Տնտեսական

USD BUY - 367.50+0.00 USD SELL - 369.50-1.00
EUR BUY - 423.00+1.00 EUR SELL - 429.50+0.50
OIL:  BRENT - 88.81-6.26 WTI - 86.30-6.03
COMEX:  GOLD - 4173.20+2.66 SILVER - 63.89-1.10
COMEX:  PLATINUM - 1742.50+4.57
LME:  ALUMINIUM - 3592.00-2.03 COPPER - 13519.50-0.85
LME:  NICKEL - 18581.00-2.52 TIN - 52935.00-4.48
LME:  LEAD - 2005.00-0.55 ZINC - 3530.00-0.28
FOREX:  USD/JPY - 160.23-0.16 EUR/GBP - 1.1573+0.25
FOREX:  EUR/USD - 1.1573+0.25 GBP/USD - 1.3414+0.28
STOCKS RUS:  RTSI - 1101.95-0.38
STOCKS US: DOW JONES - 50848.75+1.86 NASDAQ - 25809.66+2.54
STOCKS US: S&P 500 - 7394.30+1.75
STOCKS JAPAN:  NIKKEI - 66020.04+2.81 TOPIX - 3881.96+1.35
STOCKS CHINA:  HANG SENG - 24718.10+1.93 SSEC - 4031.51+1.12
STOCKS EUR:  FTSE100 - 10303.88+0.48 CAC40 - 8200.80+0.48
STOCKS EUR:  DAX - 24209.71+0.06
12/06/2026  CBA:  USD - 368.18-0.24 GBP - 493.73+1.45
12/06/2026  CBA:  EURO - 426.09+1.19
12/06/2026  CBA:  GOLD - 48235-1170 SILVER - 755.16-8.37
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՑԱՆՑԵՐ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՉԱՐԱՇԱՀԵԼ Է ԳԵՐԻՇԽՈՂ ԴԻՐՔԸ
05/09/2011 14:50
Կիսվել

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՑԱՆՑԵՐ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՉԱՐԱՇԱՀԵԼ Է ԳԵՐԻՇԽՈՂ ԴԻՐՔԸ

Այսօր՝ սեպտեմբերի 5-ին, տեղի ունեցած ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական Հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) նիստում արձանագրվեց, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը թույլ է տվել գերիշխող դիրքի չարաշահում: Ընկերությունը չի կատարել իր պարտավորությունները, որի հետևանքով մոտ 20 բնակելի տների բնակիչներ կրել են կենցաղային անհարմարություններ և ֆինանսական կորուստներ: Ինչպես նշվում է ՏՄՊՊՀ մամլո հաղորդագրության մեջ` Երևանի Նոր Նորք համայնքի Մոլդովական և Բագրևանդ փողոցների միջանկյալ տարածքում գտնվող մոտ 20  նորակառույց բնակելի տների սեփականատերեր դիմել են Հանձնաժողովին և ներկայացրել դիմում բողոք՝ իրենց թաղամասի բնակելի տներին էլեկտրամատակարարում չապահովելու համար:

Դիմումում, մասնավորապես, նշված է, որ դեռևս 2005-ին բնակելի թաղամասի էլեկտրամատակարարման ապահովման նպատակով «ՀԷՑ»-ին տրամադրվել է հողատարածք՝ ենթակայանի շենքի կառուցման համար:  2009թ.-ին  ավարտվել է ենթակայանի շենքի կառուցումը, տեղադրվել են լիովին նոր սարքավորումներ, ինչի համար «ՀԷՑ»-ը արտաքին դոնորից ներգրաված վարկային ռեսուրսի հաշվին կատարել է զգալի կապիտալ ծախսեր: Սակայն արդեն 2 տարուց ավելի է, ինչ ենթակայանի շահագործման ուղղությամբ ընկերությունը որևէ քայլ չի կատարում, ինչի արդյունքում տարածքի բնակչությունը կրում է կենցաղային անհարմարություններ: «ՀԷՑ»-ի նման գործունեությունը բնակիչներին դրդել է ապօրինի լարանցումներ կատարել և մոտ 1 կմ հեռավորության վրա գտնվող ժամանակավոր գծերով էլեկտրաէներգիա ստանալ, ինչի դիմաց ստիպված են վճարել ամսական գրեթե 40 հազար դրամ, քանի որ բնակիչների մեծ մասը 3,5 տարի շարունակ հաշվիչ չունի և 3-ից 4-ական տներով սպառում են հաշվիչ ունեցող հարևանի հոսանքը:

 Բնակիչների դիմում-բողոքից հետո հարուցված վարչական վարույթի շրջանակներում Հանձնաժողովի կողմից կատարվել են լայնածավալ ուսումնասիրություններ, ինչի արդյունքում պարզվել է, որ «ՀԷՑ»-ը գործել է օրենսդրական խախտումներով, ինչի արդյունքում բնակիչները զրկվել են պատշաճ էլեկտրամատակարարում ունենալու հնարավորությունից:

Հանձնաժողովի կողմից վարույթն սկսելուց հետո «ՀԷՑ»-ը սկսել է ակտիվ աշխատանք իրականացնել՝ խախտումը վերացնելու ուղղությամբ: Վարչական վարույթի ընթացքում դիմումատուների ներկայացուցիչ Հայկ Դավթյանը բնակիչների անունից Հանձնաժողով է ներկայացրել միջնորդություն՝ տեղեկացնելով, որ կարճ ժամանակում «ՀԷՑ»-ը ավարտել է շինարարական բոլոր աշխատանքները և այժմ թաղամասի բնակիչներն ապահովված են շուրջօրյա էլեկտրամատակարարմամբ: Բնակիչների պահանջն ըստ էության բավարարված է, ինչի հետ կապված էլ նրանք խնդրեցին կիրառել պատասխանատվության մեղմ միջոց: Միջնորդությամբ հանդես եկավ նաև «ՀԷՑ»-ը՝ իր հերթին խնդրելով, որ այս անգամ ցուցաբերվի ավելի մեղմ մոտեցում՝ հավաստիացնելով, որ իրենց կողմից նման խախտում թույլ է տրվել առաջին անգամ և հետագայում նման դեպքերը կբացառվեն:

 Հաշվի առնելով, որ սպառողների իրավունքները լիովին վերականգնված են, և, բացի այդ, Հանձնաժողովի գործունեության ընթացքում առաջին անգամ է վարչական վարույթ հարուցվում «ՀԷՑ»-ի նկատմամբ, որոշվեց վերանայել առաջարկվող պատասխանատվության միջոցը, այն է՝ 20 միլիոն դրամ տուգանքը և «ՀԷՑ»-ին տալ խիստ նախազգուշացում՝ միաժամանակ հանձնարարելով հետագայում բացառել նման խախտումները: ՏՄՊՊՀ նախագահ Ա. Շաբոյանը հասարակությանը կոչ արեց «ՀԷՑ»-ի, կամ այլ տնտեսվարողների կողմից որևէ խախտում հայտնաբերելու դեպքում անպայման դիմել Հանձնաժողովին: ՏՄՊՊՀ նախագահը վստահեցրեց, որ ևս մեկ անգամ օրենքի խախտում թույլ տալու դեպքում «ՀԷՑ»-ը կենթարկվի խոշոր դրամական տուգանքի:

12/06/2026
դրամ
Դոլար (USD)
368.18
-0.24
Եվրո (EUR)
426.09
+1.19
Ռուբլի (RUR)
5.0686
-0.0278
Լարի (GEL)
138.67
-0.09
48235
-1170
Արծաթ
755.16
-8.37