
ԺԱՆ-ԿԼՈԴ ՏՐԻՇԵ. ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԿԱՐԻՔ ՈՒՆԻ
Եվրոպական կենտրոնական բանկի (ԵԿԲ) նախագահ Ժան-Կլոդ Տրիշեն անհանգստացած է համաշխարհային շուկայում տիրող անկայուն դրությամբ: Նա վստահ է, որ միջազգային շուկայում տիրող անկայությունն ապացուցում է համաշխարհային ֆինանսական համակարգում բարեփոխումների անհրաժեշտության փաստը:
Նշենք, որ ԵԿԲ-ն մի շարք խոշորագույն ֆինանասական կառույցների հետ, ինչպիսիք են` Ճապոնիայի, Անգլիայի և Շվեյցարիային ազգային բանկերը, պլանավորում է մինչև տարեվերջ իրականացնել համապատասխան միջոցառումների շարք` ԱՄՆ դոլարի իրացվելությունը բարձրացնելու նպատակով: