Տնտեսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 397.00+0.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 418.00-1.00
OIL:  BRENT - 73.60+1.41 WTI - 70.28+1.86
COMEX:  GOLD - 2748.20+0.38 SILVER - 32.95+0.70
COMEX:  PLATINUM - 955.10+0.21
LME:  ALUMINIUM - 2601.00-0.29 COPPER - 9192.00-0.27
LME:  NICKEL - 15858.00+0.91 TIN - 29957.00+0.61
LME:  LEAD - 2043.00-1.04 ZINC - 3125.50-0.30
FOREX:  USD/JPY - 152.29+0.55 EUR/GBP - 1.0506-0.20
FOREX:  EUR/USD - 1.0506-0.20 GBP/USD - 1.2765-0.04
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44148.56-0.22 NASDAQ - 20034.89+1.77
STOCKS US: S&P 500 - 6084.19+0.82
STOCKS JAPAN:  NIKKEI - 39849.14+1.21 TOPIX - 2773.03+0.86
STOCKS CHINA:  HANG SENG - 20397.05+1.20 SSEC - 3461.50+0.85
STOCKS EUR:  FTSE100 - 8301.62+0.26 CAC40 - 7423.40+0.39
STOCKS EUR:  DAX - 20399.16+0.34
12/12/2024  CBA:  USD - 394.31-0.04 GBP - 502.43+0.70
12/12/2024  CBA:  EURO - 413.87+0.00
12/12/2024  CBA:  GOLD - 34297.96+197.47 SILVER - 401.87-2.58
Հուլիսին պարենային ապրանքների համաշխարհային գները նվազել են
05/08/2022 20:20
Կիսվել

Հուլիսին պարենային ապրանքների համաշխարհային գները նվազել են

ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) Պարենի հենանիշային գների ինդեքսը հուլիսին միջազգային գների նշանակալի անկում է արձանագրել, որտեղ հիմնական հացահատիկային մշակաբույսերի եւ բուսական յուղերի գները երկնիշ տոկոսային անկում են գրանցել, այսօր հաղորդել է ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպությունը (ՊԳԿ):

ՊԳԿ պարենային ապրանքների գնային ինդեքսը հուլիսին միջինում 140,9 միավոր է կազմել, որը 8,6 տոկոսով ցածր է հունիսի ցուցանիշից, ազդարարելով հինգերորդ անընդմեջ ամսական կտրվածքով անկումը եւ հասնելով այս տարվա սկզբից ի վեր ամենացածր մակարդակին։ Ինդեքսը, որով գնահատվում է ամենաշատ վաճառվող պարենային ապրանքների զամբյուղի միջազգային գների ամսական փոփոխությունը, այսուհանդերձ, 13,1 տոկոսով բարձր է 2021 թվականի հունիսի ցուցանիշից։

«Սննդամթերքի գների անկումը վերին մակարդակում լիովին ողջունելի է, հատկապես, երբ սննդամթերքի հասանելիության տեսանկյունից ենք դիտարկում, սակայն դեռեւս մեծ անորոշություններ կան, այդ թվում՝ պարարտանյութի բարձր գները, որոնք կարող են ազդել արտադրության հեռանկարների եւ ֆերմերների կենսապահովման վրա, համաշխարհային տնտեսության չհուսադրող հեռանկարը եւ արժութային տեղաշարժերը, որոնք բոլորն էլ լուրջ խնդիրներ են համաշխարհային պարենային անվտանգության համար», – նշել է ՊԳԿ գլխավոր տնտեսագետ Մակսիմո Տորերոն:

Հուլիսին ՊԳԿ բուսական յուղերի գնային ինդեքսը նվազել է 19,2 տոկոսով՝ հունիս ամսվա համեմատ, իջնելով տասնամսյա ամենացածր մակարդակին։ Նվազել են յուղի բոլոր տեսակների միջազգային գնանշումները, եթե արմավենու յուղի գները նվազել են՝ շնորհիվ Ինդոնեզիայից արտահանման ավելացող հնարավորությունների, ապա կանոլայի յուղի գների նվազմանը նպաստել է նոր բերքի առատ պաշարների ակնկալիքները, իսկ սոյայի յուղի գներն իջել են արդեն տեւական դարձած ցածր պահանջարկի արդյունքում։ Արեւածաղկի յուղի գները նույնպես զգալիորեն նվազել են ներմուծման՝ համաշխարհային պահանջարկի կրճատման արդյունքում, չնայած Սեւ ծովի տարածաշրջանում շարունակվող լոգիստիկ անորոշություններին: Նավթահումքի ցածր գներն, իրենց հերթին, ցած են մղել բուսական յուղի արժեքները։

