![Ռուսաստանում երկարացվել է թռիչքների սահմանափակման ռեժիմը](https://b24.am/pub/uploads/2020/11/airplane-5772311c3df78cb62c2109e0.jpg)
Ռուսաստանում երկարացվել է թռիչքների սահմանափակման ռեժիմը
Ռուսաստանի հարավի եւ կենտրոնական մասի 11 օդանավակայաններում մինչեւ սեպտեմբերի 10-ը երկարացվել է թռիչքների կատարման սահմանափակումների ռեժիմը: Այդ մասին հաղորդել է «Ռոսավիացիա»-ն:
«Թռիչքների կատարման սահմանափակումների ռեժիմը Ռուսաստանի հարավի եւ կենտրոնական մասի 11 օդանավակայաններում երկարացվել է մինչեւ 2022 թվականի սեպտեմբերի 10-ը»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Ժամանակավորապես սահմանափակվել են թռիչքները Անապայի, Բելգորոդի, Բրյանսկի, Վորոնեժի, Գելենջիկի, Կրասնոդարի, Կուրսկի, Լիպեցկի, Դոնի Ռոստովի, Սիմֆերոպոլի եւ Էլիստայի օդանավակայաններում:
Ռուսաստանի հարավի եւ կենտրոնական մասի օդանավակայաններում սահմանափակումների ռեժիմը գործում է փետրվարի 24-ից, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: