Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50-0.50
EUR BUY - 401.00-0.50 EUR SELL - 406.00-1.00
OIL:  BRENT - 117.38+3.22 WTI - 103.27+3.18
COMEX:  GOLD - 3991.10-1.28 SILVER - 53.71-1.92
COMEX:  PLATINUM - 1562.40-0.47
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.82-0.05 EUR/GBP - 1.1202-0.11
FOREX:  EUR/USD - 1.1202-0.11 GBP/USD - 1.3372-0.17
STOCKS RUS:  RTSI - 965.88+2.05
STOCKS US: DOW JONES - 52215.16-1.23 NASDAQ - 25955.34-0.21
STOCKS US: S&P 500 - 7623.68-0.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10690.36-0.32 CAC40 - 7782.82-0.36
STOCKS EUR:  DAX - 25181.65-0.75
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
ԼՈՒՅՍ հիմնադրամ. Դեպի ՀՀ փոխանցվող դրամական միջոցների ծավալների բարձր աճերը չեն պահպանվել
28/09/2022 13:57
Կիսվել

ԼՈՒՅՍ հիմնադրամ. Դեպի ՀՀ փոխանցվող դրամական միջոցների ծավալների բարձր աճերը չեն պահպանվել

«ԼՈՒՅՍ» հիմնադրամն ուսումնասիրել է 2022թ. հունվար-օգոստոս ամիսներին ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները։

Այսպիսով՝

Ռուս-ուկրաինական հակամարտության պայմաններում Հայաստան ներհոսող կապիտալի և աշխատուժի էական դրական ազդեցությունները չեն արագանում, նկատվում է աճի տեմպի որոշակի նվազում:

Տնտեսական ակտիվության ցուցանիշն օգոստոսին որոշակիորեն դանդաղել է հուլիսի համեմատ, այն դեպքում, երբ նախորդ տարվա օգոստոսին գրանցվել էր աճի տեմպի կտրուկ դանդաղում: Աճի տեմպի դանդաղման միտում է նաև նկատվում ծառայությունների և առևտրի ցուցանիշների դինամիկայում, որոնք առավել կտրուկ էին արձագանքել դրական շոկին և հանդիսանում են ՏԱՑ-ին հիմնական նպաստում ունեցող ճյուղերը: Սա խոսում է այն մասին, որ թեև տնտեսական ակտիվության աճը դեռևս բավական բարձր է, առաջիկայում առկա են դրա դանդաղման ռիսկեր:

Ներկա բարձր տնտեսական ակտիվության աճ ապահովող գործոնները բավական զգայուն են:

Ադրբեջանի կողմից սեպտեմբերին հրահրված ռազմական գործողությունների արդյունքում նկատվեց ՀՀ դրամի կտրուկ արժեզրկում, որը չեզոքացավ իրավիճակի կայունացմանը զուգահեռ: Դա ցույց է տալիս, որ ներկա իրավիճակը և դեպի ՀՀ ներհոսող ֆինանսական ռեսուրսները բավական զգայուն են երկրում տիրող իրավիճակի նկատմամբ և որևէ բացասական իրադարձության դեպքում կարող են կտրուկ չեզոքանալ, կամ կապիտալը կարող է ՀՀ-ից արտահոսել, ինչի արդյունքում ներկա բարձր տնտեսական ակտիվության տեմպը չի պահպանվի՝ իր բոլոր բացասական հետևանքներով:

Գնաճի տեմպը որոշակիորեն դանդաղել է, սակայն դա մասամբ պայմանավորված է եղել բազայի էֆեկտով:

Նախորդ տարի նույն ամիսներին գնաճի տեմպի զգալի արագացում էր նկատվել: Հետևաբար, գնաճային միտումների արագացման ռիսկերը դեռևս պահպանվում են: Այդ պայմաններում ՀՀ ԿԲ-ն սեպտեմբերին բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.5 տոկոսային կետով՝ սահմանելով այն 10%: Սակայն նախորդ ամիսների վիճակագրությունը ցույց է տվել, որ ԿԲ տոկոսադրույքի բարձրացումից հետո գնաճը կարող է շարունակել արագանալ: Եթե արտաքին աշխարհի գնաճային միտումները, ինչպես նաև ՀՀ-ում մեծ պահանջարկը պահպանվեն, ապա գնաճի արագացումը կարող է շարունակվել նաև հետագա ամիսներին՝ ունենալով բացասական սոցիալական և տնտեսական հետևանքներ:

Դեպի ՀՀ փոխանցվող դրամական միջոցների ծավալների բարձր աճերը ևս չեն պահպանվել:

Ընթացիկ տարվա հուլիսին բանկային համակարգի միջոցով դեպի Հայաստան փոխանցված գումարների զուտ ներհոսքը գերազանցել է նախորդ տարվա համապատասխան ցուցանիշն ընդամենը 34.4%-ով, ինչը զգալիորեն ավելի փոքր է, քան նախորդ ամիսների աճերը: Սա ևս արտացոլում է շոկի ժամանակավոր լինելը և այն, որ իրավիճակի փոփոխության դեպքում ՀՀ-ում բարձր աճ ապահովող գործոնները կարող են չեզոքանալ: Հետևաբար, կառավարությունը պետք է ակտիվորեն միջոցներ ձեռնարկի ներհոսող կապիտալը տնտեսության արտադրողականությունը բարձրացնող նախագծերին և միջոցառումներինուղղելու նպատակով:

Վերլուծությունն ամբողջությամբ՝ https://bit.ly/3RgAOTG։

23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2