ՊԳԿ հացահատիկային մշակաբույսերի գնային ինդեքսն ամսվա ընթացքում 11,5 տոկոսով նվազել է, սակայն շարունակում է 16,6 տոկոսով բարձր մնալ 2021 թվականի հուլիսի ցուցանիշից։ Ինդեքսում ներկայացված բոլոր հացահատիկային մշակաբույսերի գները նվազել են․ ստորին հորիզոնականը զբաղեցնում է ցորենը, որի համաշխարհային գները նվազել են մինչեւ 14,5 տոկոս: Սա մասամբ պայմանավորված է Սեւ ծովի հիմնական նավահանգիստներից արտահանումների ապաշրջափակման վերաբերյալ Ուկրաինայի եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ ձեռք բերված համաձայնությամբ, մասամբ էլ հյուսիսային կիսագնդում ընթացիկ բերքահավաքների սեզոնային առկայությամբ: Հուլիսին անմշակ հատիկեղենի համաշխարհային գները նվազել են 11,2 տոկոսով, որից եգիպտացորենի գինը՝ 10,7 տոկոսով, ինչը, եւս, մասամբ բացատրվում է Սեւծովյան համաձայնագրով, մասամբ էլ նաեւ Արգենտինայում եւ Բրազիլիայում սեզոնային հասանելիության ընդլայնմամբ: 2022 թվականին առաջին անգամ նվազել են նաեւ բրնձի միջազգային գները:

ՊԳԿ շաքարի գնային ինդեքսը հունիս ամսից իջել է 3,8 տոկոսով, ինչը կապված է գլոբալ տնտեսական լճացման կանխատեսումների հետեւանքով պահանջարկի հեռանկարների վերաբերյալ մտահոգությունների, բրազիլական ռեալի թուլացման եւ էթանոլի ցածր գների հետ, ինչի արդյունքում Բրազիլիայում ամսվա ընթացքում սպասվածից ավելի շատ է շաքար արտադրվել։ Շաքարի համաշխարհային գների անկմանը նպաստեցին արտահանման մեծ ծավալների ակնկալիքները, ինչպես նաեւ Հնդկաստանում արտադրության բարենպաստ հեռանկարները, սակայն Եվրոպական միությունում տիրող շոգ եւ չորային եղանակը մտահոգություն առաջացրեց շաքարի ճակնդեղի բերքի վերաբերյալ եւ կանխեց գների է՛լ ավելի կտրուկ վարընթացը։

ՊԳԿ կաթնամթերքի գնային ինդեքսը հունիսի համեմատ նվազել է 2,5 տոկոսով` առեւտրային զուսպ ակտիվության պայմաններում, սակայն այն, դեռեւս, միջինը 25,4 տոկոսով գերազանցում է 2021 թվականի հուլիսի արժեքին: Նվազել են կաթի փոշու եւ կարագի գները, մինչդեռ պանրի գինը մնացել է կայուն, ինչը բացատրվում է եվրոպական զբոսաշրջային վայրերում ունեցած պահանջարկով:

ՊԳԿ մսի գնային ինդեքսը ևս հունիսի համեմատ հուլիսին 0,5 տոկոսով նվազել է, որի պատճառը խոշոր եղջերավոր կենդանիների, ոչխարի եւ խոզի մսի ներմուծման պահանջարկի կրճատումն է: Սրան հակառակ, թռչնամսի միջազգային գներն իրենց պատմական բարձրակետին են հասել, որի հիմքում ընկած են ներմուծման համաշխարհային կայուն պահանջարկը եւ հյուսիսային կիսագնդում թռչնագրիպի բռնկումների պատճառով կրճատված մատակարարումները։

Առավել մանրամասն կարող եք կարդալ հետեւյալ հղումով։

 

 

12/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.31
-0.04
Եվրո (EUR)
413.87
+0.00
Ռուբլի (RUR)
3.81
+0.01
Լարի (GEL)
138.84
-0.95
34297.96
+197.47
Արծաթ
401.87
-2.58