UBS-Ի ԱՇԽԱՏԱԿԻՑԸ ԲԱՆԿԻՆ ՀԱՍՑՐԵԼ Է 2 ՄԼՐԴ ԴՈԼԱՐԻ ՎՆԱՍ
Շվեյցարական UBS բանկի պաշտոնական հայտարարության համաձայն` բանկի թրեյդերներից մեկի կողմից իրականացված «անթույլատրելի» առևտրային գործարքի արդյունքում բանկը կրել է մոտ 2 մլրդ ԱՄՆ դոլարի վնաս:
Նշենք, որ բանկի նման հայտարարությունից հետո այս ֆինանսական կառույցի բաժնետոսմերը միանգամից արժեզրկվել են 6%-ով:
Հիշեցնենք, որ նման միջատեպ տեղի էր ունեցել նաև 2008 թվականին` Ֆրանսիայում, երբ թրեյդերի «չթույլատրված» գործարքի արդյունքում Societe Generale բանկը կրել էր 5 մլրդ եվրոյի վնաս: