Տնտեսական

USD BUY - 366.00+0.00 USD SELL - 368.50+0.00
EUR BUY - 418.00+2.00 EUR SELL - 422.00+1.00
OIL:  BRENT - 71.94-0.44 WTI - 68.78-0.35
COMEX:  GOLD - 4174.60+0.86 SILVER - 62.40-0.32
COMEX:  PLATINUM - 1651.90-0.79
LME:  ALUMINIUM - 3179.50-1.64 COPPER - 13357.50-0.10
LME:  NICKEL - 16699.00-2.75 TIN - 50553.00-1.17
LME:  LEAD - 1903.50-1.58 ZINC - 3472.00-0.57
FOREX:  USD/JPY - 161.37+0.11 EUR/GBP - 1.1433-0.05
FOREX:  EUR/USD - 1.1433-0.05 GBP/USD - 1.3351-0.04
STOCKS RUS:  RTSI - 914.90+0.32
STOCKS US: DOW JONES - 52900.07+0.00 NASDAQ - 25832.67+0.00
STOCKS US: S&P 500 - 7483.24+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 69744.07+1.47 TOPIX - 4064.60+1.24
STOCKS CHINA:  HANG SENG - 23350.03+1.28 SSEC - 4043.64+0.37
STOCKS EUR:  FTSE100 - 10679.03+0.25 CAC40 - 8508.07+0.39
STOCKS EUR:  DAX - 25779.31+0.78
03/07/2026  CBA:  USD - 367.79-0.41 GBP - 491.18+0.3
03/07/2026  CBA:  EURO - 421.01+0.93
03/07/2026  CBA:  GOLD - 48827+416 SILVER - 705.23+15.67
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԸ ԿՆԵՐԿԱՅԱՑՎԵՆ ԱՄԵՐԻԿԱՀԱՅ ԳՈՐԾԱՐԱՐ ԱՇԽԱՐՀԻՆ
14/09/2011 20:48
Կիսվել

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԸ ԿՆԵՐԿԱՅԱՑՎԵՆ ԱՄԵՐԻԿԱՀԱՅ ԳՈՐԾԱՐԱՐ ԱՇԽԱՐՀԻՆ

Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանն այսօր` սեպտեմբերի 14-ին, հանդիպել է Միացյալ համահայկական հիմնադրամի նախագահ, The California Courier թերթի գլխավոր խմբագիր Հարութ Սասունյանի հետ: Ինչպես տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և  հասարակայնության հետ կապերի վարչությունից` հանդիպման շրջանակներում Կարեն Կարապետյանը, շնորհակալություն հայտնելով հիմնադրամի կողմից իրականացված ծրագրերի համար, նշել է, որ քաղաքապետարանն ակնկալում է գործընկերային փոխշահավետ հարաբերություններ եւ ներկայացրել է մայրաքաղաքում բարենպաստ բիզնես միջավայրին ուղղված քայլերն ու ներդրումային առաջարկները:«Գործարար շրջանակներին հետաքրքիր և փոխշահավետ առաջարկներ ենք ներկայացնում եւ համոզված ենք, որ Երևանում ձևավորված միջավայրը բարենպաստ է ներդրումների  համար»,- շեշտել է քաղաքապետը:

Խոսելով Միացյալ հայկական հիմնադրամի ծրագրերի մասին` Հարութ Սասունյանը նշել է, որ չնայած հեռավորությանը` հետևում է քաղաքապետարանի կողմից իրականացվող ծրագրերին և պատրաստակամություն է հայտնել իր միջոցներով ամերիկահայ գործարար աշխարհին փոխանցել քաղաքապետարանի ներդրումային առաջարկները:

Քաղաքապետ Կարեն Կարապետյանն ու Հարութ Սասունյանը հանդիպման ընթացքում քննարկել են հետագա համագործակցության հնարավոր ուղղությունները:
03/07/2026
դրամ
Դոլար (USD)
367.79
-0.41
Եվրո (EUR)
421.01
+0.93
Ռուբլի (RUR)
4.7586
+0.0375
Լարի (GEL)
139.29
+0.02
48827
+416
Արծաթ
705.23
+15.67