ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ԿՐԿԻՆ ԳՐԱՆՑԵԼ Է ԱՆԿՈՒՄ
2011 թվականի երկրորդ եռամսյակի արդյունքներով, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատած, Հունաստանի ՀՆԱ-ն նվազել է 7,3 տոկոսով: Պաշտոնական վիճակագրական տվյալների համաձայն` եռամսյակային արդյուքներով Հունաստանի արտահանման ծավալը կրճատվել է 1,4 տոկոսով, ներմուծման ծավալը` 7,6 տոկոսով:
Հիշեցնենք, որ Հունաստանը դարձել էր եվրոպական պարտքային ճգնաժամի գլխավոր «զոհը», և վերջինիս տնտեսական իրավիճակն անմիջական ազդեցություն է ունենում եվրոյի փոխարժեքի վրա: