Տնտեսական

USD BUY - 364.50+0.00 USD SELL - 367.00+0.50
EUR BUY - 417.00+2.00 EUR SELL - 424.00+3.00
OIL:  BRENT - 88.09-1.65 WTI - 82.35-1.61
COMEX:  GOLD - 4075.60+0.48 SILVER - 59.20+2.26
COMEX:  PLATINUM - 1644.20+2.30
LME:  ALUMINIUM - 3192.50+1.33 COPPER - 13808.00+2.09
LME:  NICKEL - 17234.00+1.61 TIN - 53922.00+1.30
LME:  LEAD - 1896.50+0.72 ZINC - 3591.50+1.87
FOREX:  USD/JPY - 160.68-1.72 EUR/GBP - 1.1506+0.48
FOREX:  EUR/USD - 1.1506+0.48 GBP/USD - 1.3445+0.76
STOCKS RUS:  RTSI - 871.74-1.84
STOCKS US: DOW JONES - 52208.06+1.19 NASDAQ - 25122.18+2.78
STOCKS US: S&P 500 - 7437.63+1.66
STOCKS JAPAN:  NIKKEI - 61867.43+0.71 TOPIX - 3952.50-0.54
STOCKS CHINA:  HANG SENG - 25858.88+0.20 SSEC - 3804.69-0.62
STOCKS EUR:  FTSE100 - 10897.27-0.10 CAC40 - 8485.64+0.92
STOCKS EUR:  DAX - 25612.03+0.60
30/07/2026  CBA:  USD - 366.63+0.43 GBP - 491.1+4.35
30/07/2026  CBA:  EURO - 420.67+3.71
30/07/2026  CBA:  GOLD - 47160-196 SILVER - 676.54+3.44
ՀԱՅԱՍՏԱՆՆ ԻՐ ՄՐՑՈՒՆԱԿՈՒԹՅԱՄԲ ԱՇԽԱՐՀԻ 142 ԵՐԿՐՆԵՐԻ ՇԱՐՔՈՒՄ 92-ՐԴՆ Է
07/09/2011 16:09
Կիսվել

ՀԱՅԱՍՏԱՆՆ ԻՐ ՄՐՑՈՒՆԱԿՈՒԹՅԱՄԲ ԱՇԽԱՐՀԻ 142 ԵՐԿՐՆԵՐԻ ՇԱՐՔՈՒՄ 92-ՐԴՆ Է

Համաշխարհային տնտեսական ֆորումի (World Economic Forum) կողմից հրապարակված «2011-12թթ. Մրցունակության համաշխարհային զեկույց»-ում Հայաստանը 6 տեղով բարելավել է դիրքը և 142 երկրների շարքում զբաղեցրել 92-րդ հորիզոնականը:

Մեր երկրի մրցունակության դիրքի բարելավումը, ըստ զեկույցի տվյալների, պայմանավորված է ենթակառուցվածքների, բարձրագույն կրթության և վերապատրաստման, աշխատուժի և ֆինանսական շուկայի, ինչպես նաև տեխնոլոգիական պատրաստվածության ոլորտներում գրանցված Էական առաջընթացով: Միևնույն ժամանակ, Հայաստանի դիրքերը զգալիորեն վատթարացել են մակրոտնտեսական միջավայրի և կայունության առումով:

Այսպես, ըստ «2011-12թթ. Մրցունակության համաշխարհային զեկույց»-ի` Հայաստանի հիմնական մրցակցային առավելություններն են աշխատանքի ընդունելու և աշխատանքից ազատելու գործելակերպը, գործունեություն սկսելու գործընթացների պարզությունը, ինչպես նաև մալարիայի, հանցագործությունների և ահաբեկչության ազդեցության ցածր մակարդակը, մաքսադրույքների չափը: 

Ամենաէական թերությունների շարքին են դասվել մրցակցային այնպիսի հիմնախնդիրներ, ինչպիսիք են մրցակցության դաշտի հետ կապված խնդիրները, մաքսային գործընթացների բեռը, ինչպես նաև բուհ-արդյունաբերություն կապը,  պետության կողմից տեխնոլոգիական ապրանքների գնումները, շուկայի չափը, բիզնես կրթության որակը:

Նշենք, որ 2011/12 զեկույցի արդյունքներով Շվեյցարիան շարունակում է պահպանել առաջատարի դիրքը: Մրցունակությամբ առաջին հնգյակում են նաև Սինգապուրը, Շվեդիան, Ֆինլանդիան և ԱՄՆ: 

ԱՊՀ տարածաշրջանի (ներառյալ Վրաստանը) երկրների խմբում նախորդ տարվա համեմատ հետընթաց են գրանցել Ղրղզստանը (126-րդ տեղ) և Ռուսաստանը (66-րդ տեղ): Տաջիկստանը (105-րդ տեղ), Ուկրաինան (82-րդ տեղ) և Հայաստանը առավելագույնն են բարելավել իրենց դիրքերը: Վրաստան այս ցուցակում 88-րդն է, Ադրբեջանը` 55-րդը:

Նշենք, որ Համաշխարհային մրցունակության զեկույցում երկրները դասակարգվում են Համաշխարհային մրցունակության ցուցչի (ՀԱՄ ցուցիչ) միջոցով: Վերջինս, հաշվարկվելով մրցունակության 12 հենասյուների հիման վրա, տալիս է երկրների մրցունակության ամփոփ գնահատական: Վարկանիշերի հաշվարկման հիմքում ընկած են վիճակագրական տվյալներ եւ ընկերությունների ղեկավարների հարցման արդյունքները:

30/07/2026
դրամ
Դոլար (USD)
366.63
+0.43
Եվրո (EUR)
420.67
+3.71
Ռուբլի (RUR)
4.572
-0.0378
Լարի (GEL)
139.64
+0.17
47160
-196
Արծաթ
676.54
+3.44