներում կա «տաղանդների մեծ պահանջարկ և մատչելի թեկնածուների պակաս»՝ըստ Deel-ի աշխատանքի ընդունման զեկույցի, ուստի «ավելի շատ ընկերություններ որակյալ տաղանդներ փնտրում են ավելի թանկ երկրներից դուրս»:

Deel-ի վերջին հարցումը նկատել է աշխատողների պայմանագրերի կտրուկ աճ այնպիսի վայրերում, ինչպիսիք են Վրաստանը, Հայաստանը և Բելառուսը EMEA տարածաշրջանում, Ղրղզստանը, Ադրբեջանը և Թաիլանդը APAC-ում և Տրինիդադ և Տոբագոն LATAM-ում, նշել է Վեստգարտը: Հաճախ շատ ավելի հեշտ, ավելի էժան և արագ է վճարել հեռավար աշխատողներին կրիպտոարժույթներով համեմատաբար «էկզոտիկ» վայրերում, քան ավանդական բանկային ուղիներով, ինչպիսին է SWIFT համակարգը:

Կրիպտոարժույթների ոլորտի հրապարակումներն իրականացվում են ByBit առաջատար կրիպտոբորսայի աջակցությամբ։

Bybit

ByBit կրիպտոհարթակը գործարկվել է 2018թ․-ին և հանդիսանում է ամենանորարարական և առաջադեմ կրիպտոհարթակներից մեկը։ Ընկերության կենտրոնակայականը կգտնվում է ԱՄԷ Դուբայ քաղաքում։ Հարթակն ունի 6 միլիոնից ավել օգտատեր և գործարքների իրականացման արագությամբ զբաղեցնում է առաջատար դիրքեր։ 2021թ․-ին հարթակում իրականացվել է 8.7 տրլն դոլար ծավալով գործարքներ։ Մեկ օրում իրականացված գործարքների ռեկորդային ծավալը կազմել է 76 մլրդ դոլար։

Bybit նորարարական էկոհամակարգը բաղկացած է ժամանակակից կրիպտոհարթակներին բնորոշ մի շարք ենթամակարգերից, որոնք հաճախորդներին հնարավորություն են տալիս օգտվել ներդրումներ, փոխանցումներ և այլ գործարքներ իրականացնելու բազմաթիվ տարբերակներից։ Էկոհամակարգի հիմնական բաղադրիչներն են՝ Launchpad, P2P, NFT, Bybit Earn, Copytrading, Grid Bots: Կրիպտոարժույթներ գնելու կամ հաշիվը համալրելու համար սեղմեք այստեղ։

15/05/2026
դրամ
Դոլար (USD)
368.23
-0.55
Եվրո (EUR)
428.95
-2.78
Ռուբլի (RUR)
5.0312
+0.0111
Լարի (GEL)
137.5
-0.1
55442
+4
Արծաթ
1027.4
-0.5